ՌԴ-ում հայտնի հայ մոդելավորող. «Գումարի ուժով վառված աստղը կհանգչի նույնքան արագ, ինչպես վառվել է»

Արխիվ 12-16

ՌԴ-ում հայտնի հայ մոդելավորող. «ԳՈՒՄԱՐԻ ՈՒԺՈՎ ՎԱՌՎԱԾ ԱՍՏՂԸ ԿՀԱՆԳՉԻ ՆՈՒՅՆՔԱՆ ԱՐԱԳ, ԻՆՉՊԵՍ ՎԱՌՎԵԼ Է»

 

Ինչպես տեղեկացրել էր «Իրավունքը», նոյեմբերի 27-ին Մոսկվայի «Lookin Rooms» համալիրում առաջին անգամ տեղի կունենա հայկական նորաձեւության օր` «armFASHIONday» խորագրով, որի կազմակերպիչն է ՌԴ-ում բնակվող մեր հայրենակցուհին` հայտնի հաղորդավարուհի ՆԱԻՐԱ ՆԻԱԶՅԱՆԸ: Միջոցառման շրջանակներում  մեկտեղում կհայտնվեն ռուսաստանաբնակ հայտնի հայ մոդելավորողները, որոնք բազմաթիվ հաջողություններ ունեն այս ոլորտում ու իրենց աշխատանքով հայտնի են ոչ միայն ողջ Ռուսաստանում, այլեւ աշխարհում: Մենք ուշիուշով հետեւելով առաջիկա միջոցառման մանրամասներին` հետայսու կբացահայտենք մեր տաղանդաշատ մոդելավորողներին` նորաձեւությանը հետեւող հայաստանյան հանրության համար:

Այս անգամ մեր զրուցակիցն է մոդելավորող ԱՆԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, ում հավաքածուները ցուցադրվել են միջազգային բազմաթիվ փառատոններում, իսկ «Ani Manoukian» բրենդային հագուստը անգամ կրել է բրազիալական երգչուհի Գաբրիելլա դա Սիլվան:

- Անի, ինչպե՞ս ստացվեց, որ տեղափոխվեցիք Մոսկվա եւ սկսեցիք դիզայներական գործունեություն ծավալել:

- Դեռ դպրոցական էի, երբ տեղափոխվեցինք ընտանիքով Մոսկվա: Պատահական չէ մասնագիտությանս ընտրությունը, քանի որ մանկուց զբաղվել եմ նկարչությամբ եւ ասեղնագործությամբ: Առաջին անհատական ցուցահանդեսս ցուցադրել եմ հինգ տարեկանում: Դառնալով ուսանողուհի` ամբողջությամբ գործունեությունս տեղափոխվեց դիզայնի ասպարեզ: Մասնակցել եմ միջազգային փառատոնների, Ռուսաստանում զբաղեցրել եմ առաջին տեղը եւ բազմաթիվ այլ հաջողությունների եմ հասել:

- Խոսենք նաեւ Ձեր ունեցած հաջողությունների ու ցուցադրությունների մասին…

-  2002 թվականից մասնակցել եմ տարբեր ցուցադրումների, կազմակերպել ցուցադրումներ նաեւ «Կրեմլում»` գալա համերգների ժամանակ: Եվ 19 տարեկանից վարպետաց դասեր եմ անցկացրել «Гостиный двор»-ում` միջազգային փառատոնների շրջանակում: «Золотая линия» երիտասարդ դիզայներների առաջին միջազգային փառատոնում պարգեւատրվել եմ «Лучшее конструктивно-технологическое решение модели» անվանակարգում: Այսօր հրավերքով համագործակցում եմ հեռուստատեսության, գովազդային գործակալությունների եւ հայտնի ԶԼՄ-ների հետ, ինչպիսիք են` «GLAMOUR»-ը, «Playboy»-ը, «ProFashion»-ը, «Moda Topical»-ը, «Millioner»-ը, «Образ жизни»-ն, «Деловая Россия»-ն եւ այլն:  Ի դեպ, «Деловая Россия»-ում վարում եմ նորաձեւության էջը` որպես նորաձեւության փորձագետ:

- Իսկ ե՞րբ «ծնվեց» Ձեր անվանակիցը` «Ani Manoukian» բրենդը:

- 2009 թվականին ստեղծեցի իմ բրենդը եւ Մոսկվայում բացեցի «Ani Manoukian» նորաձեւության տունը:  2010 թվականի սկզբին Մոսկվայում, այնուհետեւ ողջ Ռուսաստանի մակարդակով` նորաձեւության տունը ճանաչվեց որպես լավագույն «Start ap 2010», որի պարգեւատրման միջոցառմանը անցկացրեցի ցուցադրում, որտեղ ներկա էին 400 պատգամավոր, 45 մարզպետ եւ այլ բարձրաստիճան այրեր: Հանդես եմ եկել նաեւ «Ararat Park Hayat»-ում, որտեղ ներկա էին 40 եվրոպական երկրների ներկայացուցիչներ, իսկ Ռուսաստանը ներկայացնում էինք երեք երիտասարդ մոդելավորող, որից մեկը եւ ազգությամբ միակ հայը ես էի, ինչի համար շատ հպարտ եմ: 2013 թվականին հավաքածուս ներկայացրել եմ «Прорив года» փակ միջոցառման ժամանակ, որտեղ ներկա էին շոու-բիզնեսի վառ ներկայացուցիչներ, ինչպիսիք են  «Иванушки International» խումբը, Նատալին, Սլավան, Քրիստինա Ասմուսը, Բյանկան, Ալյոնա Սվիրիդովան, Դիանա Գուրցկայան, Գարիկ Խարլամովը, Թեմուր Բատրուտդինովը եւ այլք:

- Ովքե՞ր են հիմնականում Ձեր բրենդի երկրպագուները:

- «Ani Manoukian» բրենդի երկրպագուները տարբեր են: Նրանք հիմնականում գործարար ասպարեզի, շոուբիզնեսի ներկայացուցիչներ են. մարդիկ, որոնց հագուստը միշտ պետք է լինի իդելական եւ նորաձեւ:

- Հայ մոդելավորողի համար Ռուսաստանում ինչպիսի՞ հնարավորություններ կան` առաջ գնալու համար:

- Կարծում եմ` մոդելավորողին հաջողության հասնելու համար, անկախ ազգությունից հարկավոր է ունենալ շնորհ եւ անսպառ աշխատասիրություն ու կապ չունի, թե որ երկրում է ծավալում իր գործունեությունը: Շատերն այս հարցին կպատասխանեն, թե մեծ ֆինանս է հարկավոր, բայց հավատացնում եմ ձեզ, հարգելիներս, գումարի ուժով վառված աստղը կհանգչի նույնքան արագ, ինչպես վառվել է:

-Եվ, իհարկե, անդրադառնանք նոյեմբերի 27-ին կայանալիք «armFASHIONday»-ին, ի՞նչ ցուցադրությամբ եք ներկայանալու հայկական նորաձեւության տոնին:

-«ArmFASHIONday»-ին ներկայանալու եմ գարուն-ամառ 2016 հավաքածույով, եւ քանի որ փակումը ես եմ անելու, հանդիսատեսին սպասվում է հաճելի անակնկալներ:

- Ընդհանրապես, ի՞նչ սպասումներ ունեք հայ մոդելավորողների այսպիսի հանդիպումից, որը, կարծես թե, նախկինում չի եղել:

- Կարծում եմ` Նաիրա Նիազյանի կազմակերպած այս միջոցառումը հիանալի հնարավորություն է սկսնակների համար, որոնք փորձ ձեռք կբերեն, իսկ հանդիսատեսը հնարավորություն կունենա գնահատելու նրանց աշխատանքը: Վստահ եմ` այս գեղեցիկ նախագիծը կդառնա ավանդական:

- Եզրափակելով մեր զրույցը` եւս մեկ հարց, հետաքրքիր է, թե ի՞նչ նոր ծրագրեր ունեք առաջիկայում:

- Ծրագրերը բազմաթիվ են, որոնց մասին նախընտրում եմ լռել:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին