«ՓՉԱՑԱԾ ՀԵՌԱԽՈՍԻ ՍԿԶԲՈՒՆՔՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ»

Արխիվ 12-16

«ՓՉԱՑԱԾ ՀԵՌԱԽՈՍԻ ՍԿԶԲՈՒՆՔՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ»

 

«Իրավունքը» սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավի ընթացքի, ինչպես նաեւ վերջին օրերին լրատվամիջոցներում լայն արձագանք գտած թեմաների շուրջ զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Միացյալ ազատական ազգային կուսակցության (ՄԻԱԿ) համահիմնադիր ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ:


- Պարոն Մարտիրոսյան, ինչպե՞ս կգնահատեք «ռեալիթի շոուների» ձեւաչափով տարվող սահմանադրական փոփոխությունների «այո»-ի եւ «ոչ»-ի քարոզարշավը:
– Սա նոր ձեւաչափ է, եւ ողջունելի է, որ այսպիսի նախաձեռնություն է հանդես բերվել: Կարծում եմ` այն կյանքի իրավունք պետք է ունենա, քանի որ ե՛ւ «այո»-ի, ե՛ւ «ոչ»-ի կողմնակիցներն ազատ, անկաշկանդ իրենց ասելիքը հնարավորություն ունեն տեղ հասցնելու մեր քաղաքացիներին, ինչը շատ լավ է: Թե ինչ արդյունք կունենա այն, քարոզարշավի վերջում կտեսնենք, իսկ այս պահին դեռ քարոզարշավը ընթանում է, եւ վերջնական գնահատականների մասին խոսելը վաղ է:
– Իսկ կտեսնե՞նք Ձեզ քարոզարշավի շրջանակներում` որպես «ռեալիթի շոուների» մասնակից մարզերում:
– Եթե չեմ սխալվում, սկզբից մինչեւ վերջ ողջ քարոզարշավի ընթացքում նույն մասնակիցներն են լինելու: Բայց եթե հնարավորություն լինի` ե՛ւ մարզերում, ե՛ւ Երեւան քաղաքում, ե՛ւ այլ ձեւաչափերով մասնակցելու, մեծ հաճույքով կմասնակցենք:
– Ինչպիսի՞ն է այսօր ՄԻԱԿ-ի մասնակցությունը քարոզարշավին:
– Մենք` որպես Հանրապետական խմբակցության ներկայացուցիչներ, մեր մասնակցությունն ունենում ենք ե՛ւ ելույթների, ե՛ւ քարոզարշավին այլ ձեւերով մասնակցելու տեսքով: Առանձին կուսակցական ծրագիր չունենք` քարոզարշավին մասնակցելու, եւ սա ճիշտ է, որովհետեւ «այո»-ի կողմնակից ենք, իսկ «այո»-ի շտաբը ձեւավորված է ու աշխատում է: Իսկ մենք մեր ուժերի ներածի չափով օգնում ենք «այո»-ի շտաբին:
– Ի՞նչ տեսլական ունեք` սահմանադրական բարեփոխումների հետ կապված:
– Երկու ձեռքով սահմանադրական փոփոխությունների նախագծի կողմնակից եմ: Ինքս սահմանադրական իրավունքի մասնագետ եմ եւ զուտ մասնագիտական տեսանկյունից նույնպես բարձր եմ գնահատում ներկայացված նախագիծը: Միշտ կողմնակից եմ եղել կառավարման խորհրդարանական համակարգին: Մեր կուսակցության ծրագրում, ինչպես եւ շատ այլ կուսակցությունների այդ դրույթը եղել է վաղուց: Եվ զարմանալի է, որ այն կուսակցությունները, որոնք ունեն այդպիսի ծրագրային դրույթ, հիմա դրան դեմ են, ինչն ինձ համար բացարձակապես անհասկանալի է: Իհարկե, 100 տոկոս համամասնական ընտրակարգին, անձամբ ես, դեմ եմ եղել եւ համարում եմ, որ ավելի ժողովրդավարական է 100 տոկոս մեծամասնական համակարգը: Բայց փոխզիջումային տարբերակ է ընտրվել, եւ սա նույնպես երկար տարիների ընդդիմության պահանջն է եղել: Ամեն դեպքում, այն նախագիծը, որը ներկայացվել է, ժողովրդավարական երկիր ունենալու մեծ գրավական է, եւ, կարծում եմ` բոլորս պետք է ամեն ինչ անենք, որ այս փոփոխություններն ընդունվելուց հետո դրանում առկա դրույթներն իրագործվեն մեծ արդյունավետությամբ: Ու այն պետք է բոլորիս` մեր հասարակությանը եւ մեր սերունդներին, ու սա չափազանցություն չէ: Խորհրդարանական կառավարման համակարգն ավելի ժողովրդավարական է, որը պայմաններ է ստեղծում քաղաքական համակարգի, կուսակցությունների, ընդդիմության դերի կայացման եւ այլն: Այնպես որ, ես լավատես եմ եւ պատրաստվում եմ իմ ուժերի չափով աջակցել այս բարեփոխումներին:
– Անդրադառնանք եւս մի կարեւոր թեմայի. Արցախի վերաբերյալ ամեն հարց մեծ աղմուկ է դառնում, նույնը եղավ ԼՂՀ նախագահ Բ. Սահակյանի այն հայտարարության հետ կապված, որ Ստեփանակերտի օդանավակայանը կարող է օգտագործվել Սիրիայում ՌԴ-ի ռազմական ուժերի կողմից իրականացվող հակաահաբեկչական գործողությունների համար: Ի՞նչ կասեք այս մասին:
– Ես պարոն Բ. Սահակյանի ելույթը չեմ լսել, եւ չեմ կարող որեւէ բան ասել այդ հարցի վերաբերյալ: Համենայնդեպս, չեմ կասկածում, որ պարոն Սահակյանը հայրենասեր պետական գործիչ լինելով` որեւէ վատ բան կասի կամ կանի Արցախի համար: Սա նույնիսկ քննարկման ենթակա չէ: Եվ իմ կողմից ուզում եմ ուրախություն հայտնել առ այն, որ մեր համաքաղաքացիները միշտ զգոն են եւ ցանկացած կասկածի դեպքում` Արցախի ճակատագրի վերաբերյալ իրենց ձայնն են բարձրացնում: Այլ հարց է, որ միշտ չեն մարդիկ լավ տեղեկացված, թե ինչ քննարկում է եղել, կամ ինչ ելույթներ են տեղի ունեցել: Նույնը նաեւ վերջերս իմ դեպքում եղավ, երբ ինչ-որ կոնտեքստից դուրս մի ուրիշ հարցի էի պատասխանում, եւ վերագրեցին ինձ մտքեր, որոնք երբեք չէի արտահայտել: Բայց, ամեն դեպքում, լավ է, որ մեր հասարակությունը զգոն է այս հարցում, եւ, չեմ կարծում, որ որեւէ մեկը կարող է իրեն թույլ տալ լուծումներ պարտադրել, պահանջել կամ առաջարկել այս հարցում, որոնք հայանպաստ չեն եւ մեր շահերին դեմ են:
– Վերջակետ դնելով Ձեր անվան շուրջ բարձրացված աղմուկին` չե՞ք կարծում, որ ուղղորդված «հարձակում էր»: Քանի որ օրեր շարունակ վերլուծվում եւ մեկնաբանվում էր այն, թե իբր Լ. Մարտիրոսյանը կողմ է ԼՂՀ ազատագրած տարածքները զիջելուն:
– Հնարավոր է եւ ուղղորդված հարձակում էր, բայց թեման այնքան դատարկ էր: Փառք Աստծո, մենք 21-րդ դարում ենք ապրում, ինտերնետիզացված հասարակություն ենք, եւ համացանցում փնտրելով` կարելի է հեշտությամբ մեկ վայրկյանում գտնել եւ դիտել տեսանյութը, որտեղ հստակ երեւում է, թե ինչ եմ ասել: Այսինքն` փչացած հեռախոսի սկզբունքն այլեւս չի աշխատում: Եվ ակնհայտ է, որ այն մտքերը, որոնք ինձ են վերագրվել, ուղղակի, իմ ասածների հետ ոչ մի կապ չունեն: Ընդամենը պատասխանել եմ ռուսական թերթերից մեկում տեղ գտած հրապարակման մասին հարցին եւ ասել, որ մտահոգվելու ոչինչ չկա, այստեղ կարեւոր է, թե որ փաստաթուղթն է Արցախի հակամարտության կարգավորման վերջում լինելու դրված սեղանին, եւ որն է իրագործվելու: Իսկ այն, որ փոխզիջումային տարբերակի մասին վերջին 23 տարիների ընթացքում բոլոր մակարդակնեով խոսել ենք, այստեղ բացարձակապես որեւէ նորություն չկա, ու դրանից սարքել ինչ-որ պատմական ապոկալիպտիկ երեւույթ, ուղղակի, չի ստացվի:
– Միգուցե, հասարակությունն այլեւս տարբերվող կարծիք լսելու ունակ չէ...
– Տարբերվող կարծիք չի հնչել, պարզապես, կրկնել եմ այն, ինչ վերջին տասնամյակների ընթացքում հայկական կողմից միշտ էլ հնչել է: Եվ որեւէ մեկը չի ժխտի, որ մենք փոխզիջումային տարբերակով ենք ցանկանում լուծել Արցախյան հիմնախնդիրը: Այլ խնդիր է, որ Ադրբեջանը պատրաստ չէ փոխզիջումնների, եւ սա է հարցը, ոչ թե այն, ինչ հայկական կողմում են քննարկում, որովհետեւ որեւէ բան չկա քննարկելու` ոչ ոք չի պատրաստվում հենց այնպես ինչ-որ քայլերի դիմել, այն էլ առաջիկա օրերի ընթացքում: Ի դեպ, որոշ մեկնաբանություններ էլ այդպես գրվեցին, թե Ազգային ժողովի պատգամավորն է վերցնում, հանձնում Արցախը, սակայն այդ անհեթեթությունը կարճ կյանք ունեցավ, որովհետեւ, իսկապես, թեման բացարձակապես զուրկ էր բովանդակությունից:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին