Զարմացած

Արխիվ 12-16

 

 

Ի՞նչ եք կարծում, մեր երկրում ո՞ւմ կարելի է պայմանականորեն կոչել «գլխավոր ղրղզ»: Չզարմանաք` ազգիս լուսավորելու ձգտող ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻՆ, ով առաջարկում է 2017-ի ընտրությունների համար ամբողջովին կրկնօրինակել քվեարկության կազմակերպման ղրղզական փորձը: Եթե կարճ նկարագրենք, ապա յուրաքանչյուր ընտրող ստանում է բիոմետրիկ քարտ, ընտրատեղամասում նրա մատնահետքը հատուկ սարքով համեմատում են այդ քարտի տվյալների հետ, տալիս քվեարկության կտրոն, իսկ քվեաթերթիկը նա գցում է հատուկ ավտոմատացված քվեատուփի մեջ, որն ինքն իրեն կազմում է քվեարկության արձանագրությունը: Մարուքյանը զարմանալիորեն համոզված է, որ այդ համակարգը ներդնելու դեպքում այլեւս ոչ ոք կասկածներ չի ունենա, թե ընտրությունները կեղծվել են: Միամիտ մարդ, ախր, անպայման հայտարարողներ կլինեն, որ համակարգչային տարբերակով կազմված ավտոմատ արձանագրությունները իշխանության կողմից գլխանց դզած-փչած են:

 

 


Ինչեւէ, Էդմոն Մարուքյանի առաջարկի մասին ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ականջը խուլ, թե չէ հենց լսեց` մեր գլխավոր լուսավորիչին պատառ-պատառ կանի ու չլուսավորված կմնանք: Ինչքան էլ զարմանալի լինի, տիկին Փոստանջյանը համոզմունք է հայտնել, որ մեր երկրի ամենահմուտ եւ ֆանտաստիկ ունակություններով օժտված համակարգչահենը (հակերը) ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն է. «Ելքը մեկն է` համաժողովրդական ապստամբությունը: Հակառակ դեպքում, եթե անգամ տեղերում ընտրական հանձնաժողովները ազնվորեն հաշվեն քվեները, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ձեռքի թեթեւ շարժումով կարող է համակարգում խափանում  առաջացնել մի քանի ժամով, իսկ հետո կնկարեն գեղեցիկ թվեր` իշխանությանը հարմար արդյունքներով»: Պատկերացնո՞ւմ եք` Մուկուչյանը ձեռքի թեթեւ շարժումով համակարգն այնպես է խառնում, որ գեղեցիկ ձեւով բոլոր թվերը փոխվում են: Պարզապես, երեւի թե, Տիգրան Մուկուչյանն ինքը տեղյակ չէ իր համակարգչահենային տաղանդից, այլապես կզբաղվեր ոչ թե ընտրություններով, այլ համակարգչահենությամբ միլիոնավոր դոլարներ կվաստակեր:
Բայց նման է, որ Փոստանջյանի ասած «ապստամբությունից» գլխանց ոչինչ չի ստացվի, ավելին` դա չի էլ սկսվի: ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻՆ այցելած ոստիկանները նրան պարտավորեցրել են առավոտվանից ներկայանալ ՀՀ քննչական կոմիտե` հարցաքննության: Ճիշտ է, նրա կառույցը, որը կրում է «Ընդդիմության միասնական շտաբ» ամպագոռգոռ անունը, այս գործողությունը գնահատում է որպես շտաբի եւ նրա պետի նկատմամբ ճնշում գործադրելու անհաջող փորձ, որը վկայում է հանցավոր վարչախմբի վախի եւ խախուտ վիճակի մասին, բայց դա լոկ վատ սրտի մխիթարանք է: Այնպես որ, տղաներ եւ աղջիկներ, ձեր ասած «ապստամբությունը» մնալու է լոկ գեղեցիկ մուրազ, իսկ որտե՞ղ է մնալու այդ մուրազը... Լավ, չցինիկանանք:
Իսկ տեղեկատվական անվտանգության փորձագետ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ հայտնաբերել է, որ մեր ամբողջ ֆինանսական համակարգում բարձր տեխնոլոգիաներ ներդնելով զբաղվել է մի զարմանալի ընկերություն, որը հռչակավոր լրտեսական հաստատություն է. «Մի հարց տամ. հանդիպե՞լ եք արդյոք լրագրողական հետազոտություն Booz Allen Hamilton կազմակերպության գործունեության մասին Հայաստանում: Շատ հավանական է, որ չեք էլ լսել այդ կազմակերպության մասին: Բանն այն է, որ այս կազմակերպությունում է աշխատել Էդվարդ Սնոուդենը. այն հանդիսանում է NSA կցորդ, ավելի մանրամասն` Գարդիանի հոդվածում: Մյուս կողմից` Booz Allen Hamilton ունի ներդրում ՀՀ ֆինանսական համակարգի ՏՏ զարգացման մեջ: Ստորեւ կգտնեք մի շարք փաստեր: Որոնք, միգուցեեւ, ոչինչ չեն նշանակում մեր պարագայում: Բայց համաձայնեք, որ այս կազմակերպության գործունեությունը Հայաստանում առնվազն լրագրողների համար պետք է հետաքրքիր լինի: Booz Allen Hamilton հայտնի է հետախուզական ծրագրերի հետ կապված սկանդալներով: Օրինակ, Անոնիմուսի կողմից բացահայտումները 2011 թվականին ցույց տվեցին, որ կազմակերպությունը օգնում էր մի շարք երկներին, ներառյալ Ադրբեջանին, հետեւել այլախոհներին»:

Զարմացած է

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին