«ԳԵՐՄԱՆԻԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼՈՒ Է ՈՉ ԹԵ ԻՐ, ԱՅԼ ԵԱՀԿ-Ի ՇԱՀԵՐՈՎ»

Արխիվ 12-16

«ԳԵՐՄԱՆԻԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼՈՒ Է ՈՉ ԹԵ ԻՐ, ԱՅԼ ԵԱՀԿ-Ի ՇԱՀԵՐՈՎ»

 

Գերմանիան 2016 թվականին նախագահելու է ԵԱՀԿ-ում ու, ըստ էության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով խորհրդակցելու են այդ երկրի հետ: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում նշել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Վերոնշյալի մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ.

–Յուրաքանչյուր տարի փոխվում է, եւ ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնում է անդամ պետություններից որեւէ մեկը: Հիմա Գերմանիայի հերթն է, եւ որպես թեժ կոնֆլիկտ` բնականաբար, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը ԵԱՀԿ-ի ուշադրության կենտրոնում է գտնվում: Ամեն անգամ ԵԱՀԿ գործող նախագահը, որը նախագահությունը ստանձնած երկրի արտգործնախարարն է լինում, ժամանում է տարածաշրջան, նաեւ Հայաստան: Հետեւաբար, ԵԱՀԿ Մինսկի խումբը բնական է եւ շատ նորմալ, որ ինչպես ժամանակին է եղել մյուս նախագահող երկրների դեպքում, հիմա էլ պարբերաբար հանդիպի ԵԱՀԿ նապագահի հետ ու քննարկումներ ծավալի:
– Հաշվի առնելով Գերմանիայի անթաքույց պրոթուրքական կողմնորոշումը` ԵԱՀԿ-ում Գերմանիայի ստանձնած նախագահությունն ինչպե՞ս կարող է ազդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա:
– Չէի ասի, թե Գերմանիան պրոթուրքական կողմնորոշում ունի, այլ երբեմն իր շահերն է պաշտպանում: Բայց տվյալ պարագայում Գերմանիան առաջնորդվելու է ոչ թե իր, այլ ԵԱՀԿ-ի շահերով: Իսկ ԵԱՀԿ-ի շահերն արտահայտված են Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունների մեջ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին