Զարմացած

Արխիվ 12-16

 

 

Հիշո՞ւմ եք, ինչպես էր ժամանակին բողոքում Պանիկովսկին, որ իրեն չեն սիրում: Հիմա բողոքելու հերթը հասել է նախկին վարչապետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ, ու նրա գլխավոր չսիրողն էլ ԱԺ պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն է: Եվ չսիրելու ձեւն էլ է զարմանալի. «Մինչեւ գալիս հասնում եմ ԱԺ, ինձ 18 կամերա նկարում ա: Եթե ամբողջը գումարենք, իմ ամբողջ կյանքը էկրանի առաջ ա: Հիմա դուք ինչ եք մտածում, էտքան մտահոգվում եք մեր առողջության մասին, որ մենք հանկարծ սխալ քայլ չանենք, չգիտեմ լեվի չգնանք, ինչ չանենք, սաղ նկարում եք: Հիմա ինչ անենք, լեվի չգնանք, հանգիստ հաց չուտենք: Արդեն մտնում ենք ռեստորան, հարցնում ենք` հո ձեր մոտ չեն նկարահանում, որ նստենք մի կտոր հաց ուտենք, կամ կարող ա ուզում ենք մի հատ անեկդոտ պատմենք: Ամեն տեղ նկարում եք, տունն էլ եք նկարում, ձայնագրում եք... Դուք մարդկանց նկարում եք ամեն տեղ, այ մարդ տուալետ չենք կարողանում մտնենք»: Լավ, իրոք, ինչպես կարելի է, ի վերջո թողեք մարդը կարողանա զուգարան գնալ: Մարդ եղեք, էլի:

 

 

Ի տարբերություն Հրանտ Բագրատյանի, սակայն, ամենուրեք դրած տեսախցիկներից չի նեղվում լոնդոնասեր ՍՏԱՅՈՊԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԸ: Նրան տեսախցիկները չեն խանգարում հաց ուտել,  զուգարան գնալ, իսկ արդյոք լեվի գնում է, թե` ոչ, տեղեկություն չունենք. «Անկեղծ ասած` շատ մեծ դեբատ է, որի վերջնական պատասխանը չկա: Բայց այսպես ասեմ` երբ հասարակության մեջ հանցագործություն է տեղի ունենում, եթե, Աստված մի արասցե, տհաճ մի բան տեղի ունենա, մենք առաջին հերթին դիմելու եք այդ տեսանկարահանող սարքին: Եվ պետք է հասկանալ, որ դա հանրային նշանակության խնդիր է, առավել եւս հիմա, երբ կա միջազգային տեռորիզմի վտանգ եւ կամ ռիսկ: Եվ անկեղծ ասած, ինքս իմ անձնական կյանքի իրավունքի ոտնահարման վտանգ չեմ զգում ու չեմ հասկանում` ինչից են նեղվում»: Դե ինչ, Ստյոպիկի պարագայում ամեն ինչ մի զարմանալի, բայց պարզ սխեմայի մեջ է` եթե այնպես է, ինչպես Լոնդոնում, ապա միանգամայն ժողովրդավարական է, իսկ եթե դրանից տարբերվում է, ապա «քըխ» է: Դե, քանի որ Լոնդոնում տեսախցիկները շատ են, ապա Ստյոպիկը պրոբլեմ չի կարող տեսնել:
Իսկ Ձախորդ Փանոս ԼՅՈՎԻԿ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ յոթ երգ ունի, յոթն էլ` սահմանադրական բարեփոխումների դեմ: Այս անգամ նա զարմանալի թեմա գտավ` թե ընդդիմությանը կերակրատաշտով ուզում են կաշառել. «Նրանք ուզում են մարդկանց համոզել, թե օրինավոր հրեշտակներ կդառնան:  Նրանք այդ ինչ կարծիք ունեն իրենց երկրի քաղաքացիների մասին, եթե կարծում են, թե մարդիկ ուզում են փոխել Սահմանադրությունը, բայց ոչ իշխանություններին: Ընդդիմությանը առաջարկվում է համաձայնել Սերժ Սարգսյանի ցմահ իշխանությանը, փոխարենը տեղ ստանալ կերակրամանի կողքին: Իհարկե, մենք չեն ընդունում այդ պայմանը: Ընդդիմության իրավունքների ապահովման համար անհրաժեշտ է վերականգնել ազատ եւ արդար ընտրությունները: Դա լիովին բավարար է իշխանությունը փոխելու համար»: Եթե հաշվի առնենք ժողովրդական իմաստնությունը, որ ոջլոտը միշտ բաղնիքից է խոսում, ապա կմնա գալ զարմանալի եզրակացության, որ, երեւի թե, ԼՏՊ-ն խեղճ Լյովիկին վաղուց կերակրատաշտին մոտ չի թողել:
Հայաստանում եթե մեկը մի ստորություն է անում, ապա նրա անվանակիցները նրան անմիջապես հորդորում են անունը փոխել, որպեսզի այդ ստոր մարդու հետ իրենց չշփոթեն: Սակայն ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ զարմանալիորեն ամեն ինչ թարս է` ոչ մի վատ բան չանողն է գերադասում անունը փոխել: Այսպես, ամերիկյան Isis Pharmaceuticals դեղագործական ընկերությունը  քննարկում է անվանումը փոխելու հավանականությունը` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ նմանության պատճառով, որի անվանման հապավումը ISIS-ն է: Ինչպես տեղեկացնում է CCN-ը` ընկերությունն իր անվանումն ստացել է եգիպտական Իսիդա աստվածուհու պատվին: Դե ինչ, աչքը դուրս գա, անունը դուրս չգա:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին