ՌՈՒՍ ՋԱԶՄԵՆԸ ԿԻՍԱԴԱՏԱՐԿ ԴԱՀԼԻՃԻՑ ԶԱՐՄԱՑԱԾ` ԱՆԵԿԴՈՏ ՀԻՇԵՑ

Արխիվ 12-16

ՌՈՒՍ ՋԱԶՄԵՆԸ ԿԻՍԱԴԱՏԱՐԿ ԴԱՀԼԻՃԻՑ ԶԱՐՄԱՑԱԾ` ԱՆԵԿԴՈՏ ՀԻՇԵՑ

 

 

Սեպտեմբերին Մոսկվայի միջազգային երաժշտության տանը տեղի ունեցավ «Հայաստանի ջազային երաժշտության արտիստների երեկո» խորագրով համերգ` նպատակ ունենալով ռուս հանդիսատեսին ներկայացնել ջազի հայ երիտասարդ կատարողների` «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» ջազ-բենդի երաժշտարվեստը: Որպես պատասխան` հայկական կողմը` ի դեմս ՀՀ մշակույթի նախարարության եւ Ջազի հայկական ասոցիացիայի, օրերս Երեւանում հյուրընկալեց ռուս ճանաչված շեփորահար, ջազմեն ՎԱԴԻՄ ԷՅԼԵՆԿՐԻԳԻՆ եւ իր բենդին:

«ՈՒՂՂԱԿԻ ՀԱՃԵԼԻ ՉԷՐ ՄԻԱՅՆԱԿ ՆՍՏԵԼ ԴԱՀԼԻՃՈՒՄ»

Հյուրերը հին ու նոր ջազային կատարումներով գեղեցիկ երեկո պարգեւեցին հայ հանդիսատեսին, որոնց համար նախատեսված էր նաեւ պրեմիերա: Համերգի հատուկ հյուրերն էին` Հայաստանի պետական ջազային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնուցը եւ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դաշնակահար Վահագն Հայրապետյանը, նրանց համատեղ կատարումով էլ եզրափակվեց հանդիպումը: Համերգի հենց սկզբում Վ. Էյլենկրիգը զարմացավ, որ դահլիճը կիսադատարկ է, նույնիսկ անեկդոտ հիշեց. «Մի մարդ գնում է ներկայացում նայելու, առաջին գործողությունից հետո դուրս է գալիս դահլիճից: Երբ նրան հարցնում են, թե ինչու դուրս եկավ, արդյո՞ք չհավանեց ներկայացումը, վերջինս պատասխանում է, որ ներկայացումը շատ լավն էր, ուղղակի հաճելի չէր միայնակ նստել դահլիճում»: Համերգի վերջում ջազմենը շնորհակալություն հայտնեց ներկաներին` մինչեւ վերջ համերգին մնալու համար: «Իրավունքի» հետ զրույցում Վադիմ Էյլենկրիգը փաստեց, որ դահլիճի կիսադատարկությունը չի խանգարել ամբողջովին արտահայտել իրենց հույզերը.

«ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ՉԵՍ ԿԱՐՈՂ ԽԱԲԵԼ»

-Ինձ համար շատ վիրավորական էր, որ դահլիճում քիչ մարդիկ կային, չգիտեմ, թե սա ինչի հետ էր կապված: Բայց այն մարդիկ, ովքեր ներկա էին, մեր հավատարիմ հանդիստեսն էին: Նրանք ունեին դեմքի յուրահատուկ արտահայտություն, ունակ էին զգալու եւ հասկանալու մեր երաժշտությունը, այդ ամենը հասկացա նրանց արձագանքներից: Ամենգլխավորն ու կարեւորը որ ունենք` մեր հանդիսատեսն է, իսկ մնացածը երկրորդական է: Այնպիսի մշակութային քաղաք, ինչպիսին Երեւանն է, որը ջազի սիրահար է, տեսել ու լսել է ամենաարժեքավորը: Հայ հանդիսատեսին չես կարող խաբել, ինձ համար հաճելի էր ու շատ կարեւոր, որ կարողացա համերգի ընթացքում ջերմ կապ հաստատել հայ հանդիսատեսի հետ: Այսօր կարծես թե ծնվեց մի մեծ հրաշք, որը միավորեց ինձ ու այստեղ գտնվողներին: Նույնիսկ քիչ, բայց մեր հավատարիմ հանդիսատեսից ստացանք մեծ էներգիա: Երբ երաժիշտը սկսում է նվագել եւ մտածել, որ դահլիճը հանդիսատեսով լեցուն չէ, ապա ոչինչ չի ստացվի: Բեմ բարձրանալուց պետք է լցվես էներգիայով եւ այն փոխանցես հանդիսատեսին, որպեսզի նույնն ստանաս: Երբ բեմ բարձրանամ եւ վերցնեմ շեփորը, հնարավոր է, որ դահլիճում միայն մեկ մարդ լինի, բայց երբ նա ինձ լսի ու հասկանա, ուրեմն ամեն ինչ կորած չէ:

«ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԿՐԿԻՆ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՆԱԼ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՀԱՄԱՐ»

-Կարեւորում եմ, երբ հանդիսատեսը լսում է եւ հասկանում: Երաժշտությունը միայն նոտա չէ, որ բարձրանաս բեմ ու նվագես: Երաժշտությունն այն է, երբ նվագում ես, եւ այն տարածվում է օդում, որի  հնչյուններից էլ ծնվում են հրաշքներ: Պատրաստ եմ կրկին ելույթ ունենալ հայ հանդիսատեսի համար,  սպասում եմ եւ հավատում, որ մեզ կհրավիրեն եւս մեկ անգամ` հանդես գալ Երեւանում: Հիացած եմ հայ ջազմենների կատարումներով, բախտ եմ ունեցել հանդես գալ Լեւոն Մալխասյանի եւ Ջիվան Գասպարյան կրտսերի հետ: Իսկ Վահագն Հայրապետյանի եւ Արմեն Հյուսնուցի հետ առաջին անգամ էի նույն բեմում: Հուսով եմ` հետագայում  կհամագործակցենք:

«ԻՆՁ ԴՈՒՐ ԵՆ ԵԿԵԼ ՀԱՏԿԱՊԵՍ ԿԱՐՄԻՐ ՏՈՒՖՈՎ ՇԵՆՔԵՐԸ»

-Առաջին անգամ եմ Երեւանում, ճիշտ է, դեռեւս շատ վայրերում չեմ եղել, բայց այն, ինչ տեսել եմ, ինձ դուր է եկել, հատկապես` կարմիր տուֆով շենքերը, որոնք շատ գեղեցիկ են: Այստեղ ինձ համեղ կերակուրներ են հյուրասիրել, ինչն ինձ համար կարեւոր է: Հայերին նույնպես հավանեցի, նրանք բոլորը ժպտերես են ու շատ խելացի: Անհամբեր սպասում եմ, որպեսզի վաղը կարողանամ հանգիստ զբոսնել Երեւանում, շփվել մարդկանց հետ եւ խմել հայկական գինին:

Զրույցը` ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին