Ն.Երանոսյան. «Խաղալով գույների հետ, օգտագործելով արդուզարդ` չկորցնել տղամարդու առնական կերպարը»

Արխիվ 12-16

Ն. Երանոսյան. «ԽԱՂԱԼՈՎ ԳՈՒՅՆԵՐԻ ՀԵՏ, ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ ԱՐԴՈՒԶԱՐԴ` ՉԿՈՐՑՆԵԼ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԱՌՆԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԸ»

 

Օրերս Հայաստանի նկարիչների միությունում «Մի կտոր կրակ» խորագրով մեկնարկեց Երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շարքը:  Ուսանողության միջազգային տոնին` նոյեմբերի 17-ին ընդառաջ, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի հագուստի մոդելավորում բաժնի ուսանողներից լավագույնները հանրության դատին հանձնեցին իրենց հավաքածուները: Նրանց թվում էր նաեւ մոդելավորող ՆԱԻՐԱ ԵՐԱՆՈՍՅԱՆԸ, ում նորաձեւության ոլորտին քաջածանոթ մարդիկ վաղուց են ճանաչում իր «փայտե թիթեռնիկների» շնորհիվ: Հենց նրա հետ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը, որը ներկայացնում ենք ստորեւ:

- Նաիրա, նախ անդրադառնանք ցուցադրված հավաքածուի ստեղծման նախապատմությանը…

- Հավաքածուն արվել է 2014թ-ի մայիս ամսին` ավարտական դիպլոմային պաշպանության համար:  Ոգեշնչվել էի ինտերիերից : Հավաքածուն ամբողջացնում են »փայտե թիթեռնիկ« փողկապները: Հագուստի մեջ ինձ համար շատ կարեւոր էր հատկապես գունային համադրությունը:

- Մոդելավորող Նաիրա Երանոսյանը կրկին հանդես եկավ տղամարդկանց համար նախատեսված «Փայտե թիթեռնիկներ» հավաքածուով: Ինչո՞վ է պայմանավորված` ավելի հե՞շտ է տղաների հագուստով զբաղվելը, թե՞ ճիշտ հակառակը` սիրում եք դժվարություններ հաղթահարել:

- Այստեղ խնդիրը դժվարի ու հեշտի մեջ չէ: Հաճախ եմ կրկնում ինձ համար արդեն կարգախոս դարձած արտահայտությունը` «նորաձեւության մեջ ավելի հետաքրքիր է, երբ տղամարդու արտաքին տեսքով զբաղվում է կինը եւ հակառակը»: Արդեն իսկ այս մասնագիտությունը մեզ կանգնեցնում է մի շարք դժվարությունների առաջ, որոնք հաղթահարելով` կամաց-կամաց առաջ ենք գնում ու շարունակում ստեղծագործել` ավելի շատ փորձ ու հմտություն ձեռք բերած:

- Ցուցադրության ժամանակ նկատեցինք, որ հիմնականում պրոֆեսիոնալ մոդելների հետ եք աշխատել, ովքեր նոր չեն ասպարեզում: Արդյո՞ք այն կարծիքին եք, որ հանդիսատեսի կողմից հավաքածուն կգնահատվի միայն պրոֆեսիոնալ մոդելների մատուցմամբ:

- Ցուցադրությունների ժամանակ շատ կարեւոր է հագուստի ճիշտ մատուցումը եւ մոդելի ոչ պրոֆոսիոնալ լինելը կարող է տապալել ամբողջ աշխատանքը: Մոդելի ընտրությունը շատ կարեւոր է թե՛ կերպարային, թե՛ հանդիսատեսին ճիշտ ասելիքը տեղ հասցնելու առումով:

- Երեւի թե, կհամաձայնեք, որ մեր օրերում դիզայներները փորձում են ստեղծել տղամարդկանց ավելի կանացի կերպար, մինչդեռ Ձեր հավաքածուն տարբերվեց` այն ներկայացնում էր ժամանակակից, բայց առնական տղամարդու կերպար: Սա հատո՞ւկ էր արված, թե՞ այդպես ստացվել էր:

-Այո՛, հատուկ էր արված, հավաքածուն ստեղծելուց առաջ խնդիր էի դրել խաղալով գույների հետ, օգտագործելով արդուզարդ` միեւնույն ժամանակ, չկորցնել տղամարդու առնական կերպարը:

- Որքա՞ն ժամանակ էիք աշխատել ցուցադրության վրա եւ սա որերո՞րդն էր Ձեր աշխատանքի մեջ:

- Ցուցադրության համար պատրաստվել ենք մոտ մեկ ամիս, այս հավաքածուն ցուցադրվեց երկրորդ անգամ, իսկ հավաքածուի մաս կազմող «փայտե թիթեռնիկ» փողկապները մեկ տարի շարունակ ցուցադրվել են տարբեր փառատոնների, ինչպես նաեւ 2015թ-ի ապրիլ ամսին ցուցադրվեցին Ֆրանսիայի Մարսել քաղաքի MAD ցուցասրահում «Fete Foreign» ցուցահանդեսի ժամանակ:

- Ի դեպ, Մարսելի մասին, գիտենք, որ վերջերս արտասահմանում եք եղել ու ուսումնասիրել տեղի նորաձեւության նրբությունները: Ձեռք բերած գիտելիքները որեւէ ազդեցություն ունեցա՞ն Ձեր այս ցուցադրության վրա:

- Մի քանի ամիս սովորելով Մարսել քաղաքի Դիզայնի եւ Արվեստի բարձրագույն դպրոցում`հասցրեցի միայն վերցնել տպավորություններ ժամանակակից արվեստի տարբեր դրսեւորումներից ` թե՛քանդակագործության, թե՛ լուսանկարչության եւ նորաձեւության մեզ: Ստացած տպավորություններով ու գիտելիքներով կկիսվեմ առաջիկայում արվող ստեղծագործություններում:

- Էլ ի՞նչ նորությունների սպասենք Ձեզնից առաջիկայում` նորաձեւության ոլորտում:

- Մի քանի ամսից ավարտում եմ մագիստրատուրան եւ այժմ աշխատում եմ թեզի շուրջ, շուտով կսկսեմ նաեւ նոր հավաքածուի ստեղծման աշխատանքները:

- Ավարտելով ուսումը` ինչպե՞ս եք տեսնում Ձեր ապագան այս ոլորտում, երբ անընդհատ խոսվում է այն մասին, որ նորաձեւության զարգացման համար Հայաստանում պայմաններ չկան:

- Եվրոպայում մոտ կես տարի ապրելով, հեռվից նայելով մեր խնդիրներին ու չունեցած պայմաններին` հասկացա, որ ոչ թե պետք է սպասել, այլ պետք է նպաստել պայմաններ ստեղծվելուն: Իսկ դա մենք կարող ենք անել: Ամեն ինչ այդքան էլ դժվար չէ, ինչպես մենք ենք պատկերացնում:Կարեւորը տեղից շարժվելն է:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին