Զարմացած

Արխիվ 12-16

 

Քանզի աշխարհում վատ լուրերը շատ են` այս անգամ սկսենք թեեւ զարմանալի, բայց, այնուամենայնիվ, դրական լուրով: Այս տարվա Գրին քարտի խաղարկության արդյունքներից հետո կարծիքներ հնչեցին, որ Հայաստանից արտագաղթողների թիվն ավելացել է մոտ տասն անգամ: Սակայն Միգրացիոն ծառայության պետ ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԸ, ով միգրացիայի հետ կապված բոլոր թվերին գերազանց տիրապետում է, դա համարում է, մեղմ ասած, ոչ հավաստի. «Արտագաղթի թեման կարող է լավ շահարկման թեմա լինել: Եթե ինչ-որ մի բան ուզում են ասեն` վատ է, էլ պետք չէ այս կամ այն ոլորտի քաղաքականությունը վերլուծել ու գնահատել: Պետք է պարզապես ասել` մարդիկ մեկնեցին: Ինչի հիման վրա են  ասում`  արտագաղթի տեմպերի ավելացման մասին խոսելիս»: Ավելին, նույնիսկ անցյալ տարվա համեմատ` արտագաղթի տեմպը մի քիչ նվազել է. «Բացասական մնացորդը յոթ-ութ տոկոսի չափով նվազել է»:


Փարիզում տեղի ունեցած ողբերգությունը շատ բան փոխեց, այն էլ` կայծակնային արագությամբ: Ընդամենը մի քանի օր առաջ խիստ կզարմանայինք, եթե ՖՐԱՆՍՈՒԱ ՕԼԱՆԴԸ ասեր այն, ինչ ասաց հիմա` որ Ասադը Ֆրանսիայի թշնամին չէ. «Սիրիայում մենք քաղաքական լուծում ենք փնտրում մի խնդրի, որը ոչ թե Բաշար Ասադի մեջ է, այլ մեր թշնամու` ԻԼԻՊ-ի»: Սակայն բավականին զարմանալի ձեւով իրեն դրսեւորեց «Ֆեյսբուքը»` միանգամից մատուցելով ծառայություն, որով մեկ շարժումով յուրաքանչյուրը կարող է իր գլխավոր նկարը պատել Ֆրանսիայի դրոշի գույները պարունակող շղարշով: Միանգամից ամբողջ աշխարհում հարց հնչեց` իսկ ինչո՞ւ Լիբանանում եւ Իրաքում տեղի ունեցած վերջին ոչ պակաս ողբերգական իրադարձություններից հետո «Ֆեյսբուքը» այդպիսի կոճակ չէր ստեղծել այդ երկրների դրոշներով: Բացատրությունը տվեցին սոցցանցերից լավ հասկացող մասնագետները` որ այդ միջոցով կարելի է տարբեր առեւտրային կազմակերպություններին օգտակար տեղեկություններ հավաքել, որ լիբանանցիների ու իրաքցիների վրա «Ֆեյսբուքը» փող աշխատել չէր կարող, իսկ ֆրանսիական ողբերգության վրա կարող էր: Դե ինչ,  այդ պայմաններում միանգամայն բնական է, որ հայ օգտատերերի մի մասը շտապեցին իրենց նկարները քողածածկել կամ Հայաստանի, կամ Սիրիայի դրոշների գույներով:
Իսկ այն, ինչ տեղի է ունեցել Սիրիայում, ցույց տվեց մի զարմանալի, ապշեցուցիչ իրողություն` որ «Իսլամական պետությունից» մինչեւ գենդեր մեկ քայլ է: Սիրիայի բանակայինները Հալեպում ձերբակալել են մի քանի տասնայակ գրոհայինների, ովքեր փորձում էին փախչել ԿԱՆԱՑԻ ՀԱԳՈՒՍՏՆԵՐՈՎ: Ավելին, նույնիսկ կոսմետիկ միջոցներ են օգտագործել, եւ, ի դեպ, պարսկական լրատվամիջոցները հրապարակել են այդ գենդերացած ահարկու գրոհայինների լուսանկարները: Դե ինչ, այդ թափթփուկները մոտավորապես նույնն են, ինչ մեր հարեւան մազութային սուլթանատի թուրքերը` նրանք չափազանց քաջ են, երբ շատ են, ու դիմացը անպաշտպան մարդիկ են, իսկ լուրջ հակառակորդի հետ գործ ունենալիս` պատրաստ են անել այն, ինչը ցանկացած մահամեդական տղամարդու համար մահու չափ ամոթ է` կրել կնոջ զգեստ:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին