«ԹՈՓ ՄԵՆԵՋԵՐՆԵՐԻ» ԹԻՎԸ ԳԱՂՏՆԻ Է, ԻՍԿ ՆՐԱՆՑ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԿՐՃԱՏՄԱՆ ՀԱՐՑԸ՝ ՈՉ

Արխիվ 12-16

«ԹՈՓ ՄԵՆԵՋԵՐՆԵՐԻ» ԹԻՎԸ ԳԱՂՏՆԻ Է, ԻՍԿ ՆՐԱՆՑ

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԿՐՃԱՏՄԱՆ ՀԱՐՑԸ՝ ՈՉ

 

Օրերս մամուլում տեղեկություն էր տարածվել, թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նոր տնօրինությունը վերանայում է ոչ միայն հնարավոր կորուստները հնարավորինս նվազեցնելու հարցը, այլև ընկերության աշխատավարձային ֆոնդը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով 30 տոկոսով կրճատվել են ընկերության, այսպես կոչված, «թոփ մենեջմենթի» աշխատավարձերը:

«Իրավունք»-ը ՀԷՑ ՓԲԸ մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանից փորձեց ճշտել, թե արդյո՞ք  մամուլում շրջանառվող տեղեկությունը համապատասխանում է իրականությանը:

«Այո, մամուլում հապարակված տեղեկությունը համապատասխանում է իրականությանը»,- ասաց Ն. Սարջանյանը:

Իսկ քանի «թոփ մենեջեր» ունի կազմակերպությունը և որքա՞ն է դարձել նրանց աշխատավարձը հարցին ի պատասխան նշեց, որ աշխատավարձի մասին տեղեկությունը հրապարակման ենթակա չէ, ուստի ինքը չի կարող ասել, թե ներկայումս որքան է դարձել նրանց աշխատավարձը: Նա նաև հրաժարվեց ընկերության  թոփ-մենեջերի թիվն ասել, համարելով, որ դա նույնպես հրապարակման ենթակա տեղեկություն չէ:

«Բայց ասեմ, որ նրանք շատ չեն»,- ասաց Ն.Սարջանյանը:

Եթե աշխատավարձի չափի մասին տեղեկության գաղտնիության պահպանումը ինչ-որ տեղ կարող է տեղավորվել տրամաբանության շրջանակներում, ապա մենեջերների քանակի գաղտնիության հարցը որևէ ձևով արդարացնել հնարավոր չէ: Իրականում ինչու՞ է ընկերությունը թաքցնում, թե քանի թոփ-մենեջեր ունի, քանի սովորական մենեջեր, քանի էլեկտրիկ, քանի բանվոր, քանի վարորդ և այլն: Իրականում էլցանցն այն երկրի համար ստրատեգիական նշանակություն ունեցող կառույցը չէ ու չի էլ կարող լինել, որ իր աշխատողների թվաքանակը հույժ գաղտնի պահի: Բացի այդ՝ էլցանցում աշխատակիցները՝ հավաքարարից մինչև ամենավերին օղակում աշխատող ղեկավար սովորական հարկատուներ են և իրականում հասարակությունն իրավունք ունի, թե ում աշխատավարձն ինչքան է, կամ այլ կերպ ասած տվյալ ոլորտի աշխատակիցների կողմից վճարվող սոց վճարներից որքան գումար է մտնում պետբյուջե: Ամենայն հավանականության այստեղ նույնպես մութ անկյուններ կան, որոնց մասին դեռ կհասցնենք տեղեկանալ ու տեղեկացնել մեր հասարակությանը:


ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին