«ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՅՏՆԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԸ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ»

Արխիվ 12-16

«ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՅՏՆԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԸ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ»

 

Երեկ մեկնարկել է Ազգային ժողովի հերթական քառօրյան, որի օրակարգում 2016թ. պետական բյուջեի նախագիծն է, որն արդեն քննարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովներում: Բյուջեի ընդհանուր նկարագրի եւ դրանից բխող այլ հարցերի շուրջ զրուցեցինք ՀՀ ֆինանսների նախարար ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ, ով նախ անդրադարձավ նախագծում ներառված համեմատաբար համեստ տնտեսական աճին` նկատելով.

Ակնկալվող տնտեսական աճը, չգիտես ինչու, որոշակի անհանգստություն է առաջացրել ոմանց մոտ: Սակայն աճի հետ կապված մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք գնահատում են Արժույթի միջազգային հիմնադրամն ու Կենտրոնական բանկը, ռիսկեր են պարունակում: Պատճառները կապված են հատկապես Ուկրաինայից եւ Ռուսաստանից բխող որոշակի անորոշությունների հետ, թեեւ պետք է նշեմ նաեւ, որ ներկա պահին այդ հայտնի անորոշությունները նվազման միտումներ ունեն, եւ կառավարությունը մինչեւ տարեվերջ պետք է ջանքեր գործադրի, որպեսզի դիմակայի խնդիրներին:
– Կասե՞ք, հիմնականում ինչ առանցքային խնդիրներ են ընկած 2016 թվականի բյուջեի հիմքում:
– Չեմ կարող ասել, որ 2016 թվականի պետական բյուջեի հիմքում դրված ցուցանիշները հնարավորություն կտան լուծել մեր բոլոր խնդիրները, քանի որ ներկա տնտեսական իրողությունների պայմաններում նման հնարավորություններ չկան: Ամեն դեպքում` 2016թ. բյուջեն թեեւ համեմատաբար համեստ տեսք ունի, բայց միեւնույն ժամանակ այն իրատեսական է: Դեռեւս նախորդ տարվանից սկսած Հայաստանում նկատվող եւ արտաքին գործոններով պայմանավորված հայտնի բացասական երեւույթները, ցավոք, դեռեւս շարունակվում են, իսկ առանձին ուղղություններում ավելի են խորանում: Որոշակի խնդիրներ կան օտարերկրյա ներդրումների ծավալների, ՌԴ-ից ստացվող դրամական փոխանցումների մակարդակի, սպառման մակարդակի, տնտեսական ակտիվության ոչ այնքան բարձր ցուցանիշների մասով, ինչը չի նպաստում  հարկային լրացուցիչ եկամուտների ապահովմանը: Մի շարք գործոններ էլ հնարավորություն չեն ընձեռում ապահովել հակաբյուջետային կայունության մակարդակը, ձեռնարկել նոր, առավել հավակնոտ ծրագրեր, նպաստել տնտեսության զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձեւավորմանը:
– Իսկ հաշվարկներ կա՞ն, թե կոնկրետ ինչ վնասներ է կրել Հայաստանի տնտեսությունն այս տարի` պայմանավորված ռուսական տնտեսության վիճակով:
– Արտահանողները ներկա պահին խնդիրներ ունեն` պայմանավորված դոլարի եւ ռուբլու փոխարժեքով: Կանխատեսումները լավ չեն, եւ պետք է իրավիճակը գնահատել հստակ, որպեսզի հետո հնարավոր լինի ճիշտ կողմնորոշվել, թե ինչ ուղղություններով պետք է աշխատել: Կարող եմ միայն ասել, որ ՌԴ-ի նկատմամբ Արեւմուտքի կողմից կիրառվող տնտեսական պատժամիջոցների հետեւանքով աննախադեպ կրճատվել է երրորդ երկրներից ԵՏՄ երկրներ ներմուծման ծավալները, ինչի հետեւանքով ընդհանուր մաքսատուրքերից Հայաստանը չի ստացել ակնկալվող մասնաբաժինը:
Չնայած այս ամենին` Կառավարությունն իրականացնում է ընդլայնողական հարկային քաղաքականություն` նպատակ ունենալով որոշակիորեն մեղմել վերոնշյալ բացասական երեւույթների ազդեցությունը գործարար եւ ներդրումային միջավայրի վրա:
– Պարոն Խաչատրյան, գալիք տարվա բյուջեի մոտ կեսն ուղղվելու է սոցիալական ոլորտին: Ի՞նչ խնդիրներ են լուծվելու այդ ուղղությամբ, երբ, ինչպես հայտարարվել է, եկող տարի ո՛չ աշխատավարձերն են բարձրանալու, ո՛չ կենսաթոշակները:
– Մենք սոցիալական բնույթի ծախսերի մի մասը 2016թ.-ին փորձում ենք պահպանել, որովհետեւ հնարավորության խնդիր ունենք: Նախորդ տարիներին ունեինք հնարավորություն եւ դա օգտագործեցինք աշխատավարձերը բարձրացնելու համար: Բայց հիմա, տնտեսական ցուցանիշների վատթարացումից ելնելով, չունենք բավարար միջոցներ, որպեսզի կրկին բարձրացնենք: Դրա համար սոցիալական բնույթի ծախսերը պահպանում ենք նույն մակարդակի վրա:
– ԿԲ-ն 2016թ. համար ֆիքսել է դոլարի 470 դրամ կայուն փոխարժեքը: Դա ինչպիսի՞ ազդեցություն կունենա արտահանումների եւ ներմուծումների առումով:
– Արտահանումների եւ ներմուծումների ստաբիլության համար ԿԲ-ն փորձում է գնալ դոլարի կայունության: Մնացածը, թե դա ինչ ընթացք կունենա եկող տարի, կանխատեսելը դժվար է:
– Դուք այդ ոլորտում բավական փորձառու եք. գոնե մոտավոր կանխատեսումներ չունե՞ք:
– Շատ դժվար է կանխատեսել, որովհետեւ իրավիճակը մի շարք ցուցիչներից է կախված: Եթե կարողանայինք համաշխարհային այս բարդ իրավիճակում նման հստակ կանխատեսումներ ունենալ, հիմա շատ քիչ խնդիրներ կունենայինք:
– Նախորդ տարվա բյուջեի գանձումներից որոշակի շեղում է նկատվել: Այդ բացը կլրացվի՞ 2016թ.-ին:
– Եկամուտների պակասը կախված է տնտեսական աճի տեմպերից: Այսօր, եթե մենք ունենք սպառման ծավալների նվազում, եթե մեր տրանսֆերները պակասում են, բնականաբար, տնտեսության զարգացման տեմպերը նվազում են, եկամուտներն էլ իրենց հերթին են նվազում. դա բնական, մեկը մյուսով պայմանավորված գործընթաց է: Այդ իսկ պատճառով` այսօր կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի ներդրումային իրավիճակը շտկվի: Մասնավորապես` «երկար» հարկային արտոնություններ ենք ստիպված տալիս, որպեսզի տնտեսությունը աշխուժանա ու հետագայում դրա հաշվին լրացուցիչ եկամուտներ ունենանք: Այսինքն` հնարավոր է դրական տեղաշարժ, եթե բացասական ազդեցությունները նվազեն:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին