Գ. Ղազարյան. «ԵՐԿՐՆԵՐ ԿԱՆ ՄԵԶՆԻՑ ՄԵԾ ԵՆ ՈՒ ՆՈՒՅՆԻՍԿ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆ ՉՈՒՆԵՆ»

Արխիվ 12-16

Գ. Ղազարյան. «ԵՐԿՐՆԵՐ ԿԱՆ ՄԵԶՆԻՑ ՄԵԾ ԵՆ ՈՒ ՆՈՒՅՆԻՍԿ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆ ՉՈՒՆԵՆ»

 

Ինչպես արդեն գրել էր «Իրավունքը», օրերս ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար ԳԱԲՐԻԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԸ հյուրընկալվելով խմբագրությունում`  «Ուղիղ կապ» ձեւաչափով պատասխանել է մարզասերների հարցերին, որոնք հնչել են թե՛ օնլայն տարբերակով, թե՛ հեռախոսազանգերով: Այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հնչած հարցերի ու պատասխանների շարունակությունը:


«ՈՒՂՂԱԿԻ, ԿԱՐԾՐԱՏԻՊ Է, ՈՐ ԱՍՈՒՄ ԵՆ` ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԴԱՐՁՎՈՒՄ»


-Մշտապես նշում եք, որ մարզական ֆեդերացիների հետ աշխատում եք սերտ համագործակցության սկզբունքով: Խնդրում եմ ասեք` առավել հաջող եւ անհաջող համագործակցությունների մի քանի օրինակ: Եվ համագործակցող ֆեդերացիների ցուցակում, ի՞նչ դիրք ու տեղ է գրավում ֆուտբոլի ֆեդերացիան: (ՆՈԵՄ ՍԱՐԳՍՅԱՆ, ք. Երեւան)

- Իսկապես, բոլոր ֆեդերացիաների հետ սերտ համագործակցում ենք: Ընդորում` համագործակցում ենք նաեւ այն ֆեդերացիաների հետ, որոնք ֆինանսական աջակցություն չեն ստանում նախարարության կողմից, բայց ինչով կարողանում ենք, օգնում ենք:  Ինչ վերաբերում է ֆուտբոլի ֆեդերացիային, մենք մի շարք ծրագրեր ենք իրականացրել եւ իրականացնում նրանց հետ:

-Հայաստանում ո՞ր մարզաձեւերն են ավելի շատ մեծ ուշադրության արժանանում: (ԱՐՄԵՆ, ք. Երեւան)

- Անխտիր բոլոր մարզաձեւերն էլ կարիք ունեն ուշադրության, այդ թվում նաեւ օլիմպիական մարզաձեւերը: Միանշանակ պետք է ընդգծեմ` ուղղակի, կարծրատիպ է, որ ասում են` ուշադրություն չի դարձվում բոլոր մարզաձեւերին: Ֆեդերացիաներն աշխատում են, լուրջ գործունեություն են ծավալում ու Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից բոլորն էլ ուշադրության կենտրոնում են գտնվում:

- Մեր մարզիկները պարապում են 25 մետրանոց լողավազանում, բայց միջազգային մրցումների ժամանակ մրցում են 50 մետրոնոցում, այս խնդիրը լուծելու ուղղությամբ նախարարությունն ինչ-որ բան ձեռնարկո՞ւմ է: (ԱՆԱՀԻՏ, ք. Երեւան)

- Նախ սկսենք նրանից, որ Հայաստանի Հանրապետության լողավազանների մեծ մասը` գրեթե 90 տոկոսը, սեփականաշնորհված են: Ինչ վերաբերում է միջազգային մրցաշարերին, Ձեզ հետ համամիտ չեմ, որ մրցումների ժամանակ միայն 50 մետրանոցում են լողում: Ինչպես լողորդներն են ասում` կա կարճ ջուր եւ երկար ջուր, այսինքն` 25 մետրանոց եւ 50 մետրանոց, եւ միջազգային մրցումների ժամանակ միշտ չեն 50 մետրանոցում լողում: Հավաքական թիմի մարզումների հետ կապված էլ ասեմ, որ, երեւի Դուք տեղյակ չեք, որ մենք ունենք 50 մետրանոց լողավազաններ` ինչպես Երեւանում, այնպես էլ Ծաղկաձորում:


«ԼԻՆԵԼՈՎ ՓՈՔՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ` ՀԱՅԱՍՏԱՆԸ ՃԱՆԱՉՎԱԾ Է ԻՐ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ»


- Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում հայկական սպորտը անմխիթար վիճակից հանելու համար։ Հայ մարզիկները Հայաստանում չեն գնահատվում, բայց դրսում մեծ հաջողությունների են հասնում: Ո՞րն է պատճառը: (ՄԱՅՈՒՇ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ, ք. Երեւան)

-Ինչո՞ւ է անմխիթար վիճակում, լինելով փոքր հանրապետություն` Հայաստանը ճանաչված է իր սպորտային արդյունքներով: Այսօր սպորտաշխարհն է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունն աշխարհին: Մենք օլիմպիական եւ աշխարհի չեմպիոններ ունենք, մինչդեռ մի շարք երկրներ կան, որ մեզնից մեծ են ու նույնիսկ օլիմպիական չեմպիոն չունեն: Ընդորում` հարուստ երկրներ են:

- Բավական երկար ժամանակ քննարկվում էր Հենրիկ Մխիթարյանի Բաքու գնալու- չգնալու հարցը, ի վերջո, Գերմանիան պե՞տք է արգելեր, ՀՀ սպորտի նախարարությունը դեր չունե՞ր այստեղ: (ՍԱՀԱԿ, ք. Երեւան)

-Իսկ ի՞նչ կապ ունի Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը գերմանական ակումբի հետ: Այն առանձին միավոր է, ընդորում` այլ երկրի:


ՍԵՐԳԵՅ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ԱՅՍ ՄԱՐԶԱՁԵՎՈՒՄ ՄԵՐ ԱՊԱԳԱՆ Է


- Ձմեռային մարզաձեւերի զարգացման համար, շա՞տ մեծ ծախսեր են անհրաժեշտ: Օրինակ, դահուկավազքը համարո՞ւմ եք լուրջ մարզաձեւ եւ նախարարությունը որեւէ միջոցներ ձեռնարկո՞ւմ է այս մարզաձեւում միջազգային մրցումներին մասնակցելու համար: (Մարզասեր)

- Սկանդինավյան երկրներում գրեթե միշտ ձմեռ է եւ, բնականաբար, հնարավորությունն այնտեղ ձմեռային մարզաձեւերով զբաղվելու ավելի մեծ է, բայց Հայաստանը հարավային երկիր է, եւ հասկանալի տրամաբանությամբ, քիչ բազաներ ունենք, որտեղ մեր մարզիկները ոչ սեզոնային ժամանակահատվածում կարող են զբաղվել ձմեռային մարզաձեւերով: Այդ պատճառով մեր հավաքական թիմը մարզվում է այլ երկրներում, ինչի համար համապատասխան ֆեդերացիաները ֆինանսական աջակցություն են ստանում կառավարությունից: Ինչ վերաբերում է դահուկային մարզաձեւին, այն Հայաստանում միշտ էլ եղել է արդի եւ այսօր էլ մեր նախարարության ուշադրության կենտրոնում է: Մենք ունենք շատ բարձրակարգ մարզիկ` Սերգեյ Միքայելյանն, ով այս մարզաձեւում մեր ապագան է եւ էլի շատ լավ մարզիկներ:


ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ` ԲԵՐԴԻ ԲՈԼՈՐ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ ՄԱՐԶԱՍԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ


- Ի՞նչ կասեք Նիդեռլանդների առաջարկի մասին «Հայրենասիրական, մարզական-առողջարարական մանկական ճամբար» ստեղծելու վերաբերյալ: Այդ նախագիծը կստանա՞ ընթացք մոտ ապագայում: (ՍԱՐԳԻՍ, ք. Երեւան)

- Այդ աշխատանքները տարվում են եւ ճամբարը ծառայելու է մեր երեխաներին: Այն սոցիալապես անապահով երեխաները, ովքեր չունեն հնարավորություն գնալ ճամբարներ, իրենք եւս ներգրավվելու են` 3 ամսով գալու են այստեղ հանգստանան եւ մարզվեն: Եվս մի կարեւոր ծրագիր ունենք, որն արդեն իրականացնում ենք սահմանամերձ գյուղերում: Վերին Կարմիրաղբյուր գյուղում կառուցվելու է մարզամշակութային համալիր, որպեսզի Բերդի (Շամշադինի) բոլոր սահմանամերձ գյուղերի բնակիչները օգտվեն այդ համալիրից: Արդեն աշխատանքները տարվում են այնտեղ: Այս մարզամշակութային կենտրոնի  կառուցման աշխատանքները  ֆինանսավորում են մեր հայրենակիցները՝ արտերկրից: Համալիրն ունենալու է  լողավազան, ֆուտբոլի, բասկետբոլի դաշտ, խաղային հրապարակ, մինչեւ երեք տարեկան երեխաների համար նախատեսված խաղասենյակներ եւ այլն:


ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԻ ԽՆԴԻՐԸ


- Թալինում` Սասնա գյուղերում, շատ ուժեղ երիտասարդներ ունենք, բազկամարտի մարզիչ ունենք, իհարկե, սպորտ դպրոց էլ ունենք: Խնդրում եմ օգնեք մարզագույք ձեռք բերենք, որպեսզի մեր երիտասարդները կարողանան զբաղվել բազկամարտով եւ բռնցքամարտով: (ԺԻՐԱՅՐ ՄԿՐՏՉՅԱՆ, ք. Թալին)

- Եղել եմ Թալինում ու տեսել եմ սպորտդպրոցը եւ համաձայն եմ Ձեզ հետ, որ ունենք ուժեղ երիտասարդներ: Հաշվի կառնեմ Ձեր խնդրանքը եւ անպայման կզբաղվեմ այդ հարցով:

-Սպորտ դպրոցներում շատ թանկ են վճարում պարապմունքների համար, օրինակ, եղբայրս, հաճախում է Շենգավիթ համայնքի սպորտդպրոց ու վճարում 6-9 հազար դրամ: Արդյո՞ք նախարարությունը վերահսկողություն ունի սպորտդպրոցների վրա: (ՀՀ քաղաքացի)

-Ի՞նչ է պարապում Ձեր եղբայրը:

-Ֆուտբոլ:

- Նախ ասեմ, որ այդ դպրոցը պատկանում է համայնքին եւ պետք է ճշտել իրենց գումարային սանդղակը: Յուրաքանչյուր մարզաձեւ եւ յուրաքանչյուր համայնք իրավունք ունի, ըստ կանոնադրության, սահմանել գումար եւ գանձել այն: Բայց նաեւ ավելացնեմ, որ սոցիալապես անապահով ընտանիքների համար Հայաստանի Հանրապետության բոլոր խմբակներում պարապմունքներն անվճար են:

- Ամեն դեպքում, հետաքրքիր է, որ թեպետ բավական թանկ են պարապմունքները, բայց պայմանները շատ վատն են:

- Նման տեղեկատվություն չունեմ, բայց հավատում եմ Ձեզ ու կուսումնասիրեմ խնդիրը:


Ո՞ՐՆ Է ՆԱԽԱՐԱՐԻ ՍԻՐՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԸ


-Նախարաը միշտ բազմազբաղ է, հետաքրքիր է` չե՞ն դժգոհում ընտանիքի անդամները: (ԱՆԻ ՀԱԿՈԲՅԱՆ, ուսանողուհի)

- Իհարկե, դժգոհում են, բայց իրենք այդ հարցին մոտենում են ըմբռնումով: Բոլոր դեպքերում յուրաքանչյուր ազատ ժամանակ, նույնիսկ երեկոյան շատ ուշ, աշխատում եմ պարտադիր ժամանակ հատկացնել ընտանիքիս:

- Ունե՞ք արդյոք սիրված մարզաձեւ եւ ո՞վ է Ձեր կողմից սիրված մարզիկը: (ԻԶԱԲԵԼԱ ՏԻԳՐԱՆՅԱՆ, ք. Երեւան)

-Իհարկե, ունեմ: Բոլոր մարզաձեւերն էլ իմ «թուլություններն են», բայց առավել գերադասում եմ բասկետբոլը եւ, բնականաբար, իմ կողմից սիրված մարզիկը համաշխարհային բասկետբոլի լեգենդ Մայքլ Ջորդանն է:


Նյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Լուսանկարները` ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

 

Հ.Գ. - Շարունակությունը կարդացե՛ք «Իրավունք» թերթի չորեքշաբթի օրվա համարում:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին