«ՉԵՄ ԿԱՐՈՂ ԱՍԵԼ, ԹԵ ՇԱՏ ԲԱՆ Է ՓՈԽՎԵԼԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ»

Արխիվ 12-16

«ՉԵՄ ԿԱՐՈՂ ԱՍԵԼ, ԹԵ ՇԱՏ ԲԱՆ Է ՓՈԽՎԵԼ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ»


Շաբաթվա ամենաքննարկվող հարսանեկան իրադարձության իրական «մեղավորների»` երգահան, լուսանկարիչ, դիզայներ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ու նկարչուհի ԱՐԵՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ լոնդոնյան հարսանեկան իրարանցման մասին «Իրավունքն» անդրադարձել էր, որ մշտապես իր ինքնատիպությամբ աչքի ընկնող երգահանն այս հարցում էլ տարբերվեց` պսակադրության արարողության կրոնական հատվածը կայացավ Լոնդոնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցում: «Իրավունքի» հետ զրույցում պարզվեց, որ նման հարսանիքի մասին Կարենը երազել է վաղուց. «Միշտ երազել եմ, որ պսակադրությանս արարողությունը լինի Անգլիայում, մասնավորապես` Լոնդոնում, ինչն էլ իրականություն դարձրինք: Հարսանիքին սկսել ենք պատրաստվել ամիսներ առաջ, հենց սկզբից հստակ գիտեի` ինչպիսի հարսանեկան արարողություն եմ ուզում եւ սկսեցի այն իրականություն դարձնել: Նախ, երբեք չէի մտածում, որ ամուսնությունն ինձ հետ այսքան արագ կպատահի: Երբեք չեմ շտապել ամուսնանալ, բայց երբ հանդիպում ես այն մարդուն, ում հետ քեզ լիարժեք ես զգում, երջանիկ ես, սիրում ես եւ սիրված ես, ապա ժամանակ կորցնել պետք չէ»,- ասաց երգահանն ու նույն եռանդով շարունակեց հաճելիորեն պատմել նաեւ հոկտեմբերի 25-ին արդեն երեւանյան հարսանեկան խնջույքի մասին. «Այն հրաշալի առիթ էր հանդիպելու իմ շատ լավ հարազատներին, ընկերներին ու բարեկամներին, որոնց հետ լավ զվարճացանք, ուրախացանք ու մի լավ քեֆ արեցինք: Երեւանյան հարսանիքի թեման ընտրված էր 60-ական թվականները, արտ-դեկո ոճում` ճամպրուկներ, բանալիներ: Կարծում եմ` մեզ մոտ ստացվեց այդ ոճը քիչ թե շատ ապահովել»:

Նախաամուսնական եւ հետամուսնական դեպրեսիան անցյալում թողած նորափեսան վերլուծելով ամուսնական կյանքը` հավելեց. «Իրականում ամուսնանալն ինձ համար ավելի սիմվոլիկ բնույթ է կրում, կարեւոր է, որ մարդիկ իրենց սրտում, հոգում ամուսնանան, ոչ թե` պարզապես թուղթ ստորագրեն կամ խոստումներ տան, որոնք շատ հաճախ որոշ ժամանակ անց կորցնում են իրենց ուժը: Ինչ վերաբերում է նախաամուսնական վիճակին, նշեմ, որ չափից շատ սթրեսային էր ինձ համար պսակադրության եւ հարսանեկան երեկոյի պատրաստվելու ընթացքը: Միայն հիմա, երբ ամեն ինչ ավարտված է, հասկացա, թե որքան գեղեցիկ ու հեքիաթային էր ամեն բան, մտածված էր ամեն մի փոքրիկ դետալ: Կարծում եմ` բոլոր հյուրերն էլ` թե՛ Լոնդոնում, թե՛ Երեւանում, մեծ բավականություն ստացան»:


Իսկ թե ինչ է կատարվում երգահան Կարեն Գրիգորյանի ստեղծագործական կյանքում, «Իրավունքի» հարցին ի պատասխան` նորափեսան ասաց. «Այնքան զբաղված էի այս ամենով, որ ժամանակավորապես մոռացել էի բոլոր գործերիս մասին: Հիմա կրկին վերադառնում եմ կիսատ թողած գործերիս եւ Արեւիկի ներկայությունն ինձ ոգեւորում է: Կինս նկարչուհի է, եւ նրա խառնվածքն ու աշխարհայացքը շատ հարազատ են ինձ, մենք շատ հեշտ ենք իրար հասկանում, ներդաշնակ ենք, բնավ չենք խանգարում միմյանց` օգնում ենք ստեղծագործել: Չեմ կարող ասել, թե շատ բան է փոխվել ամուսնությունից հետո, միայն թե հիմա ավելի հանգիստ եմ դարձել շատ երեւույթների եւ մարդկանց հանդեպ: Երբ գիտես, որ կողքիդ կա մեկը, ով այդքան սիրում է քեզ, շատ հեշտ է ներել եւ չնկատել վատ մարդկանց եւ երեւույթները»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ




Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին