ՀՀԿ-ԱԿԱՆԸ` ՀՀՇ-Ի ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. «ԸՆՏԱՆԻՔԻՍ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՈՒ ԸՆԿԵՐՆԵՐԻՍ ԿԱԼԱՆԱՎՈՐԵՑԻՆ»

Արխիվ 12-16

ՀՀԿ-ԱԿԱՆԸ` ՀՀՇ-Ի ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ.

«ԸՆՏԱՆԻՔԻՍ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՈՒ ԸՆԿԵՐՆԵՐԻՍ

ԿԱԼԱՆԱՎՈՐԵՑԻՆ»

 

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ,  պատգամավոր Արտաշես Գեղամյանն այսօր անդրադարձավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե ներկայիս ՀՀԿ-ի շատ գործիչներ ՀՀՇ-ի այլանդակությունների ու կեղծիքների օրոք հաղթել են մի շարք ընտրատարածքներում: «Եթե կեղծիքներ են եղել, ինչպես եք դուք հաղթել»,- հայտարարեց Լեւոյ Զուրաբյանը:

Քանի որ ՀԱԿ խմբակցության ղեկավարը նաեւ հնչեցրել էր Արտաշես Գեղամյանի ու Վահրամ Բաղդասարյանի անունները, վերջիններս հակադարձեցին. «Շնորհակալություն պրն Զուրաբյանին համեստիս հիշեց: Բայց ես ջախջախիչ հաղթանակ տարա Դավթաշենում ընդդեմ Արամաշոտ Պապայանի որդու: Եվ  ՀՀՇ-ի այն դրույթը, թե պոլի փետ լինի, միայն ՀՀՇ լինի, Դավթաշենում դա չանցավ, ջախջախվեց»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հիշեցրեց Լեւոն Զուրաբյանին, որ ՀՀՇ-ի տարիներին իր ընտանիքի անդամներին, իր բոլոր ընկերներին կալանավորել են, սակայն ինքը հաղթել է ընտրություններում: ՀՀԿ խմբակցության ղեկավարը նաեւ հիշեց, որ ՀՀՇ-ն հեռուստացույցի ու սառնարանի կտրոններ էր բաժանում իրենց ղեկավարման տարիներին:

Անդրադառնալով իշխանության հասցեին հնչող ընդդիմադիրների քննադատությանը, ժողովրդին իրենց շուրջը մոբիլիզացնելու կոչեր անողներիին` Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Ովքեր են խոսում մոբիլիզացումից: Դուք ձեզ չեք կարողանում մոբիլիզացնել: Խոսում են մարդիկ, որոնք այս պետության համար ոչինչ չեն արել` բացի իրենց գործընկերներին քննադատելուց, կուսակցություններ քանդելուց: Միայն Վրաստանում միտինգներ են անում: Հաջորդ միտինգները, հավանաբար, Ադրբեջանում եւ Թուրքիայում կլինեն (նկատի ունի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, ով վերջերս ակցիա էր անցկացրել Վրաստանում եւ իշխանության հասցեին հնչեցրել վիրավորական արտահայտություններ»-խմբ.)»:

Ի դեպ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր ելույթւ ժամանակ ցիտես Սերվանտեսին, ով ժամանակին ասել է, որ պատմության կեղծարարներին կախում են: ՀՀԿ մեկ այլ պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ հակադարձեց. «Եթե կախելու լինենք, իրենց պիտի կախենք երկրի ընթացքը շեղելու համար»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին