ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՓԱԿՈՒՂՈՒՄ Է

Արխիվ 12-16

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՓԱԿՈՒՂՈՒՄ Է

 

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժման եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի «ընդհարումը» տեղափոխվել է այլ հարթություն. նախօրեին վիրտուալ պայքարը, որ ծավալվել էր երկու կողմերի միջեւ, վերածվեց գործուն հակամարտության, երբ ՖԱՖ-ը, ինչպես որ խոստացել էր, անցկացրեց երթ դեպի ՀՖՖ՝ իր պահանջները դարձյալ բարձրացնելու նպատակով:

Ինչպես գիտենք, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը անպատասխան էր թողել ազգային ընտրանու երկրպագուների պահանջները, որոնք առաջադրվել էին Եվրո-2016-ի ընտրական փուլի խայտառակ արդյունքից հետո: Ավելին` երթի նախապատրաստման մասին հայտարարություններին ի պատասխան՝ ՀՖՖ նախագահը որոշեց նախահարձակ լինել՝ ՖԱՖ-ի անդամներին հազար ու մի մեղադրանքներ հղելով՝ տուրիզմով զբաղվող խմբակից մինչեւ դավաճանություն: Բայց այդ ուղերձի գլխավոր մեսիջն աննկատ չմնաց. այդ կերպ ՀՖՖ նախագահը ցույց էր տալիս, որ պարտավոր չէ եւ միտք էլ չունի որեւէ մեկին հաշվետվություն ներկայացնել կամ էլ որեւէ բան քննարկել երկրպագուների հետ: Արդյունքում՝ երկրպագուների երթը կայացավ, այն էլ` բավականին աղմկոտ: Բայց թե դա ինչ է տալու ֆուտբոլին, այնքան էլ հասկանալի չէ: Այս անգամ էլ ՀՖՖ-ն նախընտրեց իրեն ամենահարմար ռազմավարությունը՝ մնալ չլսողի եւ չտեսնողի դերում: Արդյունքում՝ ՖԱՖ-ը մի քիչ աղմկեց, մի քանի պահանջներ ներկայացրեց, մի փոքր ոստիկանների ¥որոնց թվում եւս, հաստատ քիչ չէին ֆուտբոլասերները¤ հետ հրմշտոցի մեջ մտավ... Եվ վերջ` գոնե այս փուլում: Այս ամենից ի՞նչ կստանա հայկական ֆուտբոլը...
Չնայած, դեռ ամեն ինչ նոր է սկսվում: Այսինքն, եթե մինչ այս, օրակարգում մի շարք կոնկրետ եւ, նկատենք, միանգամայն տրամաբանական պահանջներ էին ¥հավաքականն ապահովել բոլորի կողմից ընդունելի եւ հարգված գլխավոր մարզիչով, ֆուտբոլիստներին հրավիրել` նրանց խաղամակարդակից եւ ոչ թե ծանոթ-բարեկամական կապերից ելնելով եւ այլն¤: Սակայն արդեն դրանց գումարվեց եւս մեկը՝ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը, ինչը մինչ այս, ծրագրերում անգամ չկար: Եվ այդ` արդեն գլխավոր պահանջով էլ, մոտ օրերս կանցկացվի հերթական երթը: Ընդ որում՝ ֆուտբոլային երկրպագուները, որպես կանոն, համառ մարդիկ են, եւ այս բոլոր պահանջներին ՀՖՖ նախագահին հազիվ թե հաջողվի երկար ժամանակ ուշադրություն չդարձնել: Այսպիսով՝ պարոն Հայրապետյանին մնում է՝ կա՛մ գնալ հակամարտության հետագա սրացման, ինչը, հաշվի առնելով ՀՖՖ նախագահի վարկանիշը, հերթական սկանդալն է խոստանում: Կա՛մ մնում է երկրպագուների հետ լեզու գտնելու տարբերակը: Իրականում՝ ՀՖՖ նախագահին շատ ավելի ձեռնտու էր կատարել երկրպագուների պահանջները, որոնք, ի դեպ, նա պարտավոր էր սեփական նախաձեռնությամբ անել: Եվ անելու էր, քանի որ հավաքականն իրոք կատաստրոֆիկ վատ խաղաց, ու Աշխարհի առաջնության նախընտրական փուլում նման խաղը շարունակելը հաստատ Ռ.Հայրապետյանը կդժվարանար մարսել: Միայն թե, այդ քայլերը երկրպագուների ճնշմամբ անելը լուրջ հարվածի տակ կառնի Ռ. Հայրապետյանի «ֆուտբոլային մոնոպոլիան»:
Այսպիսով՝ գնդակը նորից ՀՖՖ նախագահի խաղադաշտում է, բայց խաղի առանձնապես լայն հնարավորություններ չկան:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին