ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՋԱԿՑԻ ՎԹԱՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՋԱԿՑԻ ՎԹԱՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկությամբ` ՀՀ կառավարության երեկվա նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսի վթարի հետեւանքով զոհված մեր հայրենակիցների հիշատակը: «Երեկ մենք ՀՀ նախագահի հետ քննարկել ենք եւ որոշում ենք կայացրել, որ բոլոր ծախսերը` ե՛ւ բուժման, ե՛ւ հուղարկավորության, կառավարությունն իր վրա է վերցնելու»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Երեք տասնյակից ավելի հարցերի թվում կառավարությունը որոշումներ է ընդունել ներդրումային ծրագրերի, Հայաստանի եւ ԵԱՏՄ-ի գործունեության ներդաշնակեցման խնդիրների վերաբերյալ:
Արտոնություն   ստացավ   ներդրումային   ծրագիրը: Կառավարությունն իր որոշմամբ ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարի վճարման ժամկետը մինչեւ երեք տարով հետաձգելու արտոնություն է տվել «Արմյանսկի ուրոժայ» ՍՊ ընկերությանը, որը նպատակ է դրել վերազինվել եւ գյուղմթերքի արտադրությունը փոխարինել հոլանդական բարձրորակ վարդի աճեցմամբ` գրավելով Ռուսաստանի Դաշնության վարդի իրացման շուկայի զգալի մասը:
Կառավարության սույն որոշման նախագիծը մշակել են ՀՀ էկոնոմիկայի եւ ՀՀ ֆինանսների նախարարությունները: Ըստ ներդրումային ծրագրի` Կոտայքի մարզում կառուցված 11 հա ջերմոցային տնտեսությունում ընկերությունը նախատեսում է աճեցնել հոլանդական վարդեր եւ կատարել ավելի քան 1,6 մլրդ դրամի ներդրում, որից մոտ 1,34 մլրդ դրամը կուղղվի սարքավորումների ձեռքբերմանը:
Վերոնշյալ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի արտադրել տարեկան շուրջ 2,5 մլրդ դրամի արտադրանք (2016թ.), որի գերակշիռ մասը կարտահանվի Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Բելառուս, Ղազախստան եւ այլուր: Ներդրումային ծրագրի իրագործմամբ կստեղծվի մոտ 90 աշխատատեղ (ջերմոցային տնտեսության ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում): Միջին աշխատավարձը 2016թ. կլինի 125 հազար, 2017թ.` 130 հազար եւ 2018թ.` 140 հազար դրամ:
Կառավարությունն ակնկալում է, որ որոշման իրականացումը կնպաստի ընկերության ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը եւ գյուղատնտեսության առաջընթացին:
Հաշվի են առնվում ապրանքաշրջանառության առանձնահատկությունները: Երեկվա նիստում կառավարությունը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների տեղափոխման եւ ներմուծման որոշ հարցերի մասին» արձանագրությանը եւ ընդունել է «Թանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղների ջարդոնի եւ թափոնի` ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանման եւ ՀՀ տարածք երրորդ երկրներից ներմուծման ժամանակ պետական վերահսկողության իրականացումը կանոնակարգելու մասին» որոշումը:
Արձանագրությամբ սահմանվում են ԵԱՏՄ տարածքում առանձին ապրանքների ներմուծման եւ տեղափոխման կարգավորման առանձնահատկությունները` կապված Ղազախստանի Հանրապետության` Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) անդամակցելու հետ:
Արձանագրության դրույթները վերաբերում են այն ապրանքներին, որոնք ընդգրկված են երրորդ երկրներից Ղազախստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների ցանկում, եւ որոնց հանդեպ Ղազախստանի Հանրապետության կողմից, ԱՀԿ-ի պարտավորություններին համապատասխան, կիրառվելու են ավելի ցածր մաքսատուրքի դրույքաչափեր:  
Նախատեսվում է, որ այդ ապրանքները Ղազախստանի Հանրապետության տարածք ներմուծելու ժամանակ ձեւակերպվելու են «ներքին  սպառման համար»  մաքսային ընթացակարգով` Մաքսային միության մաքսային օրենսգրքին համապատասխան: Այս դեպքերում Ղազախստանի Հանրապետությունը պարտավորվում է կիրառել համապատասխան միջոցներ` նշյալ ապրանքների` մյուս անդամ երկրների տարածք տեղափոխումը արգելելու համար:
Թանկարժեք քարերի եւ թանկարժեք մետաղների արտահանման եւ ներմուծման ժամանակ պետական վերահսկողության իրականացումը կանոնակարգելու որոշումը թելադրված է 2014թ. դեկտեմբերի 25-ի «ՀՀ մաքսային տարածքով փոխադրման համար արգելված եւ սահմանափակման ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու եւ ապրանքների արտահանման եւ /կամ/ ներմուծման արտոնագրի եւ թույլտվության տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշման 6-րդ կետի, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012թ. օգոստոսի 16-ի «Ոչ սակագնային կարգավորման ոլորտում նորմատիվ իրավական ակտերի մասին» որոշման դրույթների կատարման անհրաժեշտությամբ:
ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի Հանրապետությունը, լինելով միասնական տնտեսական տարածքի անդամ երկիր, պետք է պետական վերահսկողություն կիրառի այդ ապրանքները ներմուծելիս եւ արտահանելիս:
Որոշմամբ հաստատվել են պետական վերահսկողություն իրականացնելու կարգերը եւ համապատասխան ակտերի ձեւերը, ապրանքների ցանկերը, սահմանվել են ակտերը տրամադրող լիազոր մարմինները:
Երկրի   գիտական   խմբերը   կմասնակցեն   եվրոպական   ծրագրերին: 2014 թվականից իրականացվում է Եվրամիության հետազոտության եւ նորարարության Հորիզոն-2020 շրջանակային ծրագիրը, որը շարունակվելու է մինչեւ 2020 թվականը: Ծրագիրն ընդգրկում է երեք հիմնական մաս` գիտության գերազանցություն, արդյունաբերական առաջնորդություն, հասարակական մարտահրավերներ:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, հաշվի առնելով ծրագրի մասնակիցներին ներկայացվող պահանջները, ինչպես նաեւ Եվրամիության իրականացրած FP7 շրջանակային ծրագրի արդյունքը` հանգել է այն եզրակացության, որ ՀՀ պետական գիտական կազմակերպություններից եւ բուհերից շուրջ 30-ը կարող է արդյունավետ մասնակցել Հորիզոն-2020 ծրագրի տարբեր գերակայություններով անցկացվող մրցույթներին: ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ  կառավարության եւ Եվրահանձնաժողովի միջեւ Եվրամիության Հորիզոն-2020 ծրագրին մասնակցելու առաջարկությանը: Ծրագրի իրագործումը կարող է նպաստել մեր երկրի գիտական խմբերի` հետազոտության եվրոպական տարածք ինտեգրվելուն, համաշխարհային մակարդակի գիտական հետազոտությունների անմիջական մասնակիցը դառնալուն, ինչպես նաեւ ժամանակակից հասարակական մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում եւ մշակումներում իրենց ակտիվ դերակատարությամբ հանդես գալուն:

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին