«ԵԹԵ ՋԻՆՍՈՎ ԵՆ ԽԱՂՈՒՄ, ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՆՈՐ Է»

Արխիվ 12-16

«ԵԹԵ ՋԻՆՍՈՎ ԵՆ ԽԱՂՈՒՄ,

ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՆՈՐ Է»


Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական թատրոնը նոր  խաղաշրջանը բացեց Հ. Պարոնյանի «Ատամնաբույժն արեւելյան» կատակերգության նոր բեմադրությամբ` դերասան Արման Նավասարդյանի ռեժիսուրայով: Նախկինում բեմադրված կատակերգությունն այս անգամ շնորհիվ բեմադրիչի մոտեցումների եւ երիտասարդ դերասանական անձնակազմի, բոլորովին նոր շունչ էր ստացել. «Հատուկ միտում չեմ ունեցել նորացնելու այս ներկայացումը, պարզապես ցանկացած գործ, եթե բեմադրվում է այսօր, պետք է լինի ժամանակին համապատասխան: Հատուկ որեւէ բան չեմ արել, պարզապես խոսել եմ այն ամենի մասին, ինչն ինձ հուզում է եւ ինչի մասին ուզել եմ խոսել: Եթե ջինսով են խաղում, չի նշանակում, որ ներկայացումը նոր է, այստեղ մտածելակերպն է կարեւոր: Ես այսօրվա օրով եմ ապրում, բեմադրությունը զարմացնելու համար չի արվել: Դերը` դերասանի, ներկայացումը` ռեժիսորի կարծիքն ու տեսակետն է, սա էլ` իմ տեսակետն է»,- «Իրավունքի» հետ զրույցում նշեց ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ:


«ՆՈՒՅՆԻՍԿ ԱՎԵԼԻ ԽԵԼԱՌ ԲԱՆԵՐ ԷԻ ՄՏԱԾԵԼ, ԲԱՅՑ...»


Նրա խոսքով` «Ատամնաբույժն արեւելյան» ներկայացումը որպես դիպլոմային աշխատանք բեմադրելու իր առաջարկությունն ուսանողների կողմից միանշանակ չի ընդունվել. «Եղան տարբեր կարծիքներ, ուսանողների մի մասն առաջարկեց Շեքսպիրի որեւէ գործ բեմադրել, մյուս մասն էլ` այլ հեղինակի կողմնակից էր: Հնչեցին նույնիսկ կարծիքներ, թե այս ներկայացումը հին է: Ես էլ ասացի, որ նրանք իրենցն են խաղացել, մենք էլ` մերը կխաղանք: Եվ ահա նման «ծուռ» բան ստացվեց, նույնիսկ ավելի խելառ բաներ էի մտածել, բայց բեմի տեխնիկական հնարավորությունները թույլ չտվեցին իրագործել, հետագայում կանեմ»,- ընդգծեց Ա. Նավասարդյանը:

Ուսանողական թատրոնի տնօրինությունը բանակցություններ է վարում մարզային մի շարք թատրոների հետ` ներկայացումը մարզերում բեմադրելու համար: Չնայած Ա. Նավասարդյանը չցանկացավ բացել փակագծերը, թե որ մարզերում այն կներկայացվի, բայց շեշտեց. «Հարազատ Բերդում շատ կցանկանայի ցուցադրել ներկայացումը: Բերդ ասում եմ, աչքերս լցվում են, բայց Բերդի թատրոնը տեխնիկական որոշ հնարավորություններ դեռ չունի»,- հավելեց զրուցակիցը:


ԴԵՐԱՍԱՆԸ ՍՏԻՊՎԱԾ ԷՐ ԲԱՐՁՐԱԿՐՈՒՆԿ ԿՈՇԻԿՆԵՐ ՀԱԳՆԵԼ


Կատակերգությունում գլխավոր հերոսին մարմնավորած ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ներկայացման վերջում ստիպված էր բարձրակրունկ կոշիկներ հագնել, ինչը նրա համար մեծ փորձություն է եղել. «Սկզբում կերպարս այդքան էլ չէի հավանում, մտավախություն ունեի, կկարողանա՞մ արդյոք մարմնավորել կնոջ կերպար: Բայց, ինչպես նկատեցի հանդիսատեսի վերաբերմունքից, ներկայացումը հաջողված է, նշանակում է` կերպարս էլ է հաջողված»,- նկատեց երիտասարդ դերասանը:


Նշենք, որ Ուսանողական թատրոնն այս թատերաշրջանում հանդես կգա յոթ ներկայացումով: Նարինե Գրիգորյանի` «Ես միայն զանգահարելու էի եկել» (Գ. Մարկեսի համանուն պիեսի հիման վրա), Լալա Մնացականյանի` «Մայրը» եւ «Մեծ աղմուկ ոչնչից» ներկայացումներից զատ, նոյեմբերի 17-ին թատերասեր հանրության համար նախատեսված է նաեւ Սամսոն Ստեփանյանի «Առաջարկություն» ներկայացման պրեմիերան:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին