ԲՀԿ-ՈՒՄ «ԽԱ՞ՌՆ» ԵՆ. ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԵՏ Է ՎԵՐԱԴԱՌՆՈ՞ՒՄ

Արխիվ 12-16

ԲՀԿ-ՈՒՄ «ԽԱ՞ՌՆ» ԵՆ. ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԵՏ Է

ՎԵՐԱԴԱՌՆՈ՞ՒՄ

 

«Իրավունք»-ին` նախկին ԲՀԿ-ական աղբյուրներից հասած տեղեկությունների համաձայն`  ԲՀԿ-ում այս օրերին «խառնվել» են իրար: Պատճառը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հավանական ետ վերադարձն է: Կուսակցությունն ու խմբակցության անդամերը, ըստ այդ աղբյուրի շիվարած են փետրվարյան դեպքերից հետո ինչպես են ընդունելու ու աշխատելու Ծառուկյանի հետ: Պատահական չէ, որ կուսակցության գործարար թեւը, ով Ծառուկյանի «զադնի» դնելուց հետո դուրս եկավ ԲՀԿ-ից, հիմա նորից մտմտում է ետ վերադառնալ «անառակ որդու» նման: Առավելեւս, որ ինչպես  տեղեկացնում են մեր աղբյուրները, ԲՀԿ-ական գործարարներից շատերի վրա Ծառուկյանն «ամակ» ունի:

«Դուք պատկերացնո՞ւմ եք` ինչ ա նշանակում լինել իշխանություն: Հո մենակ պաշտոն զբաղեցնելով  իշխանություն չես դառնում»,- ասում են այդ նույն աղբյուրները Ծառուկյանի ԲՀԿ ռաջնորդ լինելու մասին:

Ծառուկյանի ետ վերադարձն ամենից շատ, նույն աղբյուրի պնդմամբ, կարծես մտահոգել է ԲՀԿ ներկայիս առաջնորդ Նաիրա Զոհրաբյանին, ում գլխին, ըստ լուրերի, սեւ ամպեր են հավաքվում: Ավելին` ըստ տեղեկությունների, ԲՀԿ նախկին առաջնորդը «չի ներում» տիկին Զոհրաբյանին իր «աթոռը» զբաղեցնելու համար:

Ասվում է նաեւ, որ տիկին Զոհրաբյանը դրսում վատ չի աշխատում. «Եթե կարողանում ես նրա իզը բռնել, ամեն ինչ  լավա»: Ըստ այդմ` չի բացառվում, որ տիկին Զոհրաբյանը, գուցե Ծառուկյանի վերադարձից հետո նախընտրի հրապարակային քաղաքականությունից դուրս գալ եւ տեղափոխվել  դիվանագիտական աշխատանքի, կրկին ըստ նույն աղբյուրի համաձայն:

Ի դեպ, այսօր ԱԺ-ում արտահերթ նիստի ավարտից հետո ԲՀԿ-ն ժողով է գումարել, հավանաբար, քննարկելու նաեւ Ծառուկյանի  հավանական ետ վերադարձը:



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին