ԻՆՉ ՏՎԵՑԻՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՈ

Արխիվ 12-16

ԻՆՉ ՏՎԵՑԻՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՈ

 

Այս տարի հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանի մի շարք մանկապարտեզներում գրանցվեցին թունավորման դեպքեր: Հատկապես մեծ աղմուկ բարձրացավ Եղվարդի եւ Արմավիրի մարզի որոշ մանկապարտեզներում տեղի ունեցած թունավորումներից: Նախնական տվյլաների համաձայն, երկու դեպքում էլ թունավորման պատճառ հանդիսացել էր սնունդը:

Ուրեմն ի՞նչ է պարզվել այս ընթացքում, ինչո՞ւ էին ամռան ամիսներին այդքան հաճախակի դարձել թունավորումները եւ ինչ է փոխվել այդ ուղղությամբ: Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) սննդամթերքի անվտանգության եւ վերահսկողության տեսչության պետ ՎԱՀԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ կարծիքն է. «Այս տարի կար աղիքային թունավորումների որոշակի աճ, բայց միանշանակ ասել, որ սա պայմանավորված էր զուտ սննդային գործոնով` իրատեսական չէ: Այն պայմանավորված էր ե՛ւ եղանակային պայմաններով, ե՛ւ մի շարք այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով, որոնք էլ ստեղծեցին այն պատկերը, ինչ որ կար: 250 պլանային, 70 ոչ պլանային ստուգումների եւ դիտարկումների արդյունքում պարզվեց, որ օրինակ՝ կային մանկապարտեզներ, որոնք վերջին 20 տարիներին չեն վերանորոգվել, եւ նման պայմաններում հնարավոր չի եղել պահպանել հիգիենիկ նորմերը: Նման մանկապարտեզները փակվեցին, տրվեցին վերանորոգման հանձնարարականներ, որից հետո միայն դրանք շահագործվեցին»:
Սրանից զատ, ըստ Վ. Դանիելյանի, եղել են նաեւ այնպիսի մանկապարտեզներ, որտեղ խնդիրներն առաջացել են միայն աշխատակիցների անփութության հետեւանքով: Իսկ դա նշանակում է, որ՝ «Եթե մանկապարտեզներին տանք լավ սառնարան եւ ստեղծենք բարենպաստ պայմաններ, բայց աշխատակիցները սառնարանում սնունդը ճիշտ չդասավորեն եւ այն կեղտոտ պահեն, բնականաբար չենք կարող ասել, որ խնդիրներ չեն լինելու: Սա շղթա է, եւ եթե որեւէ մեկը թերացավ, կառաջանան բազմաթիվ անցանկալի հետեւանքներ: Հնարավոր է՝ մարդու ձեռքերը կեղտոտ լինեն եւ նրա դիպած սնունդն օգտագործելուց հետո մանրէները փոխանցվեն օրգանիզմին: Բաներ կան, որ մեր իրավասությունների մեջ չեն մտնում: Մեր աշխատանքը սահմանափակվել է միայն նրանով, որ կանխել ենք այս ամենի հետագա տարածումը` ստուգումներ  իրականացնելով մանկապարտեզներին սնունդ մատակարարող ընկերությունների մոտ՝ արտադրամասում  եւ իրացման վերջնական կետում»,- ընդգծեց ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետը:
Նրա բնորոշմամբ ընդհանուր իրավիճակն ավելի խիստ է արտահայտված մարզային մանկապարտեզներում, քան՝ մայրաքաղաքում: Երեւանում վերջին տարիներին խնդիրների լուծմանն ավելի շատ են հետամուտ եղել: «Մեզ համար նպատակ չի եղել անհամապատասխանությունների համար նախաուսումնական հաստատություններում պատիժ նշանակել: Անկեղծ կասեմ, եթե մենք 100 կամ 300 հազար դրամով պետք է տուգանենք մանկապարտեզին` սառնարան չունենալու համար, ավելի լավ պարտադրենք, որ այդ գումարով գնեն սառնարան: Շատ ծնողներ կան, որոնք աշխատում են եւ իրենց երեխաներին ուղարկում են մանկապարտեզ. եթե մենք փակենք մանկապարտեզները, ապա նրանց համար նույնպես խնդիրներ կառաջանան»,- ավելացրեց Վահե Դանիելյանը:
Ըստ մեր զրուցակցի՝ ՍԱՊԾ-ը մանկապարտեզներում անցկացրած ստուգումների արդյունքներն ունի, եւ նույն խնդրի վերաբերյալ արդյունքներ ունի նաեւ Առողջապահության նախարարությունը: Այդ ամենի հանրագումարում էլ մնում է միայն, որ իրավապահ մարմինները տան իրենց վերջնական եզրակացությունը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին