Զարմացած

Արխիվ 12-16

 

 

Ինչ ուզում եք ասեք, բայց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը քաղաքական առումով կատարյալ Ձախորդ Փանոս է: Այս անգամ էլ նրան դաժան հարված հասցրեց հին ՀՀՇ-ական ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԸ. «Խոստովանում եմ, որ 1993-ից հետեւելով այդ բանսարկու կարիերիստի խարդավանքային գործունեությանը` վստահ էի, որ մի օր կբացվի դրա կեղտոտ երեսը»: Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ կարճ բանաձեւումով ախտորոշեց այդ ձախորդության պատճառը. «Հիմա հասկացա, թե ինչու է ՀԱԿ-ը մինչ օրս անիծված, ոչ մի հաջողության չի հասնում, որովհետեւ 90-ականներին այնքան այլանդակություններ է արել, ընտրակեղծիքներ, որոնք մենք 20 տարի արմատախիլ ենք անում ու չենք կարողանում արդյունքի հասնել: Բայց հասնելու ենք»:  Դե, Բաղդասարյանը լավ գիտի ինչի մասին է խոսում` 1990-ականներին ՀՀՇ-ի իշխանության օրոք Վանաձորում նրա դեմ այքան ընտրակեղծարարություն, շանտաժ եւ այլ անմաքուր հնարքներ են կիրառվել...


ԿԸՀ-ն սահմանեց տեղամասային  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ԱԺ խմբակցություններին հատկացվող նախագահի եւ քարտուղարի պաշտոնների քվոտաները: ՀՀԿ-ին բաժին հասավ 888-ական տեղ, ԲՀԿ-ին` 621-ական, ՀԱԿ-ին` 155-ական, իսկ «Ժառանգությանը», ՀՅԴ-ին եւ ՕԵԿ-ին` 111-ական: Օրինակ շատ հետաքրքիր է, որտեղից ՀԱԿ-ը կճարի խելքը գլխին 310 կադր` այդ պաշտոններին նշանակելու համար, իսկ «Ժառանգությունը»` 222: Ախր, այդքան մարդ չունեն, ու հավանաբար հանրաքվեից հետո դեռ իրենց քվոտայով նշանակվածներից քանիսին կանվանեն «ռեժիմի կամակատար»: Մեր հանրությունը կրկին կզարմանա, սակայն զարմանալու բան չկա, քանզի մեր ընդդիմադիրները հանձնաժողովների տեղերը ծախելու հարուստ փորձ ունեն, մասնավորապես «Ժառանգության» պարագայում չեղավ որեւէ ընտրություն, որից հետո ներսը սկանդալ չպայթի` հանձնաժողովական տեղերը իշխանությանը վաճառելու թեմայով:  
Թե ինչպես ծիծաղով ու անվստահությամբ մեր հանրությունն ընդունեց ՀՀ քաղաքական դաշտում գործունեություն ծավալելու հայտ ներկայացրած Ալամ աշխարհի եւ Ռուսաստանի հայերի նախագահ Արա Աբրահամյանին, հիշում են բոլորը: Սակայն օրերս մի զարմանալի սկանդալային բան է հայտարարել Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ ԳԵՐՄԱՆ ԱՆԱՆՅԱՆՑԸ Pravda.ru կայքին տված հարցազրույցում: Ռուսաստանն անսահման գովելուց եւ հավատարմության երդում տալուց հետո նա ապշեցուցիչ ձեւով լավ արտահայտվեց ադրբեջանցիների մասին. «Ապրելով Մոսկվայում` ես միշտ օգնել եմ, օգնում եմ եւ կօգնեմ եւ Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչներին: Ես շատ ունեմ ադրբեջանցի ուսանող եւ ասպիրանտ: Այդ առումով մենք Մոսկվայում ձգտում ենք պահպանել ջերմ բարիդրացիական հարաբերություններ: Ես հաճախ ասում եմ` Լեռնային Ղարաբաղից, առանց մեզ գլուխ հանեք»: Զարմանալի է, ինչպես այդպիսի, բառիս բուն իմաստով, «շուռ տված» եւ ազգուրաց տեղակալ ունեցող Ա. Աբրահամյանը դեռ համարձակվում է երազել ՀՀ-ում քաղաքական գործունեության մասին:
Եվ վերջապես, մեզ զարմացրեց ադրբեջանանպաստ բազում հեռուստահաղորդումներ տված սկանդալային հեռուստալրագրող ԱԼԵՔՍԱՆԴՐ ՆԵՎԶՈՐՈՎԸ: Նա հրապարակավ խոստովանեց, որ անտոհմիկ, ապօրինածին մեկն է, ժողովրդի խոսքով ասած` բիճ. «Ես ազգություն չունեմ: Ուկրաինական իրադարձություններից հետո ես դիմում գրեցի ռուս ազգի կազմից դուրս գալու մասին: Ինձանից ի՞նչ ռուս` չեմ խմում, անհավատ եմ, բալալայկա նվագել չգիտեմ... Ըստ մորս պատմած լեգենդի` ինձ հայր է դարձել հյուսիսամերիկյան կոմանչի հնդիկների ներկայացուցիչը, ով եկել էր ուսանողության եւ երիտասարդության փառատոնի ծնվելուցս ինն ամիս առաջ»: Դե ինչ ասես, իսկական հայի բախտ ունենք... Մարդու դուշմանն է՞լ այդպիսի աղբ լինի:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին