ՎԵՐԱԴԱՐՁԻ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ 8-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ ԿԵԶՐԱՓԱԿԻ «ՏԱՆԳՈ ԿԱՐԲՈՆ» ԱՆՍԱՄԲԼԸ

Արխիվ 12-16

ՎԵՐԱԴԱՐՁԻ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ 8-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ ԿԵԶՐԱՓԱԿԻ «ՏԱՆԳՈ ԿԱՐԲՈՆ» ԱՆՍԱՄԲԼԸ

 

Վերադարձի դասական երաժշտության 8-րդ փառատոնն արդեն 8-րդ անգամ հայ հանդիսատեսին եւ  մայրաքաղաքի հյուրերին է ներկայացնում բացառիկ փառատոն, որը դասական երաժշտության զարգացման եւ տարածման խնդրից զատ, նպատակ ունի արտերկրում ապրող եւ ստեղծագործող մեր հայրենակիցներին համախմբելու, նրանց ստեղծագործական ներուժն ու կարողությունները ծառայեցնելու  ի նպաստ Հայաստանի եւ հայկական  մշակույթի զարգացման:

Փառատոնը մեկնարկեց հոկտեմբերի 19-ին եւ  հանդիսատեսին ներկայացավ 5 համերգից բաղկացած համերգաշարով: Փառատոնային համերգների ընթացքում հանդես եկան տաղանդաշատ երաժիշտներ  Սվետլանա Նավասարդյանը /դաշնամուր/, Վահան Մարտիրոսյանը /դաշնամուր, դիրիժոր/, Անի Բատիկյանը /ջութակ, Մեծ Բրիտանիա/ Աստղիկ Վարդանյանը /ջութակ/, Աննա Մայիլյանը /մեցցո-սոպրանո/, Լիլիթ Գրիգորյանը /դաշնամուր, Բելգիա/, Դավիթ Հարությունյան /ջութակ, Ֆրանսիա/, Հայկ Դավթյանը /ջութակ, Ֆրանսիա/, Տոմոկո Ակասական /ալտ,  Ճապոնիա/, Պոլին Բարտիսոլը /թավջութակ, Ֆրանսիա/, Բլանշ Ստրոմբոնին /կոնտրաբաս, Ֆրանսիա/, Լյուսի Բեսսիեն /ջութակ, Ֆրանսիա/, Ցվետելինա Ալաջեմը /ալտ, Ֆրանսիա/, Սոֆի Ռիբրոն /թավջութակ, Ֆրանսիա/, Վերոնիկ Գոտերոնը /կոնտրաբաս, Ֆրանսիա /Լուիզ Ժալյուն /բանդոնեոն, Ֆրանսիա/, Լեանդրո Լակապերը /դաշնամուր, Ֆրանսիա/:

Հանդես եկան այնպիսի երաժշտախմբեր, ինչպիսիք են Հայաստանի Պետական Կամերային Նվագախումբը /գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան/, Նաիրի Լարային Կվինտետը /Ֆրանսիա/, «Տանգո Կարբոն» անսամբլը /Ֆրանսիա/: Առաջին անգամ հայ երաժշտասերներին ներկայացվեց Վերադարձի դասական երաժշտության փառատոնի շրջանակներում ձեւավորված «Վերադարձի Կվինտետ» երաժշտախումբը:

Միջազգային համբավ եւ ճանաչում վայելող երաժիշտները միավորվեցին` ի կատար ածելով Վերադարձի փառատոնի ծրագրային դրույթներից մեկը` հայկական կատարողական դպրոցի առանցքի շուրջ միավորել տարբեր մշակույթների, կատարողական դպրոցների եւ ուղղությունների արվեստագետներին` միջմշակութային երկխոսության, փորձի փոխանակման, հագեցած ստեղծագործական աշխատանքի համար: Որի արդյունքում ստեղծվեց մի նոր երաժշտախումբ, որը Վերադարձի Փառատոնի Կվինտետ անվանմամբ հնարավորություն կունենա ներկայանալու նաեւ արտերկրում:

Փառատոնի եզրափակիչ համերգը, որը կկայանա նոյեմբերի 7-ին, ժ. 19.00-ին Կոմիտասի անվ. Կամերային Երաժշտության Տանը, խորհրդանշում է կյանքի շարունակականությունն ու լավատեսությունը:

Ֆրանսիական Տանգո Կարբոն երաժշտախումբը ձևավորվել է 2012-ին, երբ Փարիզի կոնսերվատորիայում ուսանած տաղանդաշատ երաժիշտներ Դավիթ Հարությունյանը /ջութակ/, Լուիզ Ժալյուն /բանդոնեոն/, Լեանդրո Լակապերը /դաշնամուր/ և Բլանշ Ստրոմբոնին /կոնտրաբաս/, տանգո երաժշտության նոր արտահայտչամիջոցների փնտրտուքով միավորվեցին` ստեղծելով կարճ ժամանակահատվածում լայն ճանաչման արժանացած անսամբլ: Երաժիշտների արհեստավարժության շնորհիվ երաժշտախմբի երկացանկը արագորեն հարստացավ նոր եւ բազմազան ստեղծագործություններով, որը միավորում է ավանդական տանգոյի մասերը խնբի ինքնատիպ ստեղծագործությունների հետ: Յուրաքանչյուր համերգի ընթացքում Տանգո Կարբոնը ստեղծում է մի երաժշտական աշխարհ` փորձելով տարանջատվել տանգոյի  երաժշտության կարծրատիպերից: Եվրոպայում մեծ ճանաչում ունեցող Տանգո Կարբոն անսամբլը  կներկայացնի համաշխարհային տանգոյի գլուխգործոցները, որն իրապես տոն կդառնա բոլոր երաժշտասերների համար: Ջութակահար Դավիթ Հարությունյանը եւ  իր երաժիշտ գործընկերները աշխարհի տարբեր երկրներում շրջագայությունից հետո ելույթ կունենան Հայաստանում` եզրափակելով Վերադարձի Դասական Երաժշտության 8-րդ Փառատոնը:

Փառատոնն անցկացնում է  «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը (նախագահ` Մարիամ Շահինյան, տնօրեն` Գարիկ Նազարյան) ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ:

Դասական երաժշտության 8-րդ փառատոնն այս տարի նվիրված  է Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին