Թուրքիան պատրաստվում է ռազմական գործողություն սկսել ԻՊ դեմ
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարել է Անկարայի մտադրության մասին ռազմական գործողություն սկսել «Իսլամական պետության» դեմ առաջիկա օրերին: «Մենք նախատեսում ենք ռաջաիկա օրերին գործողություն սկսել ԻՊ դեմ: Մենք կլուծենք այդ խնդիրը: Դրան զուգահեռ սիրիական հարցն իր լուծմանն է սպասում: Այն պետք է լուծվի ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում», - հայտարարել է Սինիրլիօղլուն, ելույթ ունենալով «Մերձավոր Արևելքի ապագան» խորագրով համաժողովին Էրբիլում, Հյուսիսային Իրաքի ինքնավարություն այցի շրջանակներում: Նախարարը չի հստակեցրել, որտեղ է անցկացվելու գործողությունը և արդյոք այն ցամաքային է լինելու: Նախարարը շեշտել է նաև, որ ԻՊ-ն ահաբեկչություն է իրականացնում Թուրքիայում և հավելել, որ Անկարան օգնելու է Իրաքին և քրդական ինքնավարությանը այդ խմբավորման դեմ պայքարում: Հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: