ԳՈՆԵ ՀԻՄԱ ԱՊՕՐԻՆԻ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ՞

Արխիվ 12-16

ԳՈՆԵ ՀԻՄԱ ԱՊՕՐԻՆԻ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ՞

 

Տուլայի մարզում 9 մարդու կյանք խլած տրանսպորտային աղետի պատմությունը վերջին օրերին սկսել է անսպասելի զարգացումներ ստանալ: Խոսքը դեպի Երեւան ուղեւորվող այլ ավտոբուսների գործունեության կասեցման եւ նույնիսկ՝ հատուկ պահպանվող տարածքներ տեղափոխելու մասին է, ինչի հետ կապված ՌԴ «Փոխադրումների կազմակերպիչ» պետական կառույցը, մասնավորապես «Վագտրանս» ՓԲԸ-ին պատկանող ավտոբուսի կասեցման հետ կապված, տվել է մեկնաբանություն, թե՝ տվյալ ընկերությունը «ներառված չէ ՌԴ տրանսպորտի նախարարության միջազգային ավտոբուսային երթուղիների ռեեստրում եւ Ռուսաստանում  ուղեւորափոխադրում իրականացնելու իրավունք չունի»: Ավելին՝ «Փոխադրումների կազմակերպիչը» ընդգծում է նաեւ, որ գործնականում դեպի Երեւան ուղեւորներ տեղափոխող մյուս ավտոբուսները եւս ¥միգուցե՝ չնչին բացառություններով», ապօրինի գործունեություն են ծավալել:

Սույն բանն է հաստատում նաեւ ՌԴ տրանսպորտի նախարարության միջազգային երթուղիների բաժինը, որ Մոսկվա-Երեւան կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող հայկական ոչ մի ավտոբուսային ընկերություն գրանցված չէ ՌԴ միջազգային ավտոբուսային կանոնավոր երթուղիների գրանցամատյանում: Իսկ թե ինչի համար է նման գրանցումը, թերեւս դժվար չէ կռահել: Որ ուղեւորափոխադրողներն ինչ-որ կերպ վերահսկելի լինեն, հաշվի առնելով, որ ցանկացած գրանցում ենթադրում է նաեւ պատասխանատվություն, այդ թվում՝ ծառայությունների որակի մասով. հազարավոր կիլոմետրերով մարդկանց են տեղափոխում, բա պատասխանատվություն չունենա՞ն:
Ցավոք՝ եւս 9 մարդկային կյանք կործանվեց, որ այդ հարցը վերջապես օրակարգ մտներ: Բայց ահա փաստն այն է, որ եթե ՌԴ-ում այդ ուղեւորափոխադրողներն անօրինական են աշխատում, ապա Հայաստանում նրանցից ոչ մի բան չի պահանջվում. քեզ համար «պասաժիր» հավաքիր ու գնա` ուր ուզում ես: Թե ինչով է բացատրվում դա՝ փորձեցինք պարզաբանումներ ստանալ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ ԴԱՎԻԹ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՑ, ով մեզ հետ զրույցում նկատեց.
- Գոյություն ունեն երկու տեսակի փոխադրումներ` կանոնավոր եւ ոչ կանոնավոր փոխադրում: Հիմա եթե որոշ կազմակերպություններ խախտում են օրենքը ոչ կանոնավոր փոխադրման անվան տակ իրականացնում են կանոնավոր փոխադրում, դրանում մենք  մեղավոր չենք: Դուք գիտեք, եւ մենք բազմիցս նշել ենք, որ այսուհետ մենք համապատասխան միջոցներ ենք ձեռնարկելու, որ նման կազմակերպությունները ենթարկվեն պատասխանատվության:
- Ունե՞ք տվյալներ, թե որքան ընկերություններ են այսօր զբաղվում անօրինական փոխադրումներով:
- Այս պահին ոչ, բայց հենց որ դաշտը կարգավորենք, երբ նման տիպի բոլոր փոխադրումները կբացառենք, այդ ժամանակ էլ կունենանք այդ տվյալները եւ կհրապարակենք:
- Փաստորեն՝ այդ չարաբաստիկ վթա՞րը պետք է լիներ, որ անօրինականության դաշտում աշխատող փոխադրող ընկերությունները հայտնաբերվեին եւ բերվեին օրենքի դաշտ:
- Ոչ, իհարկե՝ ոչ: Մենք բազմիցս անդրադարձել ենք այդ խնդրի կարգավորմանը: Օրերս Տրանսպորտի եւ կապի նախարարը եւս իր խոսքում նշեց, որ մեկ տարուց ավելի է` այդ օրենքը շրջանառել ենք, եւ այն որոշակի շտկումների ենթարկելուց հետո առաջիկա օրերին պատրաստ կլինի ներկայացնել ՀՀ կառավարությանը` հավանության արժանացնելու համար: Որից հետո այն կուղարկվի Ազգային ժողով: Սպասենք օրենքին:
- Անդրադառնալով կոնկրետ վթարի դեպքին, այսինքն՝ անկախ նրանից, թե ինչն էր վթարի պատճառը, փոխադրող ընկերությունը եւս պատասխանատվություն պե՞տք է կրի:
- Մինչեւ գործի հետաքննությունը չավարտվի, չենք կարող ասել, թե ով ինչ պատասխանատվության կենթարկվի: Գործի քննությունն ավարտելուց հետո կքննարկենք եւ կպարզենք նաեւ պատասխանատվության հարցը:
- Իսկ մինչ այդ ինչպե՞ս եք վերահսկելու դաշտը, որպեսզի նմանատիպ դեպքեր այլեւս չկրկնվեն:
- Նորից եմ կրկնում՝ կանոնավոր փոխադրումներ իրականացնողներ կան, որոնց մեջ կան բարեխիղճ փոխադրողներ եւ հակառակը: Այս պահին այսքանը կարող եմ ասել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին