«ԼԻՆԵԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՀԱՅՀՈՅԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

Արխիվ 12-16

«ԼԻՆԵԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՀԱՅՀՈՅԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի ներկայացուցիչների հետ, ովքեր նախագահին են ներկայացրել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ ՀԿԿ-ի մոտեցումները: Ինչպես նաեւ հանդիպման ժամանակ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ Ռուսաստանի Կոմկուսի Կենտկոմի քարտուղար Գ. Զյուգանովի խնդրանքով` ՀՀ նախագահին է փոխանցել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձի կապակցությամբ կուսակցության հուշամեդալը: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նշեց Տ. Սարգսյանն ու մանրամասներ հաղորդեց մոտ մեկ ժամ տեւած հանդիպումից.

 

- Իհարկե, հիմնական խոսակցության թեման սահմանադրական բարեփոխումների հարցն էր, որը դեկտեմբերի 6-ին դրված է հանրաքվեի: Մենք տեղյակ պահեցինք ՀՀ նախագահին, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը քննարկել ենք քաղկոմում եւ շրջկոմներում, փնջային խորհրդակցություններում: Երկու անգամ քննարկել ենք Կենտրոնական կոմիտեի բյուրոյում, հրավիրել ենք ասուլիս ու հայտնել կոմունիստների հիմնական կարծիքը: Պետք է ասեմ, որ վերջնական մեր որոշումը կայացնելու է Կենտրոնական կոմիտեի պլենումը, որը ղեկավար օրգանն է: Բայց նաեւ շեշտեմ, որ Կենտրոնական կոմիտեի բյուրոյի երկրորդ անգամվա քննարկման ժամանակ Սահմանադրությանն «այո» կամ «ոչ» ասելու հարցում մեծամասնության նժարը թեքվեց դրականի կողմը: Մենք  ՀՀ նախագահին ունեինք նաեւ հարցեր, որոնք ուղղակիորեն վերաբերում էին Կոմունիստական կուսակցությանը, ինչի վերաբերյալ ունեցանք մանրամասն քննարկում: 
– Մասնավորապես ինչի՞ մասին ծավալվեց քննարկումը:
– Մենք ՀՀ նախագահին ասացինք, որ հետնորդներն ենք Սովետական Միության Կոմունիստական կուսակցության, որն ունեցել է շարժական եւ անշարժ սեփականություն: Սակայն հանրապետության անկախությունց հետո այդ բոլորը ապօրինի կարգով իշխանությունները մեր ձեռքից զավթել են: Եվ այսօր կուսակցության Կենտրոնական կոմիտեն եւ քաղկոմ-շրջկոմները` բոլորն աշխատում են վարձակալած սենյակներում: Արդյունքում կուսակցությունը հայտնվել է ծանր ֆինանսական կացության մեջ: Դրա համար խնդրեցինք, որ վերադառնան այդ հարցին եւ հնարավորության սահմաններում նորմալ աշխատանքային պայմաններ ստեղծեն Կոմունիստական կուսակցության գործունեության համար: Մենք նաեւ հարց բարձրացրեցինք Խորհրդային Հայաստանի ստեղծման օրը պետականորեն ճանաչելու հարցի վերաբերյալ, որովհետեւ ՀՀ առաջին անկախ պետության օրը նշվում է, բայց երկրորդ պետության` խորհրդային իշխանության 70 տարիները, որի ընթացքում հանրապետությունը ծաղկեց եւ բարգավաճեց, այսօր մատնվել է անուշադության ու չի նշվում: Ի դեպ, մի քանի անգամ ՀՀ նախագահն էլ է իր ելույթներում նշել Հայաստանի պատմության մեջ Խորհրդային Հայաստանի բարերար դերի մասին, ուստի`  ՀՀ նախագահին առաջարկեցինք, որ հնարավորության սահմաններում անպայման ճանաչվի Խորհրդային Հայաստանի ստեղծման օրը` նոյեմբերի 29-ը, եւ սա չպետք է կապել Առաջին հանրապետության վախճանի հետ: 
– Իսկ հանդիպման ժամանակ անդրադարձ եղա՞վ ՀՀ ներքին եւ արտաքին քաղաքականությանը:
– Այո, եւ մենք եւս մեկ անգամ ընդգծեցինք, որ ողջունել ենք Եվրասիական տնտեսական միության մեջ մտնելու ՀՀ նախագահի ջանքերը: Եվ ռուսական կողմնորոշումը մեզ համար հարցերի հարցն է, հետեւաբար  միշտ կլինենք այն իշխանության կողքին, որն ընդունում եւ փայփայում է հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը: Միաժամանակ անդրադարձանք հանրապետության ներսում գոյություն ունեցող թերություններին, իսկ դրական երույթ համարեցինք այն, որ ՀՀ նախագահը սկսել է ավելի մոտիկից զբաղվել մարզերի սոցալ-տնտեսական զարգացման խնդիրներով: Եվ ուզում եմ հավելել, որ լինելով 110-ամյա ընդդիմադիր կուսակցություն` մենք հասկանում ենք, որ լինել ընդդիմադիր չի նշանակում անպայման հայհոյել իշխանություններին, քննդատել` ծնկի բերելու համար: Մեր կուսակցության սկզբունքը հետեւյալն է` քննադատությունը պետք է նպատակ հետապնդի` նպաստելու, օգնելու իշխանություններին` տեսնելու թերությունները եւ վերացնելու դրանք: Այնպես որ, եթե ՀՀ նախագահը, բոլոր հանդիպումների ժամանակ այդքան ուշադիր լսում է եւ աչալուրջ է հարցերի լուծմանը, ինձ թվում է` առաջիկայում հանրապետության վիճակը կլինի առավել լավ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին