ՀԿԵ ՓԲԸ-Ն ՄԱՍՆԱԿՑԵՑ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ՀԿԵ ՓԲԸ-Ն ՄԱՍՆԱԿՑԵՑ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

 

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր ինժեներ Արամ Եդիգարյանը, Գործերի կառավարման ծառայության պետ Կարեն Անտոնյանը եւ Միջազգային կապերի բաժնի պետի տեղակալ Լիանա Մովսիսյանը մասնակցել են «Ռուսաստան. Հայաստան. Եվրասիական տնտեսական միություն. Միջտարածաշրջանային համագործակցության հեռանկարները» IV հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի աշխատանքներին:

Համաժողովի շրջանակներում ելույթ էր ունեցել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ փոխնախագահ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱԼՏԱՆՈՎԸ, ով ներկայացրեց երկաթուղային տրանսպորտի ոլորտում ՌԵ ԲԲԸ-ի եւ Հայաստանի Հանրապետության համագործակցության հեռանկարները:
Խոսելով հայ-ռուսական համագործակցության մասին` Ա. Սալտանովը նշեց, որ երկու երկրների միջեւ ջերմ եւ վստահելի հարաբերությունները ձեւավորվել են տնտեսության բոլոր ոլորտներում, հատկապես երկաթուղային տրանսպորտի բնագավառում:
- Հայաստանի եւ Ռուսաստանի երկաթուղիների համագործակցությունն ընդլայնվում է ինչպես երկկողմանի ձեւաչափով, այնպես էլ ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի եւ «1520 ռազմավարական համագործակցություն» հարթակներում,- ասաց Սալտանովը:
ՌԵ փոխնախագահը հիշեցրեց, որ 2015 թվականից Հայաստանը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ` հույս հայտնելով, որ այս կառույցը կնպաստի Հայաստանի եւ Ռուսաստանի առեւտրատնտեսական կապերի խորացմանն ու դիվերսիֆիկացմանը, բոլոր առանցքային ոլորտներում եւ առաջին հերթին երկաթուղային տրանսպորտի ոլորտում համագործացության զարգացմանը:
- Հաշվի առնելով մեր երկրների համագործակցության զարգացման հեռանկարները եւ Հայաստանի` եվրասիական տրանսպորտային ցանցում ինտեգրումը` առաջնահերթ են դառնում հանրապետության տրանսպորտային ենթակառուցվածքի ռազմավարական զարգացման հարցերը: Այս հարցի լուծմանը նպաստում է ՌԵ ԲԲԸ-ի մասնակցությունը Հայաստանի տարածքում իրականացվող ենթակառուցվածքային նախագծերում,- ասաց Ա. Սալտանովը:
ՌԵ ներկայացուցիչը հիշեցրեց, որ Հայաստանի երկաթուղային ցանցի արդիականացման, ներհանրապետական եւ միջազգային ուղեւորա-եւ բեռնափոխադրումների զարգացման նպատակով 2008 թվականից գործում է ՌԵ ԲԲԸ-ի դուստր ձեռնարկություն` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն: Ընկերությունը, նրա խոսքերով, արդյունավետ կառավարում է Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի ակտիվները` 2008 թվականի փետրվարի 13-ին կնքված կոնցեսիոն պայմանագրի համաձայն:
Պայմանագրի շրջանակներում, ինչպես նշեց ՌԵ փոխնախագահը, վերանորոգվել է 450 կմ գիծ, կառուցվել են 3 հիմնական երկաթուղային կամուրջներ, ձեռք են բերվել մոտորավագոնային շարժակազմի 60 միավոր, 10 ջերմաքարշ, 8 էլեկտրաքարշ, 700 բեռնատար եւ 27 ուղեւորատար վագոն, կապիտալ վերանորոգվել են Երեւանի, Գյումրու եւ Վանաձորի կայարանները, ավարտվել է լոկոմոտիվային եւ վագոնային դեպոների արդիականացումը:
- 2008 թվականից ներդրվել էր 250 մլն դոլար: Ներդրումային պարտավորությունները 2008-2014 թթ. կատարվել են 100,3%-ով: Զարգանում է ընկերության կադրային ներուժը, պատրաստվում են մասնագետներ, ձեւավորվում է կադրային ռեզերվը,- նշեց Սալտանովը:
Միեւնույն ժամանակ նա ընդգծեց, որ ՀԿԵ-ն էական հումանիտար աջակցություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետությանը եւ վերջին երկու տարիներին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել հանրապետությունում աշխատող հասարակական կազմակերպություններին, տարբեր միջոցառումների, գիտատուրիստական արշավների եւ ռուսաց լեզվի ամառային դպրոցների անցկացման հարցերում:
- Իրականացված միջոցառումների համալիրը երկրի երկաթուղային տրանսպորտի արդյունավետ աշխատանքի եւ Հայաստանի տնտեսական զարգացման համար ամուր հիմք է հանդիսանում: Իսկ դա երկաթուղու անձնակազմի վաստակն է: «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն շահագրգռված է ընդլայնել Հայաստանի Հանրապետության հետ համագործակցությունը երկաթուղային տրանսպորտի ոլորտում: Մենք պատրաստ ենք ջանքեր գործադրել Հայաստանի երկաթուղային համակարգի մրցակցությունը բարձրացնելու եւ եվրասիական տրանսպորտային համակարգում, այդ թվում, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, ինտեգրելու համար,- հայտարարեց Ա. Սալտանովը:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին