ՍԿԱՆԴԱԼ G 20 ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿ. «ՈՉԽԱՐ Ա ԿՈՐԵԼ, ՉԵՔ ՏԵՍԵ՞Լ»

Արխիվ 12-16

ՍԿԱՆԴԱԼ G 20 ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿ. «ՈՉԽԱՐ Ա ԿՈՐԵԼ, ՉԵՔ ՏԵՍԵ՞Լ»

 

Օրերս Թուրքիայում (Անթալիա) կայացած G 20 (Մեծ քսանյակ) գագաթնաժողովի ժամանակ խայտառակ մի պատմություն է տեղի ունեցել: Պարզվում է` կրեմլյան պատվիրակության ճամպրուկների մի մասը G 20-ից «մեկնել» է անհայտ ուղղությամբ: Իսկ այս անհաջողության պատճառը եղել է այն, որ ռուսական եւ ադրբեջանական պատվիրակությունները, որոնք ուղեկցում էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին տեղավորվել էին նույն հյուրանոցում, ինչի մասին նշում են ռուսական լրատվամիջոցները: Արդյունքում, երբ կրեմլյան լրատվամիջոցների խումբը եկել է այդ նույն «Макс Рояль» հյուրանոց, որտեղ պետք է տեղի ունենային ՌԴ նախագահի եւ Իտալիայի ու Մեծ Բրիտանիայի վարչապետների հետ բանակցությունները, բերել էին իրենց հետ սեփական ճամպրուկները, քանի հանդիպումից հետո նախատեսվում էր Վ. Պուտինի մամուլի ասուլիսը, որից հետո նրանք պետք է վերադառնային Մոսկվա: Բնականաբար, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրել են ճամպրուկները թողնել նախասրահում: Բայց, արի ու տես, որ այն ժամանակ, երբ լրագրողներն արդեն պետք է վերադառնային, այլեւս ճամպրուկներն իրենց տեղում չէին: Հյուրանոցի աշխատակիցներին հարցուփորձ անելուց հետո, պարզվել է, որ ճամպրուկներն ավելի վաղ, ամենայն հավանականությամբ, մեկնել են Իլհամ Ալիեւի պատվիրակության հետ: Մինչ ռուսական պատվիրակությունը հույսեր էր փափագում, որ իրենց ճամպրուկների վերջին հանգրվանը կլինի գոնե Բաքուն, որտեղից դրանք հետ կվերադարձվեն, ադրբեջանական կողմից հայտարարում են, թե Ադրբեջանի նախագահը այնտեղից մեկնել է Փարիզ… Այստեղ ամենազավեշտալին թերեւս այն է, թե ադրբեջանական անվտանգության ծառայությունն, ինչպե՞ս է անհայտ ուղեբեռը առել ու թռել ինքնաթիռով: Ինչեւէ, ճիշտ տեղին է հիշել հայկական ֆիլմերից «Մենք ենք, մեր սարերն» ու ասել. «Ոչխար ա կորել, չե՞ք տեսել»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին