ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՆԱՐՀՎԱԾ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ՄԱՏԹԵՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Արխիվ 12-16

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՆԱՐՀՎԱԾ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ՄԱՏԹԵՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

 

«Իրավունքն» անդրադարձել էր, որ ռուս ջրասույզները ԵԱՏՄ անդամ Ղրղզստանում գտնվող Իսսիկ-Կուլ լճի հատակում հայտնաբերել են Հիսուսի աշակերտներից մեկի` առաջին Ավետարանի հեղինակ Մատթեոս առաքյալի մասունքները: Նյութն ուշագրավ է հատկապես, որ վարկած կա այն մասին, թե սրբի մասունքները պահպանվում են Իտալիայի Սալերմո քաղաքի Սան Մատթեո տաճարում: Մինչդեռ մեկ այլ վարկածի համաձայն` առաքյալի աճյունը հողին է հանձնվել հայկական մենաստանում, որը գտնվում է հենց Իսսիկ-Կուլ լճի ափին:

 

ԻՍՍԻԿ-ԿՈՒԼԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

 

Այժմ նոր փաստեր են ի հայտ եկել Ղրղզստանում գտնվող Իսսիկ-Կուլ լճի հատակում, եւ Մատթեոս առաքյալի շիրիմի հետ կապված` որոշ սենսացիոն փաստեր են հայտնաբերել Տոմսկի պետական համալսարանի գիտաշխատողները: Հնագիտական պեղումների ժամանակ, որն իրականացրել են ռուս-ղրղզական միջազգային հնէաբանները, հայտնաբերվել են բացառիկ նմուշներ, որոնք իսկական հեղափոխություն են ստեղծել: Խոսքը կերամիկական կաթսայի մասին է, որի վրա դաջված է հայ-սիրիական գրառում: Հին սիրիական լեզուն օգտագործվել է որպես եկեղեցական լեզու, հատկապես` Մերձավոր Արեւելքում: Իսկ հայկական տեքստը վկայում է, որ հին մենաստանը, որտեղ թաղված է Մատթեոս առաքյալը, իսկապես գոյություն է ունեցել:


«ՊԱՏԱՀԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ»


Թե որքանով է արժանահավատ այն վարկածը, որ Մատթեոս առաքյալի մարմինն ամփոփվել է հայկական մենաստում, այլ ոչ Իտալիայի Սալերմո քաղաքի Սան Մատթեո տաճարում, «Իրավունքը» հետաքրքրվեց Իտալիայի հայոց հոգեւոր հովիվ Հոգեշնորհ Տ. ԹՈՎՄԱ վարդապետ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՑ: Ի պատասխան մեր հարցմանը` Հայր Սուրբը նշեց հետեւյալը. «Դրանք պատմաբանասիրական քննության կարոտ հարցեր են, եթե ոչ հնագիտական... Այսինքն` միանշանակ պատասխան տալ նշանակում է վիրավորել որեւէ եկեղեցու սրբազան ավանդությունը: Յուրաքանչյուր եկեղեցի, համայնք կարող է ունենալ իր ավանդությունը, հնարավոր է, որ այդ վանքերից մեկնումեկն ունի, մյուսը չունի առաքյալի մասունքը, բայց ունի առաքյալի որեւէ աշակերտի մասունքներից, որն էլ իր հերթին կարող է ունեցել է մի փոքր մասունք Մատթեոս առաքյալից: Այնպես որ, պատահական ավանդություններ չկան եկեղեցիներում, որտեղ էլ լինի, թող բարեխոս լինի քրիստոնյաներին»:


ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՄԻՋԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԻՆԸ ԼՌՈՒՄ Է


Ի դեպ, հարցի վերաբերյալ փորձեցինք ստանալ նաեւ Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների տնօրեն Հոգեշնորհ Տ. ՇԱՀԵ վարդապետ ԱՆԱՆՅԱՆԻ մեկնաբանությունը, բայց ապարդյուն: Իսկ պատճառաբանությունը, ինչպես մեզ տեղեկացրին միջեկեղեցական հարաբերությունների բաժնից, Հայր Սուրբի զբաղվածությունն է, չնայած մեր հարցումից անցել է մոտ 20 օր:


«ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԳԱՂՏՆԻՔՈՎ»


Ինչեւէ, հավելենք, որ այս ուսումնասիրությունն ավելի քան ուշադրության է արժանացել ԵԱՏՄ երկրների գիտակրթական շրջանակներում: Ավելին` ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը դեռեւս ամիսներ առաջ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում «Ղրղզստանի տարածքում հայկական մշակութային հուշարձանների ուսումնասիրության հարցը» գիտական ծրագրի քննարկման ժամանակ ասել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ փորձ է արվում դեռեւս խորհրդային տարիներից շրջանառության մեջ դրված Իսսիկ-Կուլ լճի հատակին հայկական խոնարհված եկեղեցու եւ Մատթեոս ավետարանչի մասունքների առկայության մասին վարկածը դարձնել գիտական ուսումնասիրության նյութ. «Հայ ժողովրդի, մասնավորապես` Հայ առաքելական եկեղեցու պատմությունը բազմաթիվ առեղծվածային նոր բացահայտումների պաշար ունի: Մենք, ի սկզբանե լինելով քաղաքակրթություն տարածող ազգ, մեր մշակութային հետքն ենք թողել բոլոր այն բնակավայրերում, որտեղ ապրել ենք: Պատմությունից հայտնի է, որ միջնադարում հայ հոգեւորականներն ակտիվ գործունեություն են ծավալել նաեւ Միջին Ասիայի կենտրոնական հատվածում, որտեղ գործել են հայկական եկեղեցիներ: Այն գաղափարը, որն այսօր միավորել է բարձրաստիճան պաշտոնյաներին եւ գիտնականներին, ցանկություն ունի բացահայտելու քաղաքակրթական հերթական առեղծվածը: Դեռեւս խորհրդային տարիներին Հայաստանի գիտնականների եւ Հայ առաքելական եկեղեցու կողմից մի քանի անգամ այս հարցը ուսումնասիրելու փորձ է արվել: Հատուկ ծառայությունները նույնպես հետաքրքրված էին Իսսիկ-Կուլի հատակին թաքնված խորհրդավոր գաղտնիքով, սակայն աշխատանքներն այն ժամանակ մինչեւ վերջ չեն շարունակվել: Ակնհայտ է, որ հայկական վանքի առկայությունը Իսսիկ-Կուլի մոտակայքում, որտեղ, ըստ ավանդության, հուղարկավորված է նաեւ ավետարանիչներից մեկը` Մատթեոսը, շատ ուշագրավ ժառանգություն է, որը վկայում է դեռեւս միջնադարում միջմայրցամաքային ամուր կապերի առկայության մասին եւ փաստում, որ հայ ժողովուրդն այդ գործընթացում կարեւոր դերակատարում է ունեցել: Այսօր արդեն ԵՏՄ տարածքում սա հերթական առիթն է` վերաիմաստավորելու տնտեսական կառույցը հոգեւոր մշակութային արժեքներով: Գիտական վարկածը վերակենդանացնելու նախաձեռնությունը բացարձակ կապ չունի ԵՏՄ հիմնական գործառույթների հետ. սա ընդամենը հոգու եւ խղճի կանչ է»,- ընդգծել է ԿԳ նախարարը:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին