«ՑԱՎՈՔ ՍՐՏԻ, ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԳՏՆԵԼԸ ՁԳՁԳՎԵՑ»

Արխիվ 12-16

«ՑԱՎՈՔ ՍՐՏԻ, ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԳՏՆԵԼԸ ՁԳՁԳՎԵՑ»

 

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ խորհրդարանում ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ օրենսդիր եւ գործադիր մարմինների հետ ռուս գործընկերների հանդիպումը, թեպետ փակ էր լրագրողների համար, բայց պարզվում է` բավական թեժ է եղել: Այս մասին հանդիպումից հետո տիկին Վ. ՄԱՏՎԻԵՆԿՈՆ ասաց հետեւյալը. «Մեր երկխոսությունը եղավ սուր, աշխույժ, բայց շատ հետաքրքիր եւ բարիդրացիական մթնոլորտում: Հենց այդպես պետք է շփվեն ընկերները` բաց, չթաքցնելով խնդիրները եւ միասին մտածելով ապագայի մասին: Շնորհակալ եմ, որ Հայաստանի Հանրապետության ընդդիմության ներկայացուցիչները ընդգծեցին, որ իրենք ելույթ են ունենում հայ-ռուսական հարաբերությունների խորացման եւ ընդլայնման տեսանկյունից` ե՛ւ տնտեսական, ե՛ւ հումանիտար առումով»:

Ի դեպ, «Իրավունքն» առիթ ունեցավ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահից հետաքրքրվել նաեւ Արցախյան հիմնախնդրի լուծման շուրջ իր մտորումների մասին.

– Արցախյան հիմնախնդիրը դարձավ ամենաձգձգվող խնդիրը (մոտ 30 տարի) հետխորհրդային երկրների տարածքում: Եվ, իհարկե, այն ոչ մի կողմին որեւէ դրական բան չի տալիս` ոչ հումանիտար, ո՛չ սոցիալական, եւ ո՛չ էլ տնտեսական առումով: Բացի այդ, այն ավելորդ լարվածություն է ստեղծում Անդրկովկասում: Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում բոլորին է հայտնի: Ռուսաստանը պատրաստ է Մինսկի խմբի շրջանակներում իր բոլոր ուժերը ներդնել, որպեսզի գտնվի հիմնախնդրի լուծումը: Սակայն, ցավոք սրտի, Արցախյան հիմնախնդրի լուծումը գտնելը ձգձգվեց: Բայց մենք վստահ ենք, որ այս կոնֆլիկտը կլուծվի միայն խաղաղ ճանապարհով, միայն դիվանագիտական միջոցներով, եւ ոչ մի ուժի կիրառմամբ այս հարցը լուծում չունի: Մենք հետագայում էլ կշարունակենք մեր ուժերը ներդնել հարցի խաղաղ լուծման համար, որը բխում է ե՛ւ Հայաստանի ու Ադրբեջանի շահերից, ե՛ւ ողջ տարածաշրջանի:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին