«ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐ, ՑԱՎՈՔ, ՇԱՏ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՎՈՒՄ»

Արխիվ 12-16

«ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐ, ՑԱՎՈՔ, ՇԱՏ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՎՈՒՄ»

 

Ապօրինի անտառահատումներն ակնհայտորեն գնալով միայն մտահոգիչ չափերի են հասնում: Ընդ որում, եթե ինչ-որ տեղ կարելի է հասկանալ նրանց, ովքեր շարքից դուրս եկած ծառեր են գողանում վառելափայտի համար, ապա միանգամայն անտանելի է, երբ այդքանից հետո ծառերը հատում են որպես զուտ հումք` հետագա վերամշակման համար: Առավել եւս, որ այս երկրորդ դեպքում հատվում են հիմնականում թանկարժեք փայտանյութ ունեցող ծառատեսակները:

Պակաս «տարօրինակ» չէ, որ այս վիճակում հայաստանյան անտառաշատ մարզերի պատկան չինովնիկներն այդպես էլ «չեն տեսնում», թե ինչ է կատարվում իրենց վերահսկողության գոտում: Չնայած՝ անտառների հարցով մեկ այլ վերին օղակ էլ ունենք: Ուստիեւ՝ ապօրինի ծառահատումների, դրանց պատճառների եւ խնդրի լուծմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ պարզաբանումներ խնդրեցինք ՀՀ գյուղատնտեսության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն ՄԱՐՏՈՒՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՑ: Նա եւս արձանագրեց, որ ապօրինի ծառահատումները շարունակվում են, բայց...
- Ապօրինի ծառահատումների փաստեր միշտ էլ արձանագրվում են տարբեր կառույցների, նախեւառաջ՝ «Հայանտառի» անտառտնտեսությունների կողմից: Ապօրինի հատումներն անտառներին ուղեկցող ցավալի, բայց մշտապես ուղեկցող երեւույթ է: Նման դեպքեր արձանագրվում են բավական հաճախ, բայց եթե համեմատենք վերջին տարիներին արձանագրված ապօրինի հատումները, ապա պետք է նշեմ, որ արձանագրված դեպքերը մի քանի անգամ նվազել են: Ապօրինի հատումները մի քանի անգամ նվազել են, անգամ եթե համեմատենք սովետական տարիներին արձանագրվող դեպքերի հետ: Բայցեւայնպես, ինչ խոսք, ապօրինի հատումների դեպքերը այսօր մտահոգիչ են:
- Պարոն Մաթեւոսյան, առավել թիրախային են, սակայն, Լոռու եւ Տավուշի մարզի անտառները, ինչո՞ւ:
- Ես կասեի, որ թիրախային են բոլոր անտառամերձ շրջանները, որտեղ գյուղացիներն իրենց ձմեռվա վառելափայտը հատում են անտառներից: Չնայած այն հանգամանքին, որ կառավարության որոշմամբ թափուկ փայտանյութը անտառամերձ համայնքներին կարող է տրամադրվել անհատույց՝ մինչեւ 8 խմ, բայց  գյուղացիները շարունակում են դիմել ապօրինի հատմանը: Պետք է ասեմ նաեւ, որ վերջին չորս տարիների ընթացքում համայնքներին մոտ թափուկն ավարտվել է. մնացել է առավել հեռու տարածքներում, որտեղից գյուղացիները չեն կարողանում փայտանյութը դուրս բերել` ճանապարհների բացակայության եւ աշխատանքի ծանրության պատճառով: Եվ գուցե դա էլ է պատճառ, որ դիմում են ապօրինի հատումների: Մենք, իհարկե, որոշ գործողություններ անում ենք: Օրինակ` հիսուն տոկոս զեղչ գնով վառելափայտ ենք տրամադրում գյուղացիներին: Բայց ցավոք՝ միշտ չէ, որ դա օգնում է, եւ հնարավոր է լինում այդ կերպ կանխել ապօրինի հատումները: Ինչ վերաբերում կոնկրետ Լոռու մարզի անտառային ապօրինի հատումներին, ապա այո, արձանագրված դեպքերն էլ են այդ մասին վկայում, որ ապօրինի ծառահատման առումով դա ամենաթիրախային տարածաշրջանն է: Սա գալիս է նաեւ մարզի անտառամերձ համայնքների սոցիալական վիճակից:
- Իսկ ի՞նչ անել, որ նման դեպքեր առհասարակ չգրանցվեն:
- Անտառօգտագործումը համաշխարհային երեւույթ է, եւ հատուկ է ոչ միայն Հայաստանին: Այդ իսկ պատճառով եւ Եվրամիությունը եւ Համաշխարհային բանկը ծրագրեր են իրականացնում ապօրինի հատումների վերացման ուղղությամբ:
- Որպես ոլորտի պատասխանատու, որքանո՞վ եք ճիշտ համարում, երբ Տավուշի մարզպետարանի համապատասխան աշխատակիցը Դիլիջանի անտառների նոսրացումը կապում է տերեւաթափի հետ:
- Անկեղծ ասած, «Դիլիջան ազգային պարկը» Բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ է եւ կապ չունի մեզ հետ: Բայց, ինչ խոսք, պատասխանը ծիծաղելի է:

«ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՉՈՐՍ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ` ԴՍԵՂԻ ԱՆՏԱՌՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ»

-Եվ, վերջում, որպես խնդրի լուծում, ինչպե՞ս եք տեսնում ապօրինի հատումներին ուղղված աշխատանքները:  
- Մի շարք միջոցառումներ են անհրաժեշտ իրականացնել: Նախեւառաջ մասնավորապես  սահմանամերձ բնակչության համար մատչելի դարձնել այլ էներգառեսուրսները` գազը, էլեկտրաէներգիան, եւ այդ առումով արդեն իսկ կառավարության կողմից սուբսիդավորում է իրականացվել:

Իհարկե, սրանց զուգահեռ, այսօր էլ ապօրինի ծառահատումներ ցավոք շատ են արձանագրվում, հարուցվում են բազմաթիվ քրեական գործեր` ապօրինի հատումների մասով: Օրերս էլ Ալավերդու տարածաշրջանում հարուցվել է չորս քրեական գործ Դսեղի անտառտնտեսությունում իրականացված ապօրինի ծառահատումների վերաբերյալ, որոնք ի հայտ են եկել բնապահպանական տեսչության ստուգումների արդյունքում: Բայց մենք` իրավապահների ակտիվ մասնակցությամբ այդ ապօրինությունները փորձում ենք հաղթահարել: Ընդունվել են բազմաթիվ իրավական ակտեր, որոնք պարզ են դարձնում ճանապարհներին հայտնաբերված փայտանյութի օրինականությունը: Ասեմ նաեւ, որ հայտնաբերվում են դեպքեր, երբ գյուղացիներին տված 8 խմ թափուկ փայտանյութ իրենց իսկ կողմից վաճառվում է Երեւանից գնացած առեւտրականներին:
Մեզ մնում է միայն հիշեցնել, որ Տավուշի մարզի բնապահպանության վարչության պետ Սամվել Գեւորգյանը օրերս ի պատասխան մեր այն հարցին, թե՝ «բացառո՞ւմ եք ապօրինի ծառահատման դեպքերը` կոնկրետ Ձեր մարզում», պատասխանել էր. «Ես նման փաստեր չունեմ, չեմ էլ լսել»: Իսկ ահա Լոռու մարզի նրա գործընկեր Գրիգոր Հակոբյանը հպարտանում էր. «Մեր մարզում ընդհանրապես ապօրինի ծառահատում չի լինում»:
Եվ այդ ինչպե՞ս է ստացվում է, որ «Հայանտառում» այլ տվյալներ են, իսկ մարզպետարաններում՝ շատ ավելի պայծառ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին