5-ԱՄՅԱ ՄՀԵՐԸ ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է՝ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԸ (տեսանյութ)

Արխիվ 12-16

5-ԱՄՅԱ ՄՀԵՐԸ ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է՝ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԸ (տեսանյութ)

 

 

Օրեր առաջ համացանցում հայտնվեց փոքրիկ բռնցքամարտիկ Մհեր Փոռեյանի մասին պատմող տեսանյութ, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց: Բռնցքամարտը եւ մարզաձեւի նկատմամբ սերն ու հետաքրքրությունը  5-ամյա Մհերին մուտֆիլմերից եւ բակային խաղերից տարել է դեպի ռինգ ու մարզումներ: Փոքրիկի հայրը՝ «K1» մարզաձեւի աշխարհի կրկնակի չեմպիոն էդուարդ Փոռեյանը վստահ է, որ Մհերը բռնցքամարտի աշխարհի ապագա չեմպիոն է. «Երեխան իսկապես շատ տաղանդավոր է, սա չեմ ասում որպես հայր, ինքս էլ մարզիկ եմ ու կարող եմ ասել եթե լրջորեն հետեւենք նրան ապա բոլոր շանսերը կան, որ Մհերը լուրջ հաջողությունների հասնի: Այժմ երեխային տանում եմ բռնցքամարտի տարբեր դպրոցներ, որտեղ մարզվում են 5-6 տարեկան երեխաներ: Թեեւ այդ տարիքային խմբի համար մրցաշարեր չկան, բայց ես պատրասվում եմ կազմակերպել»,- «Իրավունքի» հետ զրույցում նշեց Էդուարդ Փոռեյանը:

-Որքա՞ն ժամանակ է Մհերը զբաղվում բռնցքամարտով:

-2-3 ամիս է Մհերը մարզվում է ու արդեն գերազանց տեխնիկա ունի: Իր տարիքային խմբի 5-6 երեխայի հասցրել է հաղթել: Ես ունեմ խումբ, երբ ինչ-որ մեկին ձեռքով ինչ-որ հնարք եմ սովորեցնում նա կողքից լսելով ու տեսնելով ավելի արագ է սովորում եւ մարտի ժամանակ իրականացնում այնպիսի հնարքներ, որոնք մեծերին անգամ տրվում են, երկար մարզումների արդյունքում:

-Ինչպե՞ս առաջացավ սերը բռնցքամարտի նկատմամբ այդքան վաղ տարիքից:

-Ես աշխարհի կրկնակի չեմպիոն եմ K1 մարզաձեւից, տեսնելով իմ մենարատերը Մհերը ոգեւորված մարզվում է, բոլոր 5 տարեկան երեխաները մուլտֆիլմ են դիտում, իսկ Մհերը՝բռնցքամարտի մենամարտեր:

-Երեխայի համար հայրը ամենալավ օրինակն է, ավելի հավանական կլիներ, որ Մհերին հետաքրքրեր «K1» մարզաձեւը…Ինչո՞ւ հենց բռնցքամարտ:

- Ես էլ եմ զարմանում ինչո՞ւ հենց բռնցքամարտ, բայց դեմ չեմ նրա որոշմանը: Պետք է ասեմ, որ երեխան շատ ուժեղ ձեռքի հարվածներ ունի…

-Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներից, ո՞ւմ մենամարտերն է առավել հաճույքով դիտում Մհերը:

-Ֆիլիպինցի Մենի Պակյաոյի մենամարտերը, ասում է նա ամենաուժեղն է...

 

 

 

 

 

 

Զրուցեց՝ ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին