«ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ»

Արխիվ 12-16

«ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ»

 

Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսի ողբերգությունը դեռ երկար կմնա հանրության ուշադրության կենտրոնում: Եվ եթե այս դեպքի հետ կապված` մնում է միայն ցավակցություններ հայտնել զոհվածների հարազատներին եւ վիրավորներին առողջություն մաղթել, ապա պատկան մարմինները մեկ այլ կարեւորագույն խնդիր էլ ունեն՝ ի՞նչ անել, որ ողբերգությունը չկրկնվի: Այսինքն՝ ո՞րն էր այս դեպքի պատճառը եւ ի՞նչ պետք է շտկել: Այս թեմայի շուրջ էլ զրուցեցինք ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտային տեսչության պետ ԱՐՄԱՆ ՄԻՐԻՋԱՆՅԱՆԻ հետ:

 

Պարոն Միրիջանյան, տեղյա՞կ եք` տվյալ տրանսպորտային միջոցը տեխնիկական հսկողություն անցե՞լ էր:
- Այսպես ասեմ, միշտ էլ վթարներ լինում են, եւ կապ չունի` մեքենան տվյալ տարվա արտադրությա՞ն Է, տեխզննում անցա՞ծ է, թե` ոչ: Հնարավոր է, որ ամեն բան սարքին լինի, բայց ասենք ճանապարհը, եղանակը կամ այլ հանգամանքներ հանգեցնեն վթարի:
Առհասարակ, եթե տվյալ տրանսպորտային միջոցը կանոնավոր ուղեւորափոխադրող է, մեկնման կետից ուղեւորվելիս տվյալ ավտոկայանում անցնում է համապատասխան զննություն` տեխնիկական, բժշկական: Բայց այս դեպքում հարցը նրանում է, որ տվյալ ավտոբուսը չի եղել գրանցված, որպես կանոնավոր երթուղում ուղեւորափոխադրող, թեպետ տվյալ` «Քինգ դե լյուքս» ընկերությունն ինքը փոխադրող կազմակերպություն է. տվյալ մեքենան որեւէ կանոնավոր երթուղում գրանցված չէ: Այսինքն՝ կազմակերպությունը իրականացրել է ոչ կանոնավոր փոխադրում, ինչն օրենքով թույլատրելի է: Ինքը, ըստ երեւույթին, պայմանավորվածություն է ձեռք բերել որոշ մարդկանց հետ, եւ գալով ներքին համաձայնության` տեղափոխություն է կատարել:
- Եթե որեւէ ընկերություն մասնավոր անձանց հետ համաձայնության գալով` ուղեւորափոխադրում է իրականացնում, դա անօրինական չէ՞:
- Օրենքը չի արգելում, որ ասենք` անձն ունենա ավտոբուս կամ տրանսպորտային այլ միջոցներ, եւ դրանցով կատարի փոխադրում: Անձամբ ես դեմ եմ այդ ամենին, բայց հիմա օրենքն է այդպես` ինչ ասեմ:
- Փաստորեն՝ անգամ բժշկական զննությո՞ւնն էլ կարող է անցած չլիներ տվյալ վարորդը: Կոնկրետ այս դեպքում կա վարկած, որ ճանապարհին քնել է, շրջանառվում է նաեւ վարկած, որ վատ է զգացել եւ այլն:
- Եկեք ռեալ նայենք այդ բժշկական զննություն ասվածին: Բնականաբար, տվյալ ավտոկայանում վարորդը լիարժեք բժշկական զննության չի ենթարկվում` ճնշումն են ստուգում, սրտի ռիթմը. հարցերի միջոցով են ավելի շատ ստուգում իրականացնում: Բայց համաձայնեք, որ առողջ մարդն էլ կարող է պահի տակ վատ զգալ: Ինչ վերաբերում է տվյալ դեպքում տարածված վարկածին, որ վարորդը քնել էր, ապա, ըստ իմ ունեցած փորձի, վարորդն իր մեկնման վայրից դուրս գալուց հետո շատ երկար ճանապարհ չի անցել, այսինքն՝ չէր կարող քնած լինել: Քնելու հավանականությունը մեծ կլիներ, եթե մեկնման վայրից մինչ վթարի վայրը տեւած լիներ 4-5 ժամ, բայց տվյալ դեպքում վթարը մեկնման վայրից շատ կարճ ժամանակ հետո է եղել, եւ գրեթե բացառվում է, որ վարորդի քունը տաներ 1-2 ժամ քշելու ընթացքում:
- Իսկ Դուք, որպես ոլորտի մասնագետ, ունե՞ք Ձեր վարկածը տվյալ վթարի հետ կապված:
- Ուղղակի անհնար է որեւէ վարկած առաջ քաշել` այնքան հանգամանքներ կան: Օրինակ՝ կարող է որեւէ կենդանի է դուրս եկել դեմը, ինքն էլ փախցրել է մեքենան: Կարող է ճանապարհի անսարքության խնդիր է եղել. մի փոքր փոսն էլ կարող է ճակատագրական լինել: Այն, ինչ ցույց են տալիս, որ մոտ մի երկու հարյուր մետր ինքը թեքվելով գնացել է, շատ հանելուկային է, եւ դա կարող է հազար ու մի հանգամանքի հետ կապված լինել: Դրա համար արագ հետեւություն անելը ճիշտ չէ, քննությունն ամեն բան կպարզի:
- Ընդհանրցնենք. ստացվում է, որ ընկերությունները եւ նույնիսկ՝ անհատները կարող են միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնել եւ դա անգամ լիցենզավորման  ենթակա չէ՞: Որքանո՞վ է դա ճիշտ:
- Առաջ բոլոր կանոնավոր փոխադրող կազմակերպությունները ենթակա էին լիցենզավորման. անկախ նրանից` ունեին մեկ, թե հարյուր երթուղի, տվյալ մեքենան լիցենզավորվում էր: Բայց դե, Դուք էլ լավ գիտեք, որ վերջին ժամանակներս շատ են ազատականացնում, ուզում են ամեն ինչ հեշտացնել՝ բիզնեսի համար ավելորդ խնդիրներ չառաջացնելու համար: Եվ դրա պատճառով ուղեւորափոխադրող տրանսպորտը պարտադիր լիցենզիայի ենթակա չէ:
- Ովքե՞ր են ի վերջո պատասխանատու այս վթարի համար:
- Մի քիչ ընդգրկուն հարց եք տալիս, եթե պարզվի, որ վթարը եղել է ճանապարհի մեղքով, ապա բնականաբար, պատասխանատվությունը կկրեն ճանապարհը սպասարկողները: Եթե վարորդը, ապա` վարորդը, եթե վարորդի եւ կազմակերպության խնդիրն է, ապա, բնականաբար, երկուսն էլ, տվյալ դեպքում` ե՛ւ «Քինգ դե լյուքսը», ե՛ւ վարորդը: Պատճառը, կարծում եմ, շատ արագ կպարզվի:
Այսպիսով՝ տրամաբանությունից դուրս վիճակ է ստացվում: Ինչ-որ մարդիկ կամ կազմակերպություններ կարող են մի հնամաշ ավտոբուս կամ միկրոավտոբուս գնել, մի քանի օր առաջ վարորդական իրավունք ձեռք բերած մեկին նստեցնել ղեկին եւ Հայաստանի քաղաքացիներից փող հավաքել ու հազարավոր կիլոմետրերով ճանապարհ տանել: Եվ այստեղ ամենաանմեղ հարցն է, թե լավ, նրանք այդ ինչպե՞ս են հարկեր վճարում, ի՞նչ կերպ է հնարավոր վերահսկել: Եվ ամենակարեւորը. չէ՞ որ նման երկար ուղեւորափոխադրումները միշտ էլ ենթադրում են որոշակի ռիսկ, ՀՀ քաղաքացիներ հանդիսացող ուղեւորների առողջությանը եւ կյանքին սպառնացող վտանգ: Եվ ի՞նչ, պետությունն ամեն ինչ «ազատականացրել է»  ու մի կո՞ղմ  քաշվել: Լավ, ասենք պարզվեց, որ կոնկրետ դեպքում մեղավորը վարորդն է կամ «Քինգ դե լյուքսը», եւ տարան, իր օրվա հացի հարց լուծող վարորդին մի տասը տարի նստեցրին: Բայց դրանից ի՞նչ օգուտ, եթե ոչ զոհերի հարազատներին ու վիրավորներին, ապա մեր մյուս քաղաքացիներին, ովքեր վաղը-մյուս օրը էլի նմանատիպ պայմաններում, նույնսպիսի ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով հազարավոր կիլոմետրանոց այդ վտանգավոր ճանապարհն են գնալու:
Մի խոսքով՝ հատկապես միջպետական ուղեւորափոխադրումները հրատապ հիմքից խելքի բերելու խնդիր կա, եւ հուսանք, որ գոնե այս թվուվ զոհերից հետո պատկան այրերը կգնան այդ ուղղությամբ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին