ՉԵԽՈՎԻ «ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՉԵԽՈՎԻ «ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ

 

Նոյեմբերի 17-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ուսանողության միջազգային օր: Այս կապակցությամբ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողները, Ուսանողական թատրոնի բեմում ներկայացրեցին Ա. Պ. Չեխովի «Առաջարկություն» պիեսի բեմադրության առաջնախաղը (Բեմադրիչ` Սամսոն Ստեփանյան): «Այսօր բեմում մեր կուրսային աշխատանքն է, խաղում են 3-րդ դերասանական կուրսի ուսանողները (կուրս ղեկ. Սամսոն Ստեփանյան): Կարելի է ասել, որ սրանք մեր առաջին քայլերն են դեպի թատերական աշխարհ: Ներկայացումը բեմադրվել է ժամանակակից մոտիվներով, չենք սահմանափակվել տվյալ ժամանակաշրջանի պահանջներով»,- իր խոսքում պատմեց դերասանական 3-րդ կուրսի ուսանող Սիփան Զադոյանը: Ըստ ուսանողների, առաջիկայում նոր աշխատանքներ եւս կլինեն:

Ուսանողական թատրոնի տնօրեն ԷՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ խոսելով առաջնախաղի մասին, մասնավորապես նշեց. «ԵԹԿՊԻ դասախոս, բեմադրիչ, դերասան Սամսոն Ստեփանյանի ստեղծագործական ձեռագիրը ինձ միշտ էլ հիացրել է նորարարությամբ, բեմադրական լուծումների ճկունությամբ, թեթեւությամբ եւ հումորի բացառիկ զգացումով: Կարծում եմ, որ պարոն Ստեփանյանը միշտ կարողանում է դերասանից իր երեւակայած կերպարը պատկերել բեմում: Թատերական ոլորտում չեխովյան ստեղծագործությունների հանդեպ, դրական առումով, կա մի յուրատեսակ երկյուղածություն: Անտոն Չեխովը դասվում է այն մեծերի շարքին, որի թատերգության բեմադրությունների պարագայում, ինչպես, օրինակ, Շեքսպիրի դեպքում հանդիսատեսի եւ մասնագետների սպասումներն ու ուշադրությունն էլ ավելի են մեծանում: Ներկայացման հաջողության չափորոշիչներից մեկը հանդիսատեսի արձագանքն է: Վստահաբար կարող եմ ասել, որ ներկայացումն, իբրեւ կուրսային աշխատանք, արժանացել է հանդիսատեսի համակրանքին: Վարպետ-ուսանող ստեղծագործական համագործակցությունն, անշուշտ, տվել է դրական արդյունք եւ Ուսանողական թատրոնի խաղացանկը հարստացրել եւս մեկ բեմադրությամբ: Ուրախ ենք, որ ներկայացման պրեմիերան կայացավ նոյեմբերի 17-ին` Ուսանողության միջազգային օրը, որին ներկա էին ուսանողներ Երեւանի տարբեր ԲՈՒՀ-երից»:

 

ՄԱՐԻԱՆՆԱ ՍԱՄՍՈՆՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին