«ԱՎՏՈՄԱՏԸ ՎԵՐՑՐԵԼ ՈՒ ԳՆԱՑԵԼ Է ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ՏԵՍՆԵԼՈՒ»

Արխիվ 12-16

«ԱՎՏՈՄԱՏԸ ՎԵՐՑՐԵԼ ՈՒ ԳՆԱՑԵԼ Է ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ՏԵՍՆԵԼՈՒ»

 

Նախօրեին հերթական աղմկոտ սպանության դեպքն արձանագրվեց: Այս անգամ հանցագործությունը Կոտայքի մարզում էր, Հանքավանի «Տաք ջուր» կոչվող տարածքում: Սպանվել են Հրազդանում ժամանակին հայտնի գործարար, այժմ սնանկացած, ինչպես հրազդանցիներն են բնութագրում` «պարտքերի մեջ թաղված» Ֆրունզիկ Գալստյանի (առավել հայտնի Ֆուզո անվամբ) երկու որդիները եւ նրանց ընկերը: Հանցագործությունից ժամեր անց արդեն սպանությունը կատարելու մեջ մեղադրվեց նախկին պատգամավոր, ԵԿՄ փոխնախագահ Մխիթար Հարությունյանի քրոջ որդին` Հայրապետ Սեփոյանը, ով բնակվում է Մարմարիկ համայնքում:

Մարմարիկի համայնքապետ Արտակ Պետրոսյանն անդրադառնալով իր համագյուղացու կատարած հանցանքին` նկատեց. «Երբեք չէի սպասի նրանից, շատ հավասարակշռված, կարգին, խելոք, ընտանիքի տղա էր: Ամուսնացած չէր, երեք տարի է ավագանու անդամ է գյուղապետարանում: Հայրը, ում անձամբ դեպքի օրը չեմ տեսել, Հանքավանում` «Արարատ» կոչվող պանսիոնատի անտառապահն է` խելոք, հանգիստ մարդ է»:
Թե ինչն է եղել երեք սպանությամբ ավարտված ծեծի պատճառը, գյուղապետը նույնպես արդեն տարածված վարկածի օգտին արտահայտվեց. «Հայրոն իմացել է, որ Ֆուզոյի տղերքը ծեծել են հորը, ավտոմատը վերցրել ու գնացել է, ըստ երեւույթին, հաշվեհարդար տեսնելու. չգիտեմ` էդպես են ասում ¥բայց որտեղի՞ց անտառապահի տանը ավտոմատ. սա էլ պակաս հարց չէ: Չնայած՝ մեր օրերում զենքն ինչ մեծ բան է- հեղ.¤: Փաստորեն, ըստ խոսակցությունների` Հայրոյի հայրը կտրել է գործարարին պատկանող ծառերից, որը, մեղմ ասած, դուր չի եկել նրա տղաներին, եւ նրանց մեջ վեճ ու քաշքշուկ է եղել»:
Համայնքապետը նկատեց նաեւ, որ. «Դեպքից անմիջապես հետո Սեփոյանի հարազատները անջատել են հեռախոսները, եւ անհետացել գյուղից, նրանց հետ կապվել մեզ չի հաջողվում»:

«ԱՆՏԱՌԱՊԱՀԻՆ ԱՆՁԱՄԲ ԵՄ ՏԵՍԵԼ ԾԵԾՎԱԾ»
Դեպքի վերաբերյալ մանրամասներ փորձեցինք պարզել նաեւ Հանքավանի գյուղապետ Շահեն Հակոբյանից, ով սպանության մասին որեւէ տեղեկություն չուներ, բայց որոշ չափով տեղյակ էր սպանության պատճառ դարձած վեճի մանրամասներից. «Վիճաբանությունը ծագել է այն բանից հետո, երբ հրազդանցի հայտնի գործարար Ֆրունզ Գալստյանի որդիները դաժան ծեծի են ենթարկել իրենց հորը պատկանող, նախկինում «Արարատ ճամբար» կոչվող պանսիոնատի անտառապահին: Դրանից հետո հավանաբար հաշվեհարդար է տեղի ունեցել: Իսկ այն, որ անտառապահին ծեծել են, ապա ասեմ, որ անձամբ եմ նրան տեսել ծեծված վիճակում. դեմքն ամբողջովին փշված էր, քիթը՝ կոտրված, մի խոսքով` ահավոր ծեծված վիճակում էր: Երեւի տղան, իմանալով հոր հետ կատարվածը, հոր պատիվն է փորձել պահել»:

«ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՄԱՐՍԵԼ ՏՂԵՐՔԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Հրազդանում, մեր հավաստի աղբյուրի տեղեկացմամբ. «Ֆուզոն հիմա «գժված» վիճակում է, չի կարողանում մարսել տղերքի հետ կատարվածը: Ասում են, որ անատառապահի ու տղերքի միջեւ առաջացած վեճից բավական ժամանակ էր անցել, երբ Հայրապետը եկել էր հաշիվներ մաքրելու: Նա սկզբում կրակել է մեքենայի առջեւում նստած երկու եղբայրների վրա, ապա` ավտոմատի պոչի մասով խփել է մեքենայից դուրս եկող` տղային, ով տեղում մահացել է»:
Իսկ այն, որ գործարարը թաղված է պարտքերի մեջ, մեր աղբյուրի պնդմամբ. «Կար նման բան, բայց վերջերս նրա գործերը էլի լավացել են»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին