Մոսկվա-Երեւան երթուղու ուղեւորատար ավտոբուսի վթարից տուժած 68-ամյա կինը մահացել է

Արխիվ 12-16

ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ԵՐԹՈՒՂՈՒ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈԲՈՒՍԻ ՎԹԱՐԻՑ ՏՈՒԺԱԾ 68-ԱՄՅԱ ԿԻՆԸ ՄԱՀԱՑԵԼ Է

 

Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երեւան երթուղու ուղեւորատար ավտոբուսի վթարից տուժած, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 68-ամյա կինը, որն  ուներ  գլխուղեղի ծանր վնասվածք այսօր լուսադեմին մահացել է: Այս մասին տեղեկացանք ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից:

Տուլայից ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի անդամ ԳԱԳԻԿ ՄԻՐԻՋԱՆՅԱՆԻ փոխանցմամբ` վթարին հաջորդող երեք օրերի ընթացքում հիվանդի մոտ հինգ անգամ արձանագրվել էր սրտի կանգ:  Կինը Ուզլովսկայա բժշկական կենտրոնում գտվում էր բժիշկների մշտական հսկողության ներքո, սակայն այսօր սրտի վեցերրորդ կանգի արձանագրման հետեւանքով նրա կյանքը չհաջողվեց փրկել: Հիվանդն ուներ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Նշենք, որ 68-ամյա կնոջ աճյունի տեղափոխումը կկազմակերպվի աշխատանքային խմբի կողմից, որի կազմում ընդգրկված են Գ. Միրիջանյանի ղեկավարությամբ` ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության,  ՌԴ-ում ՀՀ դեսպանատան, Ռուսաստանի հայ համայնքի եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչները:

Հավելենք նաեւ, որ, ըստ այս պահին ՀՀ առողջապահության նախարարության ունեցած տեղեկությունների համաձայն, Ուզլովսկայա բժշկական կենտրոնում բուժում ստացող երկու հիվանդներից մեկը, որն ունի ողնաշարի կոտրվածք ռեանիմոբիլով արդեն տեղափոխվել է Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտ: Բազմաբեկորային կոտրվածքներ ունեցող մեկ այլ տուժածի առողջական վիճակը վիրահատությունից հետո կայունացել է: Նա եւս այսօր  ուղղաթիռով կտեղափոխվի Մոսկվա:

Ի դեպ, փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ռուսաստանյան հիվանդանոցներում այս պահին գտնվող վթարից տուժածների մասին ուշագրավ տեղեկություն է հայտնել. «Տուլայում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից վիրավորված ընկերս պատմում է, որ հիվանդանոցում, իրեն օրական այցելել են մի քանի Հայ ընտանիքներ: Հայ ընտանիքի մայրը ճաշը պատրաստել եւ անձամբ բերել է հիվանդանոց եւ մինչեւ իր իսկ ձեռքով չի կերակրել ընկերոջս, հիվանդասենյակից չի հեռացել: Եվ այսպիսի Հայ ընտանիքներ շատ են եղել, ովքեր բացի ընդհանուր գործից նաեւ անհատական օգնություն են ցուցաբերել վիրավորներին: Շնորհակալություն ձեզ ՄԵԾ ՀԱՅԵՐ... Իսկ Ռուս թոշակառու մի տատիկ, ստացած թոշակով նորից սնունդ, միրգ, հյութ է հասցրել վիրավորներին: Շնորհակալություն ձեզ՝ Ռուս ազգ...»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին