Զարմացած

Արխիվ 12-16

 

Ինչպես հայտնի է, քանի, որ մեր ընդդիմադիրների իդեա-ֆիքսն է դարձել նույնականացման քարտով քվեարկող ընտրողների մատները թանաքոտելը, ապա ավելորդ չէ այդ հարցը լրացուցիչ ուսումնասիրել: Դրանով զբաղվել է ԿԸՀ-ն, եւ ահա ինչ զարմանալի բաներ է հայտնաբերել այդ հանձնաժողովի նախագահ ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ. «Մենք ուսումնասիրել ենք մի շարք երկրների փորձը, նաեւ խնդրեցինք ու Վրաստանից ստացանք թանաքանյութի այն նմուշը, որ կիրառել էին իրենց ընտրությունների ժամանակ. դա տեղական արտադրանք չէր, վրացիները ձեռք էին բերել արտերկրից: Սակայն այդ նյութի կիրառումը պարզեց երկու բան. նախ այն, որ կենցաղային շփման ժամանակ թանաքանյութն անցնում է ձեռքից ձեռք, այսինքն` քվեարկություն կատարած մարդը, երբ հետո բարեւում էր մեկ ուրիշին` դեռ քվեարկությունը չկատարած քաղաքացու, իր թանաքանյութը փոխանցում է նրան: Երկրորդ` համացանցում կարող եք գտնել տեղեկատվություն, թե ինչպես թանաքանյութը հեռացնել ձեռքից. նշվում են կենցաղային տարբեր նյութեր, անգամ սովորական ձեթը»:

Թանաքոտելու թեմային անդրադարձել է եւ ԱԺ նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ. «Ընտրական օրենսգիրքը վերահսկողության շատ ավելի լուրջ մեխանիզմներ ունի, համենայնդեպս, առաջիկայում պարզ կլինի, կարծում եմ` ինչ-որ մի բան կարելի է փոփոխել` պարզապես հավատի առումով: Իսկ ընդհանուր առմամբ` բնական է, մարդկային միտքն այնպիսին է, որ ինչպիսի վերահսկողության մեխանիզմներ էլ ստեղծես, հակառակ ձեւով էլ է աշխատում: Այս պահին մի քանի տարբերակներ քննարկվում են»: Ինչ վերաբերում է բուն թանաքոտելուն, ապա Սահակյանը դրան դեմ է. «Չի կարելի մարմինը օգտագործել քաղաքականության համար, քաղաքականության համար միտքը պետք է օգտագործել»: Այ այստեղ Գալուստ Գրիգորիչը սխալվում է, որ չի կարելի մարմինն օգտագործել քաղաքականության համար: Ախր, այնքան օգտագործողներ կան, ում ամենօրյա զարմանալի կարգավիճակը քաղաքական մարմնավաճառն է:
Իսկ դաշնակները գազազել են Հրանտ Բագրատյանի վրա, երբ վերջինս նրանց մեղադրել է` անցյալ դարասկզբին Հայաստանը քանդելու մեջ: Դրա կապակցությամբ ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ զարմանալի դաժանությամբ է արտահայտվել որձ կովերի մասնագետ նախկին վարչապետի մասին. «Առաջին հանրապետությունը չլիներ` դու ի՞նչ էիր կառավարելու: Դու ի՞նչն էիր կառավարելու, որ Դաշնակցությունը այդպես ամեն ինչ փլուզել է, կործանել է: Դաշնակցությունը զրոյից բան է ստեղծել: Դաշնակցությունը եկել է` պետություն չի եղել, ոչինչ չի եղել: Դուք եկել եք` պետություն կար արդեն: Էդ պետությունն ո՞վ է ստեղծել, ՀՀՇ չկար էն ժամանակ, ինքն էլ չկար: Ստեղծել է Դաշնակցությունը: Բա ամոթ է, չէ՞, էս հարցերը անընդհատ աղավաղել, այդ ձեւով սերունդ դաստիարակել, ո՞ւմ է պետք այդ մոտեցումը: Մենք դրանով լավությո՞ւն ենք անում մեր սերնդին, ազգային գաղափարախոսություն ու ազգային դաստիարակությո՞ւն ենք տալիս: Հետո էլ ասում ենք` ինչի՞ են թողնում գնում էս երկրից, ինչի՞ են ուրիշի պետություններն ընդունում, մերը չեն ընդունում: Սա ամենամեծ անարգանքն է պետականության հանդեպ, այ, սրա մասին պետք է իրենք մտածեն: Դրա համար այդձեւիները, այո՛, պիտի Դաշնակցության ոտքերը լվան` ջուրը խմեն»: Ճիշտն ասած` հեչ դեմ չենք, որ Բագրատյանին ու այլ ՀՀՇ-ականներին դաշնակներին ոտքերից ջուր խմցնեն, բայց միայն ու միայն իրենց: Ախր, դաշնակները շատ հին են, արդեն 125 տարեկան են, ու կարելի է պատկերացնել ինչ կկատարվի այդ ջուրը խմողների հետ:
Օրինակ` ինչո՞վ են հայտնի ՔՅԱՎԱՌՑԻՆԵՐԸ: Բնականաբար, ընթերցողը միանգամից կմտաբերի կարտոֆիլն ու օղին` վերհիշելով օղու հետ կապված բազում անեկդոտներ: Այո, նրանց կարտոֆիլը շատ լավն է, վերջերս անցկացրել էին կարտոֆիլի փառատոն, ու օղով լավ էլ ուտվում էր այդ կարտոֆիլը: Սակայն վերջերս մեզ այդտեղի բնակիչները դրականորեն զարմացրին` Գավառ քաղաքն այլեւս ունի սեփական օրհներգը: Չորս քառատողից բաղկացած ստեղծագործությունը բովանդակում է հետեւյալ խոսքերը. «Լեռների գրկում է կյանք առել Հարազատ, սուրբ օջախն ալեհեր, Աշխատենք, շենացնենք հայրենին` Արծվանիստ քաղաք-տաճար ալդին: Նոր Բայազետ դարձած Գավառնի, Պայքարդ եղել է ամեհի, Դու փայլն ես եղել մարգարտյա Սեւանի, Օրհնված օրրան մեր պապերի: Քո ճամփան եղել է դժվարին, կառչել ես քո հողին ու ջրին, Պանդուխտի կարոտ կա քո սրտում, Լուսեղեն գալիք ես երազում: Զավակներովդ հպարտացիր, Ոգու ճախրանքով զորեղացիր, Միշտ մնա հյուրընկալ ու խաղաղ, Կրկին վերածնվիր մեր քաղաք»:

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին