Սերժ Սարգսյան. Հայաստանում Չեխիայի դեսպանության բացումը կնպաստի հայ-չեխական բարեկամությանը

Արխիվ 12-16

Սերժ Սարգսյան. Հայաստանում Չեխիայի դեսպանության բացումը կնպաստի հայ-չեխական բարեկամությանը


Հայաստանում Չեխիայի դեսպանության բացումը կնպաստի հայ-չեխական բարեկամությանը: Այս մասին, այսօր նոյեմբերի 5-ին, Չեխիայի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահը ողջունել է հյուրին, ով, նրա խոսքով, հայ ժողովրդի լավագույն բարեկամներից է եւ մշտապես սպասված հյուր Հայաստանում: Սերժ Սարգսյանը ջերմությամբ է հիշել Կարդինալ Դուկայի հետ իր նախորդ հանդիպումն ու գոհունակությամբ փաստել, որ հայ-չեխական տարբեր մակարդակի հանդիպումներից հետո երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը նոր լիցք է հաղորդվում, եւ դրանք շարունակում են դինամիկ զարգանալ:

Նախագահ Զեմանի հետ իր հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն Հայաստանում Չեխիայի դեսպանության բացումը եւս, նախագահ Սերժ Սարգսյանի համոզմամբ, զգալիորեն կնպաստի հայ եւ չեխ ժողովուրդների բարեկամության, երկու պետությունների միջեւ հարաբերությունների ամրապնդման գործին:

«Լինելով քրիստոնեությունը որպես պետական կրոն աշխարհում առաջինն ընդունելած պետություն՝ մենք մեծապես արժեւորում ենք աշխարհընկալմամբ մեզ մոտ կանգնած ժողովուրդների հետ հոգեւոր կապի եւ փոխհարաբերությունների ընդլայնումը։ Անկասկած, չեխ ժողովուրդը նրանց թվին է պատկանում: Այդ տեսանկյունից մեծապես կարեւորում եւ բարձր եմ գնահատում Ձեր այցը Հայաստան»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանդիպմանը երկուստեք կարեւորվել է Հայ Առաքելական եկեղեցու եւ Չեխ Կաթոլիկ եկեղեցու հարաբերություններում առկա համագործակցային մթնոլորտը, որում, ըստ Նախագահի, անգնահատելի է Կարդինալ Դուկայի դերը: Հանրապետության նախագահն իր գոհունակությունն է հայտնել Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցին Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծխական համայնքին տրամադրելու կապակցությամբ՝ այդ քայլը մեծ իրադարձություն համարելով Չեխիայի հայ համայնքի կյանքում՝ նրանց հավատի եւ ինքնության պահպանման տեսանկյունից:

«Շատ ուրախ եմ, որ ինձ առիթ է ընձեռվել այցելել Հայաստան՝ մի երկիր, որ ոչ միայն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, այլեւ ունի հարուստ հնագույն պատմություն ու մշակույթ եւ մի ժողովուրդ, որն այդ ամենի կրողն է եւ մեծագույն հարգանք է ներշնչում»,-ասել է Չեխիայի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոսը:

Նշելով, որ չեխ ժողովուրդը քաջատեղյակ է, թե ինչ ոճրագործություն է կատարվել անցյալ դարասկզբին հայ ժողովրդի նկատմամբ, Կարդինալ Դոմինիկ Դուկան ընդգծել է, թե վստահ է՝ երկու բարեկամ ժողովուրդների, պետությունների եւ եկեղեցիների միջեւ ձեւավորված ջերմ հարաբերություններն ու փոխգործակցությունը պետք է ուղղված լինի նաեւ աշխարհում խաղաղության հաստատմանն ու անհանդուրժողականության վերացմանը:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին