Ի ՎԵՐՋՈ ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

Ի ՎԵՐՋՈ ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Եվս մեկ ողբերգություն՝ հանրային տրանսպորտի «գլխավոր դերակատարմամբ». անցած գիշեր Տուլայի մարզի Ուզլովյան շրջանում, Մոսկվայից 221 կմ հեռավորությամբ վթարի է ենթարկվել Երեւան ուղեւորվող «Higer» ավտոբուսը: 59 ուղեւորներից եւ 2 վարորդներից այս կամ այն չափով տուժել է 48-ը, այդ թվում՝ 17-ամյա մեկ պատանի: Զոհվել է 8 մարդ, որոնցից 5-ը` տեղում, 1-ը` շտապօգնության մեքենայում, 2-ը` Ուզլովի շրջանի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄ ՉԻ՞ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ

Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ: Երեկվա դրությամբ վիրավորներից երկուսի վիճակը մնում էր ծանր, մյուսների, այդ թվում նաեւ՝ վերակենդանացման բաժանմունքում գտնվող 10 վիրավորների կյանքին  վտանգ չի սպառնում: Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չբացառելով այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին:
Թե սա միջպետական տրանսպորտի ¥ավտոբուսներ, միկրոավտոբուսներ¤ հետ կապված արդեն որերորդ դեպքն է, նույնիսկ դժվարանում ենք ասել: Եվ ամեն անգամ էլ գալիս-հասնում ենք նույն հարցին՝ ո՞վ է ի վերջո այն պատասխանատուն, ով մշտական հսկողության տակ կառնի Հայաստանից եւ դեպի մեր երկիր այսքան շատացած ուղեւորափոխադրող տրանսպորտային հոսքը: Այդ թվում, որ ավտոբուսները, միկրոավտոբուսներն ու դրանց վարորդները ոչ միայն ֆիզիկապես եւ մասնագիտորեն ի վիճակի լինեն այդքան մեծ հեռավորություններ ուղեւոր տանել, այլ նաեւ, որ նույն վերահսկելի վիճակում մարդկանց ետ բերեն: Ի վերջո, օրինակ այս դեպքում ավտոբուսը ոչ թե բարդ երթեվեկելի վիճակում է հայտնվել եւ վթարվել, այլ պարզապես շրջվել է գրեթե դատարկ ճանապարհին: Այսինքն՝ կա՛մ տեխնիկան սարքին չէր, կա՛մ՝ վարորդն ի վիճակի չի եղել այն վարել: Եվ նկատենք՝ երեկ ռուսական աղբյուրները փոխանցեցին, որ 44-ամյա վարորդը վարչական տուգանքի է ենթարկվել անսարքություններ ունեցող տրանսպորտային միջոցը վարելու օրենսդրական արգելքը խախտելու համար: Այսինքն՝ միգուցեեւ ի վերջո հենց այդ վարկածը կհաստատվի, որ ոչ սարքին ավտոբուսով 59 մարդ են տեղափոխել: Իսկ այդ դեպքում, բացի ավտոբուսի սեփականատեր-ընկերությունից, ո՞ր պետական պաշտոնյան պետք է պատասխանատու լիներ եւ հիմա էլ՝ պատասխանատվություն կրեր:
Այսպիսով՝ նմանատիպ իրավիճակները միանգամից մի շարք հարցադրումներ են առաջ քաշում: Սկսած նրանից, թե ինչպես են լիցենզավորվում՝ միջպետական ¥ներպետականն էլ չմոռանանք¤ ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունները, ինչ տեխնիկական եւ բժշկական վերահսկողության տակ են մեքենաներն ու վարորդները ¥այդ թվում՝ Հայաստան վերադառնալիս¤, ով է պատասխանատու, որ այդ վերահսկողությունը չվերածվի ձեւականության եւ այդպես շարունակ: Թեման տարողունակ է, եւ սկզբի համար այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից: Լրատվական ծառայությունից մեզ տրված պատասխանն արդեն իսկ տարօրինակ էր՝ բոլոր պատասխանատուներն զբաղված են նախօրեին տեղի ունեցած դեպքով եւ որ ոչ ոք այսօր մեր հարցերին պատասխանել չի կարող: Այ, եթե նույն ջանասիրությամբ ժամանակին զբաղվեին, երեւի այս զոհերը չունենայինք: Սակայն փորձեցինք մեր միջոցներով կապվել նախարարության պատասխանատուների հետ, եւ հաջողվեց զրուցել տեխնիկական քաղաքականության բաժնի պետի տեղակալ ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ, ով անդրադարձավ ավտոմոբիլային տրանսպորտի լիցենզավորման խնդրին՝ նկատելով.
- Ընդհանրապես՝ ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումները չեն լիցենզավորվում: Նախկինում կանոնավոր փոխադրումները լիցենզավորվում էին, հետո համապատասխան փոփոխություն եղավ, որից հետո ավտոմոբիլային տրանսպորտները լիցենզավորման ենթակա չեն:
- Իսկ գոնե վարորդների առողջական վիճակը ստուգվո՞ւմ է ուղերթից առաջ: Քանի որ շատ հաճախ վթարներից հետո պարզվում է, որ վարորդը գերհոգնածության պատճառով քնել էր կամ ճանապարհին վատ էր զգացել:
- Օրենքով, եթե փոխադրումներ իրականացնող կազմակերպությունը 1-3 մեքենայից ավելի է շահագործում, պետք է տվյալ ընկերության վարորդներն անպայման անցնեն բժշկական զննություն:
- Տրանսպորտով փոխադրումներ իրականացնողների նկատմամբ ի՞նչ տեխնիկական վերահսկողություն է իրականացվում:
- Տարին երկու անգամ փոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցները, ինչպես նաեւ՝ կանոնավոր ուղեւորափոխադրումներում ներգրավվածները տեխնիկական զննություն են անցնում ¥չմոռանանք, թե մեր մոտ ինչպես են «անցնում» տեխնիկական զննություն կոչվածը- Հեղ.¤: Բացի դրանից, համապատասխան իրավական ակտ կա, որում սահմանված են հստակ պահանջներ, թե ինչպես պետք է կազմակերպել տեխնիկական սպասարկման գործընթացը: Կան տարբեր տեխիկական սպասարկումներ` սեզոնային, տարեկան եւ այլն:
- Այսինքն՝ պետության կողմից ուղեւորափոխադրող տրանսպորտի նկատմամբ վերահսկողություն իրականացվո՞ւմ է:
- Վերահսկողություն իրականացվում է` անշուշտ. ավտոմոբիլային տրանսպորտների նկատմամբ ամբողջ ծավալով վերահսկողություն է իրականացնում տրանսպորտի վերահսկողության վարչությունը:
- Այդ դեպքում, ո՞րն է պատճառը, որ պարբերաբար կանգնում ենք այսօրինակ խնդիրների առաջ: Ովքե՞ր են, ի վերջո, պատասխանատու մարդատար տրանսպորտի վթարների համար:
- Ճիշտ կլինի Ձեր այդ հարցերը տաք հենց վերահսկողության վարչությանը, նրանք ավելի ռեալ կպատասխանեն Ձեր հարցին:

«ԶԲԱՂՎԱԾ ԵՆ...»

Վերահսկողության վարչության պետի հետ, սակայն, մեզ առավոտվանից ոչ մի կերպ չհաջողվեց կապվել: Հետո պարզեցինք, որ նա գործուղման է, իսկ երեք տեղակալներն էլ, ինչպես մեզ փոխանցեցին. «Զբաղված են վթարված ավտոբուսի խնդիրներով, կազմակերպում են հարազատների տեղափոխումը»:
Միայն ապշել կարելի է՝ վերահսկողություն իրականացնելուն միտված վարչությունն ի՞նչ կապ ունի հարազատներին տեղափոխելու հետ: Ինչեւէ՝ փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաեւ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանից, ով, սակայն, պարզվում է՝ էլի զբաղված է նույն հարցով եւ մեզ միայն հասցրեց ասել. «Ներողություն, շտաբի աշխատանքներն են հիմա կազմակերպվում, ներողություն»:
Նախարարի տրանսպորտի գծով տեղակալ Արամ Արսենյանն էլ դեռ չլսած մեր հարցը, միանգամից նախահարձակ լինելով՝ ասաց. «Նախարարությունը մամլո հաղորդագրություն է տարածել դեպքի վերաբերյալ, նաեւ թեժ գիծ է գործում այդ դեպքի հետ կապված խնդիրների համար: Կարող եք բոլոր հարցերով թեժ գիծ զանգել, ցտեսություն»:
Սեփականատեր «Քինգ դե լյուքս» ընկերությունից մեզ միայն հայտնեցին, որ վթարված ավտոբուսի հետ կապված բոլոր հարցերին կարող է պատասխանել միայն ընկերության ղեկավարը, ով այս պահին գտնվում է Տուլայում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին