ԹՈՒՐՔՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԷԼ Է ՄՆԱԼՈՒ ԹՈՒՐՔ

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԷԼ Է ՄՆԱԼՈՒ ԹՈՒՐՔ

 

Թուրքիայում եւ Ադրբեջանում ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները: Դրանց արդյունքում Թուրքիայում նորից Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը միայնակ կառավարություն ձեւավորելու իրավունք ստացավ: Իսկ Ադրբեջանի մասին իմաստ էլ չունի բան ասել. այնտեղ ալիեւների դինաստիան հավերժ է: Ամեն դեպքում, թեեւ իշխանությունները նույնն են, սակայն այդ երկրներում մեկ բան փոխվել է. դուրս են եկել ընտրական փուլից եւ անցնում են օրակարգային հարցերին: Այդ թվում է եւ Հայաստանի հետ հարաբերությունների հարցը, եւ «Իրավունքը» հայաստանյան վերլուծաբաններից փորձեց պարզել, այդ երկու ընտրությունների արդյունքներն ի՞նչ են խոստանում Հայաստանին:

Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ փաստեց, որ  Թուրքիայում խորհրդարանական ընտրություններում գրանցված արդյունքներից անկախ՝ այնտեղ բոլորն իրենց էությամբ մնում են պանթուրքիստ. «Ընտրությունների արդյունքներից սպասելիքներ չունեմ: Ասել եւ կրկնում եմ` Թուրքիան Հայաստանի հետ կոմպրոմիսի շատ քիչ տեղ է թողնում, նրանք մեզ հետ կոմպրոմիսի տրամադրություն չունեն: Այս ընտրությունների արդյունքում Թուրքիան ավելի է իսլամիզացվելու եւ վերադառնալու է իր պանթուրքիստական ու պանիսլամիստական արմատներին: Եթե Թուրքիայում հակառակ գործընթացը տեղի ունենար, ապա վերջինս կձգտեր դեպի Եվրոպա: Իսկ Ադրբեջանում կայացած ընտրությունների արդյունքում եղավ այն, ինչ որ եղավ` Ալիեւի դիկտատուրան ավելի ավտորիտար ու հզոր դարձավ: Մեզ մնում է միայն խոհեմ լինել, բարձրացնել պետության հզորությունը եւ կոնսոլիդացվել աշխարհով մեկ, որպեսզի կարողանանք դիմակայել այս պետությոններին»:

 

 

Թուրքագետ ԼԵՎՈՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ եւս այն մտքին է, որ Թուրքիայի իշխող կուսակցության հաղթանակով Հայաստանը կունենա հարեւան պետություն, որն ավելի կխորանա ավտորիտարիզմի մեջ. «Ավտորիտարիզմն ավելի ամուր ձեւով հայտնվեց Էրդողանի ձեռքում եւ մինչեւ 2019 թվականը նրան որեւէ հակազդող լծակներ չեն լինելու: Այս արդյունքները ոչինչ չեն տա Հայաստանին, հայ-թուրքական հարաբերություններում ոչինչ չի փոխվի: Այն քաղաքականությունը, որ ստանձնել են այդ երկրի իշխանություններն ընդդեմ Հայաստանի՝ տարիներ ի վեր չեն փոխվել, իսկ վերջին տարիներին՝ առավելեւս: Այնտեղ Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու որեւէ ռեսուրս եւ կամք չկա: Եթե Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները մեծ հաշվող կանխորոշված չէին, ապա Ադրբեջանում ամեն ինչ կանխորոշված էր. այլ տարբերակներ այստեղ բացառվում էին: Անկախ ընտրությունների արդյունքներից՝ Ադրբեջանը ամեն կերպ կձգտի սահմանում իրավիճակը սրել»:

 

Ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ համոզմամբ, այն հանգամանքը, որ Թուրքիայում եւ Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել նույն օրը, հաստատում է այն բանաձեւը, որ այդ ազգերը նույնն են, պարզապես պետություններն են տարբեր. «Այս ընտրությունները ոչինչ չեն խոստանում Հայաստանին, քանի որ երկու երկրներում էլ գնալով դիկտատուրան ավելի է ամրապնդվում: Մինչ այս էլ նրանք միաձայն հանդես էին գալիս ընդդեմ Հայաստանի, որը կշարունակեն նաեւ հետագայում: Այսուհետեւ Ադրբեջանում ավելի բիրտ միջոցներով կճնշվեն երկրի ներքին վիճակի դեմ բողոքող հասարակության դժգոհությունները: Երկրի ներսում կաճեն դիմադրողական շարժումները եւ այդ ամենից սեփական ժողովրդին շեղելու համար՝ Բաքվի գործող ռեժիմն ավելի կսրի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Այս ամենը հաշվի առնելով՝ պետք է ապավինենք սեփական ուժին. քանի դեռ մենք քնած ենք մեկ աչքը բաց, ադրբեջանական ռեժիմը երբեք մեր հողում չի հայտնվի: Իսկ դա կստիպի, որ Ադրբեջանը դրսեւորի ավելի ագրեսիվ պահվածք՝ ինչպես դիվանագիտական դաշտում, այնպես էլ պետական սահմանին»:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին