ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ ԵՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՏ

Արխիվ 12-16

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ ԵՆ

ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՏ

 

Ռուսաստանի պետդումայի նախագահ Սերգեյ Նառիշկինը հայտարարեց, որ պետք չէ շտապել Եվրոպայի խորհրդին վճարելիք անդամավճարը ամբողջությամբ վճարելու գործում: Նա նշեց, որ իրենց կողմից վճարվող անդամավճարի մի մասը գնում է ԵԽԽՎ-ի աշխատանքները ֆինանսավորելու վրա: Այս առումով նա նշեց. <Եթե ոչ ամբողջ անդամավճարի առումով, ապա բոլոր դեպքերում դրա մի մասի առումով այս տարի շտապել հաստատ պետք չէ>:

Բանն այն է, որ նախորդ տարվա ապրիլին ԵԽԽՎ-ն պատժամիջոցներ սահմանեց ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության դեմ: Միարժամանակ ՌԴ-ի անդամավճարը կազմում է եվրոպայի խորհրդի բյուջեի 10 տոկոսը: Կազմակերպության բյուջեից սնվում են ԵԽԽՎ-ն, ՄԻԵԴ-ը, Վենետիկյան հանձնաժողովը եւ այլ ստորաբաժանումներ:

Նույն տրամադրություններն են տիրում նաեւ Ռուսաստանի դաշնային խորհրդում: Ըստ դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի փոխնախագահ Անդրեյ Կլիմովի ԵԽԽՎ-ն վերջին տասնամյակներում <մարգինալացվել է>: Նա համոզված է, որ ԵԽԽՎ-ին անհրաժեշտ են բարեփոխումներ հակառակ դեպքում այն կանցնի պատմության գիրկը: Կլիմովը նաեւ նշել է, որ Ռուսաստանը չի վերադառնա ԵԽԽՎ մինչեւ չհանվեն բոլոր պատժամիջոցները: Իսկ ապագայում չի բացառվում Ռուսաստանի դուրս գալը այդ կառույցից: <ԵԽԽՎ-ն մահամերձ է, դա եվրոպական պառլամենտարիզմի ետնամասն է, ծխելու սենյակը ի տարբերություն եվրախորհրդարանի: ԵԽԽՎ-ում չափազանց շատ է ուռճացված բյուրոկրատիան, որը իրական որոշումներ չի ընդունում քանի որ բուն եվրախորհրդի գոյության իմաստը այժմ գտնվում է ծայրահեղ ցածր աստիճանի վրա>,- կարծում է ռուս սենատորը: <Ռուսաստանը պետք է լրջորեն մտածի այնտեղ իր ներկայության մասին>,- ասել է Կլիմովը միարժամանակ ավելացնելով, որ ԵԽԽՎ-ից դուրս գալու որոշումը պետք է ընդունվի ոչ թե հապճեպ այլ <լուրջ եւ հավասարակշիռ>:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին