ԲԼԵՖՉԻ՞Ն, ԹԵ ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿԸ. (տեսանյութ)

Արխիվ 12-16

ԲԼԵՖՉԻ՞Ն, ԹԵ ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿԸ (տեսանյութ)

 

Նույնականացման քարտերի օրենքի շուրջ իր ելույթում հայտնի ՀՀՇ-ական գործիչ, ներկայումս ՀԱԿ-ի փոխնախագահ Արամ Մանուկյանը դիմելով իշխանությանը` վերամբարձ տոնով հայտարարեց. <Բլեֆ եք անում ու ոչինչ չեք անում ձեր հեղինակությունը բարձրացնելու համար>: Սակայն պարզվեց, որ ինչպես միշտ` բլեֆ է անում հենց ինքը՝ Արամ Մանուկյանը, իհարկե եթե չդիտարկենք այն վարկածը, որ Մանուկյանի մտավոր կարողություններն են թույլ զարգացած եւ նա չի կարողանում ճիշտ ընկալել իր շուրջ ընթացող քաղաքական գործընթացները:

Նոյեմբերի 10-ի իր անփառունակ ելույթում Մանուկյանը բողոքում է կյանքից, թե ինչու  են ՀՀ վարչապետը եւ այլ պաշտոնյաներ զբաղվում հանրաքվեի քարոզչական աշխատանքներով: Մանուկյանը համարում է, որ դա անօրինական է: Սակայն մեր բոլոր հորդորներին նշել, թե դա որ օրենքին է հակասում, այդպես էլ ոչ մի օրինակ բերել չկարողացավ: Ավելին, երբ ինքը՝ Ա. Մանուկյանն էր ՀՀՇ-ի, ապա Ռոբերտ  Քոչարյանի օրոք մշակույթի առաջին փոխնախարար էր, շատ էլ ակտիվ մասնակցում էր տարբեր ընտրությունների, քարոզարշավների եւ այլ քաղաքական գործընթացների:

Այնուհետեւ բլեֆչի Արամը սկսում է ժանգլյորություն անել տարբեր թվերի հետ. գումարել, հանել, բաժանել ու բազմապատկել, սակայն այդպես էլ չի կարողանում հասկանալ, թե որ թիվը որի հետ պետք է համեմատել: Արդյունքում, իր իսկ անգրագիտությունից անորոշության գիրկն ընկնելով, հնչեցնում է անկապ եզրակացություններ եւ հարցադրումներ: Իհարկե, ֆիզիկայի ուսուցչի համար պետք է որ ավելի հեշտ լիներ ճիշտ թվային գործողություններ կատարելը, բայց հավանաբար Արամ Մանուկյանը  որպես ֆիզիկայի ուսուցիչ էլ դա չի կարողացել:

Սակայն դա էլ մի կողմ թողնենք: Մանուկյանը հասնում է սովորական ստախոսության: Իր ելույթում նա բառացիորեն հայտարարում է. <Երրորդ անգամ հայտարարում եմ` կառավարության նիստում վարչապետը հայտարարել է, որ հոկտեմբերի 15-ին Հայաստանում եղել է, կա 5 հազար ID քարտ, հերքե’ք էս թիվը, կամ ասեք, որ վարչապետը սխալվել է: Կամ էդ թիվը ճիշտ էր, դրանից հետո 5 հազարը դարձել է 182 հազար: Երկու թիվ եք հրապարակել, ասեք` ո՞րն է ճիշտ, որը` սխալ: Սա դուք պարտավոր եք անել: Օդում կախված է շատ լուրջ մեղադրանք: Դուք էս մեղադրանքը պետք է հերքեք, եթե չեք հերքում, կասկածն ավելանում է, հիմնավորումը, որ դուք կարող եք կեղծել` ավելանում է>:

Այս հարցով <Իրավունքը> դիմեց կառավարությանը, խնդրելով մեզ տրամադրել Արամ Մանուկյանի  նշած հոկտեմբերի 15-ի կառավարության նիստի տեսագրությունը, եւ պարզվեց, որ Արամ Մանուկյանը երեք անգամ այս հարցի շուրջ հանդես է եկել որպես ստախոս: Մասնավորապես, երբ վերոհիշյալ նիստում Դավիթ Հարությունյանն առաջարկեց դրական եզրակացություն տալ նույնականացման քարտերով քվեարկելու օրենսդրական նախաձեռնությանը, վարչապետն ասաց. <Մենք այլ լուծում էլ չունենք, որ չհամաձայնենք եւ Ազգային ժողովը շատ ճիշտ առաջարկ է անում: Փաստորեն նրանք մոտ հինգ հարյուր հինգ հազար քաղաքացիներ են, որ ունեն այդ քարտը: Փաստորեն ով անձնագրով կներկայանա քվեարկությանը, պեչատը կդրվի անձնագրի մեջ, ով նույնականացման քարտով՝ ոչ, որը հնարավոր չէ տեխնիկապես ուղղակի>:

Եվ այսպես, ՀՀ վարչապետը հոկտեմբերի 15-ի նիստում հայտարարել է, որ մոտ 505 հազար քաղաքացիներ ունեն նույնականացման քարտ, իսկ Արամ Մանուկյանը երեք անգամ ստել է` վարչապետին վերագրելով, թե իբր նա հնչեցրել է 5 հազար թիվը: Այժմ հերթը հասել է, որ մենք հարցնենք, թե ինչո՞ւ է նա ԱԺ ամբիոնից երեք անգամ կատարել սուտ հայտարարություն: Հարցադրումը հնչեցնելով` իր իսկ ոճով կոչ ենք անում Մանուկյանին հերքել իր ասածը, կամ ասել, որ ինքը սխալվել է, կամ ասել, որ նա վատ է լսում, կամ էլ, որ նրան հանձնարարել են այդպիսի սուտ ասել, կամ էլ, որ ինչ-որ մեկը նրան շփոթության մեջ է գցել, իսկ նա սովորություն ունի չստուգված լուրերը հնչեցնել ԱԺ ամբիոնից: Սա դուք պարտավո՛ր եք անել, պարոն Մանուկյան: Օդում կախված է շատ լուրջ մեղադրանք,  դուք այդ մեղադրանքը պետք է հերքեք, եթե չեք հերքում` կասկածն ավելանում է, հիմնավորումը, որ դուք կարող եք ամեն ինչ կեղծել, միայն թե ցեխ շպրտեք հանրաքվեի վրա, ավելանում է:

Եվ վերջապես. <Բլեֆ եք անում ու ոչինչ չեք անում ձեր հեղինակությունը բարձրացնելու համար>:

 

Դիտել տեսանյութը՝ 4:30-5:12 րոպեները

 

 

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին