ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻՆ ԿՈՌԵԿՏՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻՆ ԿՈՌԵԿՏՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

 

Հայաստանում օտարերկրյա դեսպանները պետք է մնան կոռեկտության շրջանակներում: Անթույլատրելի է, որ նրանք միջամտեն Հայաստանի ներքին գործերին: NewsBook-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը` անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հնչեցրած այն տեսակետին, որ կոռուպցիան մեր երկրում խաթարում է ոչ միայն տնտեսության զարգացումը, այլ ժողովրդավարությունն ու իրավունքի գերակայությունը:

 

 

«Լավ կլիներ` Հայաստանում ԱՄՆ դեսպանը քննարկեր` ինչպես եղավ, որ ԱՄՆ դեսպանն Ադրբեջանում այդ երկիրն անվանում է ժողովրդավար: Սա այն դեպքում, երբ աշխարհի բոլոր երկրները քննադատում են Ադրբեջանի հակաժողովրդավարական դրսեւորումները»,- ասաց նա: Հայկ Բաբուխանյանի խոսքով` պետք չէ, որ որեւէ մեկը ՀՀ իշխանություններին հուշի` երկրում կոռուպցիա կա: «Մենք ինքներս գիտենք, որ այդ ոլորտում ամեն ինչ չէ, որ հարթ է: Առանց «բարի խորհուրդների», մենք ինքներս գիտենք` ինչ է կատարվում: Պայքարը կոռուպցիայի դեմ գնում է: Իհարկե, անձամբ ես կցանկանայի, որ այդ պայքարն ավելի արդյունավետ լիներ, բայց ունենք այն, ինչ ունենք: Միաժամանակ, մենք չենք բավարարվում մեր ունեցածով: Մենք աշխատում ենք, պայքարում ենք, որպեսզի այդ բացասական երեւույթը նվազի»,- հավաստիացրեց նա:
Ամփոփելով` ՀՀԿ-ական պատգամավորն ընդգծեց, որ կոռուպցիան Հայաստանում այսօր չէ, որ սկիզբ է առել: Կաշառակերությունն, ըստ նրա, եղել է ե՛ւ խորհրդային տարիներին, ե՛ւ ՀՀՇ-ի ղեկավարման տարիներին, իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին օլիգարխիկ դրսեւորումներ է ստացել:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին