Զարմացած

Արխիվ 12-16

 

ՀԱԿ-ում գնալով զարմանալիորեն ավելի ու ավելի են հակվում փիլիսոփայելուն: Այդ հակումը չշրջանցեց եւ ամենաօգտապաշտ եւ պրագմատիկ ՀԱԿ-իստներից մեկին` նախկին զինդատախազ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ. «Հայերը միշտ, ամեն տեղ ավելի կաթոլիկ են, քան Հռոմի պապը: Մի բան որ լսում են, ուզում են առաջինն իրենք լինեն»: Այ, դա այն դեպքն է, երբ ասվածը կտրականապես սխալ է: Օրինակ, նրա հարազատ կուսակցությունում` ՀԱԿ-ում, եթե ավելի կաթոլիկ լինեին, քան իրենց առաջնորդ Տեր-Պետրոսյանը, այնպիսի գործում, ինչպիսին է հեղափոխական ճանապարհով «ավազակապետության կազմաքաանդումը», ապա փողոցային անկարգությունների հետեւանքով ՀԱԿ խմբակցությունից բան մնացած չէր լինի, քանզի գլխավոր դատախազը վաղուց եկած կլիներ ԱԺ ՀԱԿ-ի «հեղափոխական» պատգամավորների ետեւից: Բայց, ինչպես կյանքը ցույց է տալիս, ամենեւին էլ այդպես չէ:


Ի դեպ, նման է, որ նույն ՀԱԿ-ում էլ կան մարդիկ, ովքեր գիտակցում են, որ դեկտեմբերի 6-ով կյանքը չի ավարտվում, զորօրինակ` հրապարակախոս ՀՐԱՆՏ ՏԵՐ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ. «Այս պայմաններում ընդդիմությունը, անհրաժեշտաբար դիմադրելով սահմանադրական փոփոխություններին, չպետք է միաժամանակ տարվի «վերջին ճակատամարտի» հոգեբանությամբ, չպետք է շփոթի սահմանադրական փոփոխությունների ընդունումը բուն «մեծ պլանի» վերջնական իրականացման հետ, այլ գիտակցի, որ տեղի ունեցողը ոչ թե ավարտի, այլ ընդամենը նոր մեկնարկի սկիզբ կարող է լինել: Տարբերակները շատ կարող են լինել` գրեթե պարտիզանական, այլախոհականին մոտ ձեւաչափերից մինչեւ նոր լայն համախմբումներ»: Իսկ թե ինչ «մեծ պլանի» մասին է նա խոսում, ապա քանզի ՀԱԿ-իստ է, չի կարող իշխանությանը չմեղադրել ահավոր դավադրության մեջ: Եվ որո՞նք են այդ «դավադրության» բաղադրիչները: Առաջինը` որ  վերացվում է երկիրը մշտապես ցնցումների տանող նախագահական ընտրությունների ինստիտուտը: Երկրորդը` որ սահմանադրական բարեփոխումը նպաստելու է «առաջնորդ գումարած զանգված» սխեմայից հրաժարվելուն եւ կայացած կուսակցությունների տարբերակին անցնելուն, իսկ երրորդը ամենազարմանալին է` ՀԱԿ-իստները վատ են համարում, որ ներդրվելու է «Եթե փող ունես, դա դեռ չի նշանակում, որ կարող ես քաղաքականությամբ զբաղվել» սկզբունքը: Այ, երբեք չէի պատկերացնի, որ կգտնվի ընդդիմադիր մեկը, ով կպաշտպանի օլիգարխների` քաղաքական դաշտ խցկվելու սկզբունքը ու մականունավոր պատգամավորներին հրաժեշտ տալը տխրությամբ կընդունի:
Ինչքան էլ զարմանալի լինի, սակայն փիլիսոփայելու հակումով ՀԱԿ-ից վարակվել է եւ «Նոր Հայաստանի» «փրկիչների» շտաբի պետ ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԸ.  «Մեր ժողովուրդը պատրաստ չէ մարաթոնի, մեր ժողովուրդը պատրաստ է սպրինտի, նրա բնույթն է այդպիսին: Դեկտեմբերի 1-ից կարելի է հավանական պոռթկումը սպասել»: Զարմանալի է, ի՞նչ սպրինտ: Ախր, նույն «Հիմնադիր խորհրդարանի» սպրինտը տեսել ենք, թե ինչպես էին պատրաստվում ունենալ «100-ամյակն առանց ռեժիմի»: Նույն սպրինտային տեմպով կարելի է հասնել եւ «200-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսի, իսկ ինչ վերաբերում է մարաթոնին, ապա թող պարոն Սէֆիլյանը գոնե երբեմն Հայոց պատմություն կարդա, տեսնելու համար, թե պատմական մարաթոնում քանի-քանի ազգեր, ի տարբերություն հայերի, «դիստանցիայից» դուրս են թռել:
Եվ վերջապես լավ, թեեւ ինչ-որ տեղ զարմանալի լուր է հաղորդել քաղաքաշինության նախարար ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ: Խոսքը վերաբերում է Կրկեսի շենքին.  «Դա բավական բարդ շինարարություն է: Այն տեխնոլոգիապես շատ բարդ է: Շինարարությունն այս պահին ընթանում է: Շինարարությունն իրականացվում է ամենաժամանակակից տեխնոլոգիաներով եւ, իմ տվյալներով, դա պետք է ավարտվի 2016թ. վերջին կամ 2017թ. սկզբին»: Դե ինչ, իսկական Կրկեսը պատրաստ կլինի հենց խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, այսինքն` ճիշտ ժամանակին, ու թերեւս կխորհրդանշի մեր երկրում քաղաքական կրկեսի ավարտը: Թե չէ մեր ժողովուրդն արդեն շատ է հոգնել քաղաքական ծաղրածուներից եւ կարոտ մնացել բարի, ծիծաղաշարժ, լավ տրամադրություն բերող իսկական կրակեսային ծաղրածուների:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին