ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՆԻՎԸ «ՋԱՎԱԽՔԻ» ԿՈՂՄԸ ՊՏՏՎԵՑ

Արխիվ 12-16

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՆԻՎԸ «ՋԱՎԱԽՔԻ» ԿՈՂՄԸ ՊՏՏՎԵՑ

 

Օրերս ԵԻՊՔ-ում տեղի ունեցավ թվով 2-րդ ներքոլեջային ֆուտբոլային առաջնության մրցանակաբաշխությունը, որը կազմակերպեց եւ պատշաճ կերպով անցկացրեց ՄԱՐՏԻՆ ՂԱՐԻԲՅԱՆԸ: Արդեն ավանդական դարձած անվանակարգերն ու տիտղոսները նույնն էին, իսկ հաղթողները` տարբեր:

Ամենասկզբում նախ եղավ ծանոթություն նախորդ եւ այս մրցաշարների տարբերությունների մասին, որից հետո ներկաները դիտեցին ֆուտբոլային տեսանյութ: Եվ այսպես`

4-րդ տեղը գրավելու համար պատվոգրի արժանացավ «Չեմպիոնս» /332խումբ./ թիմը: Անցած տարվա չեմպիոնն այս տարի բավարարվեց առանց մեդալի, սակայն, մասնակիցները պնդում են, որ նույնը թույլ չեն տա հաջորդ տարի:

3-րդ տեղը զբաղեցրած «Ազավրեթ» /411խումբ./ թիմն արժանացավ բրոնզե մեդալի: Անցած տարի նույնիսկ խմբային փուլի արգելքը չհատած ՖԱ 411-ը այս տարվա հայտնությունն էր: Միգուցե մյուս տարի նրանք կլինեն փառքի պատվավոր աստիճանին, սակայն կարեւորը մեդալի կարգը չէ, այլ մասնակցությունը եւ հաճույք ստանալը սիրելի սպորտաձեւից:

2-րդ տեղը բաժին հասավ «Վիններս» թիմին, ովքեր արժանացան արծաթե մեդալի: Նախորդ տարվա 4-րդ տեղը գրաված թիմը, իրենց վերջին ներքոլեջային առաջնությունը ավարտեցին արծաթե մեդալով:

1-ին պատվավոր տեղում «Ջավախք» թիմն էր: Ոսկե մեդալի արժանացած «Ջավախքը» երկու ներքոլեջային առաջնություններում միակ թիմն էր,որ երկու մեդալ է կորզել: Ի դեպ, երկուսն էլ հաղթական` բրոնզե եւ ոսկե:

Հիշեցնենք, որ ֆուտբոլային հանդիպումների մրցավարը Հարություն Աբովյանն եղել: «Ջավախքն» անցած տարի պարտվել էր «Չեմպիոնսին» 9-6 հաշվով,սակայն այս տարի պայքարն ուրիշ էր: 9-9 հաշվով ավարտվեց այս մրցաշարի խաղը, բայց 11 մետրանոց հարվածաշարը հաղթանակի անիվը «Ջավախքի» կողմը պտտվեց: Եզրափակիչն, ուղղակի, «Ջավախքի» տարերքն էր:Թարմացված կազմը կարողացավ անցած տարվա 3-րդ տեղից «Ջավախքի» սայլը բարձրացնել մինչեւ պատվո վերին աստիճանի:

Հավելենք նաեւ, որ մրցանակաբաշխության ժամանակ անհատական մրցանակների արժանացան հետեւյալ ուսանողները`

Տիտոյան Հակոբ/Ազավրեթ/-29 գոլ-Լավագույն ռմբարկու

Դալիբալթյան Արսեն/Ջավախք/ - Լավագույն խաղացող

Յէրանոսեան Յովհաննես/Չեմպիոնս/ - Լավագույն դարպասապահ

Իսկ շնորհակալագրերի արժանացան ԵԻՊՔ 461խմբի ուսանողներ Սուրեն Խառատյանը եւ Միքայել Ջիլավյանը այս առաջնությանը ակտիվ աջակցության համար:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին