ՈՒՐԵՄՆ ՍԱ՞ Է ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՎԵՐԳՎԱԾ ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ

Արխիվ 12-16

ՈՒՐԵՄՆ ՍԱ՞ Է ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՎԵՐԳՎԱԾ ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ

 

Երեկ խիստ վրդովված եւ հուզված «Իրավունք» թերթի խմբագրություն էր եկել Երեւանի բնակչուհի ԳԱՅԱՆԵ ՓԱՐՎԱՆՅԱՆԸ: Պատճառը, որը 57-ամյա կնոջն այդ վիճակին  էր հասցրել, առավել քան մտահոգիչ է: Պարզվում է, որ իր իսկ երկրում տիկին Գայանեին, ինչպես ինքն արտահայտվեց, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը՝ «նվաստացրել, վիրավորել ու բառիս բուն իմաստով ձեռք են առել: Ես երբեք իմ հայրենիքում ինձ այդքան արհամարհված, նվաստացած ու վիրավորված չեմ զգացել, ինչպես որ ինձ հետ վարվեց դեսպանատան ընդունարանում փաստաթղթեր ընդունող աշխատակցուհին, ով առանց չափազանցնելու` ծաղրում էր ինձ իր հարցերով»:

Պատճառները, որոնք պարտադրել էին տիկին Գայանեին` «գործ բռնել» Հայաստանում գործող օտարերկրյա դեսպանատներից մեկի հետ, բավականին ստանդարտ է. նա Ֆրանսիայում հարազատներ ունի, եւ առաջին անգամ չէ, որ  նրանց այցելում է.
- Դուստրս` Մարինան, Լեհաստանի քաղաքացի է, բայց ներկայումս բնակվում է Փարիզում, քանի որ արդեն երեք տարի է` քաղաքացիական ամուսնությամբ ապրում է իր ամուսնու` Ֆրանսիայի քաղաքացի Դեո Դավիթի հետ: Դուստրս եւ փեսաս հաճախ են ինձ հրավիրում իրենց մոտ, վերջին անգամ եղել եմ 2013թվականին, իսկ անցած տարի իրենք էին Հայաստան եկել: Օրերս կրկին փեսաս ինձ հրավեր է ուղարկել, որպեսզի մեկնեմ Ֆրանսիա եւ նոյեմբերի 18-ին ներկա գտնվեմ նրա ծննդյան արարողությանը: Հոկտեմբերի 23-ին գնացի դեսպանատուն, մոտեցա փաստաթղթեր ընդունող աշխատակցուհիներից մեկին, ով բարեւից հետո սկսեց հեգնել, թե՝ թղթերը լավ դասավորված չեն, եւ հենց այդ պահից սկսեցին իմ տանջանքները դեսպանատանը:  Մինչ այդ` ես բազմիցս  եղել եմ դեսպանատանը, տվել եմ հարցազրույցներ, բայց ոչ մի անգամ ինձ նեղանձնական, վիրավորական եւ ամենակարեւորը՝ նվաստացնող հարցեր չեն տվել: Բայց այս աշխատակցուհին ¥ով ի դեպ հայ էր, եւ ինձ համար ամենացավալին հենց դա է, որ հայն իր երկրում փորձում է նվաստացնել, ձեռք առնել իր իսկ հայրենակցին` ըստ երեւույթին իմ եւ իմ նմանների հաշվին այդ կերպ ինքնահաստատվելով¤, սկսեց նման հարցերի մի շարան տեղալ. «Ձեր աղջիկը ո՞ր թվից է այնտեղ, ի՞նչ է անում, ամուսնացա՞ծ է, իսկ ինչի՞ զագսով ամուսնացած չի, երեխա ունի՞, Ձեր նախկին ամուսինը որտե՞ղ է, ինչի՞ եք բաժանվել, ինչո՞ւ չեք աշխատում» եւ նմանատիպ այլ հարցեր: Բոլոր հարցերին համբերությամբ պատասխանեցի, բայց այդ աշխատակցուհին, ըստ երեւույթին, իրեն բավարարված չէր զգում, դեռ նվաստացնելու տեղ ուներ: Ու շարունակեց  հեգնական, ծաղրական տոնով ինձ հարցախեղդ անել: Այդ օրը մի կերպ կարողացա հասնել տուն, եւ հարեւաններս ինձ համար «շտապ օգնություն» կանչեցին, որովհետեւ այնքան էի նյարդայնացել, որ տուն մտնելուն պես` վատացա: Երեկոյան աղջիկս զանգեց, ես էլ պատմեցի, թե ինչպես են ինձ նեղանձնական հարցեր տալով նվաստացրել հերիք չի, մի բան էլ հեգնական տոնով խոսել հետս: Աղջիկս վրդովվեց եւ ասաց, որ նամակ կգրի դեսպանատուն՝ հետաքրքրվելու համար, թե ի՞նչ իրավունքով է դեսպանատան աշխատակցուհին վիրավորական ու ծաղրական տոնով խոսում իրենց դիմած քաղաքացու հետ: Երկու օր հետո հրավիրեցին դեսպանատուն, այս անգամ արդեն ֆրանսալեզու աշխատակցուհիներից մեկն սկսեց ինձ հետ գոռգոռալով խոսել ¥նրա խոսքը թարգմանում էր թարգմանչուհին¤, թե ինչու է իմ դուստրը նամակ գրել իրենց, ավելացնելով, թե իրենք ոնց ուզում, այնպես էլ խոսում ու վարվում են իրենց դիմածների հետ, եւ որ նրանց այդ իրավունքները տրված են: Հետո գրեթե երեք-չորս անգամ կրկնեց, որ ես եմ նրանց խնդրում, որ գնամ իրենց երկիր ու ոնց էլ խոսեն, ինչ էլ ասեն, ստիպված եմ պատասխանել: Ես չափից դուրս նվաստացած էի ինձ զգում. մեր երկրում ինձ վրա գոռում էին, վրդովված խոսում, թե իբր ես եմ խնդրում իրենց, որ ինձ թույլ տան, գնամ Ֆրանսիա: Ես էլ ասի, որ հրավերը փեսաս է ուղարկել, ով Ֆրանսիայի քաղաքացի է, եւ հենց ֆրանսիացին է ինձ խնդրում, որպեսզի ներկա գտնվեմ իր ծննդյան տոնին: Իսկ աշխատակցուհին, շարունակեով նույն տոնով, ասաց, որ անհրաժեշտ է ներկայացնել փաստաթուղթ, որն ապացուցում է, որ աղջիկս եւ փեսաս ամուսնացած են: Դա ինքնին խոսում է, որ իրենք ի սկզբանե արհեստական պատճառներ են ստեղծում, որ ինձ թույլ չտան մեկնել դստերս մոտ` Ֆրանսիա:  Քանի որ ես արդեն իսկ ներկայացրել էի փաստաթուղթ, որ աղջիկս քաղաքացիական ամուսնությամբ է ապրում Դեո Դավիթի հետ, եւ այնտեղ նշված է, որ Մարինան ապրում է Դավիթի հետ նույն հասցեում:
Այսքանից հետո՝ տիկին Գայանեի համար միեւնույն է՝ թույլ կտա՞ն նրան մեկնել Ֆրանսիա, թե ոչ, բայց հանգիստ մնալ էլ չի կարող.
- Ինձ դեռ ոչ մի պատասխան չեն տվել, անձնագիրս էլ մինչ օրս իրենց մոտ է: Բայց այս ստորացուցիչ վերաբերմունքի համար ես պատրաստվում եմ նամակ գրել ՀՀ արտաքին գործերի նախարար պարոն Նալբանդյանին, նամակում մանրամասն նշելով, թե ինչպես են իր քաղաքացիների հետ վարվում Հայաստանում՝ Ֆրանսիայի դեսպանատանը, ինչպես են ծաղրում ու նսեմացնում մարդկանց: Մինչ այս դեպքը ես հաճախ էի լսում, որ Ֆրանսիայի դեսպանատանը շատ վատ են վերաբերվում քաղաքացիների հետ, բայց չէի հավատում, քանի որ բազմաթիվ անգամներ դիմել, բայց ոչ մի անգամ նման խնդրի առաջ չեմ կանգնել: Աղջիկս եւ փեսաս եւս նամակ են գրել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարին եւ Ֆրանսիայում ՀՀ դեսպանին: Փեսաս նույնիսկ զանգել է այստեղի դեսպանատուն՝ դեսպանի հետ խոսելու եւ խնդրի էությունը հասկանալու համար, բայց նրան չեն միացրել իր հետ, իսկ դստերս էլ ասել են, թե իբր դեսպանը չի ցանկանում խոսել: Այնինչ դեսպանն ինքը պարտավոր էր, եթե իրոք խնդիր կար, իջներ եւ տեղեկացներ, թե որն է այն:
Իհարկե՝ փորձեցինք դիմել Ֆրանսիայի դեսպանատուն եւպարզել, թե որն է պատճառը, որ իր դեմոկրատական ավանդույթներով այդքան հպարտացող պետության պաշտոնական կառույցը տիկին Գայանեի հետ այդ կերպ է վարվել: Մեզ պատասխանած աշխատակցուհին խոստացավ, որ մեկ-երկու ժամվա մեջ կզանգահարեն եւ հստակ պատասխան կտան՝ մինչ այդ մեզ եւս մի լավ «տնտղելով», անգամ այնպիսի անհեթեթ հարցերով, թե՝ որտեղ եմ փաստացի գրանցված, ինչպես է հայրանունս եւ այլն: Բայց այսքանից հետո էլ մեր ոչ մի հարցի այդպես էլ չպատասխանեցին, երբ երկրորդ անգամ զանգահարեցինք` մեր հարցի ճակատագրով հետաքրքրվելու, միայն պատասխանեցին՝ իրենք ունեն մեր կոնտակտները եւ կկապվեն մեզ հետ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին