ՈՒՄ ՁԵՌՔՈՒՄ Է ԳՏՆՎՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆ

Արխիվ 12-16

ՈՒՄ ՁԵՌՔՈՒՄ Է ԳՏՆՎՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆ

 

Ցնծա հայ ժողովուրդ, վերջապես արժանացար գերագույն բախտի` ծանոթանալու այն հարցազրույցին, որը Ռոբերտ Քոչարյանը տվել է գերմանական Դոյչե Վելլե (Deutsche Welle, DW) հեռուստառադիոընկերությանը: Նա այդ հարցազրույցում ասել է, որ Արցախյան խնդրի կարգավորման բանալին գտնվում է. «Բաքվում, Ստեփանակերտում եւ Երեւանում»: Դա ամբողջ հարցազրույցի թերեւս  միակ «դուզ խոսքն» է, իսկ մնացյալը, ինչպես կասեր արցախցին` «լոխ սոթ ա»

 

 

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ Է ՀՆՉԵՑՆՈՒՄ

Հարցազրույցի մի պատկառելի հատված նվիրված է Արցախի խնդրին, սակայն այդ հարցի շուրջ գործող իշխանության հասցեին մեղադրական ակնարկներ է անում այն մարդը, ով Վարդան Օսկանյանի հետ միասին պատրաստվում էր Մեղրի հանձնել...
Ինչեւէ, անդրադառնանք նրա ասելիքին: Ահավասիկ. «Ի՞նչ կապ ունեն այստեղ միջնորդները, եթե հակամարտության կողմերը կամ կողմերից մեկը բավարար չափով չի գիտակցում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը»: Եվ ո՞վ է ասում «կողմերը չեն գիտակցում»` ոչ թե ինչ-որ օտարերկրացի, այլ 10 տարի Հայաստանը ղեկավարած անձը, որը մինչ այդ էլ, տարիներ շարունակ ղեկավարում էր Արցախը: Փոքր-ինչ տարօրինակ չի՞ հնչում: Եվս մեկ մեջբերում, որ մեղադրական երկիմաստություն է պարունակում. «Ցավոք, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները չեն ուղեկցվում շփման գոտում լարվածության թուլացմամբ: Միեւնույն ժամանակ, կարծում եմ` երբ կողմերից մեկը մտածում է` եթե սա (նախագահների հանդիպումները,- խմբ.) խնդրի լիարժեք կարգավորման ճանապարհ չէ, այլ ուղղակի ինչ-որ ֆոն է ծառայելու, որպեսզի քիչ կրակեն, ապա հաստատ ավելի շատ են կրակելու: Նաեւ առավել քան համոզված կարող եմ ասել, որ եթե պատասխան գործողությունների մասին հայկական կողմի հայտարարություններն ընդամենը խոսքեր մնան` հաստատ ավելի շատ կկրակեն»:

Սա բավականին թափանցիկ ակնարկ է, իբր մեր բանակը ռեալ պատժիչ գործողություններ չի իրականացնում: Ճիշտ է, մեկնաբանելով Քոչարյանի այդ խոսքը, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը նրան ստախոս չանվանեց, սակայն նշեց, որ նախկին նախագահը բավարար չափով  տեղեկատվությանը չի տիրապետում:
Արտաքին քաղաքականությանը վերաբերող մյուս դրույթը Քոչարյանի կողմից Հայաստանի` ԵՏՄ մտնելու քննադատությունն է: Մասնավորապես. «Փչացրե՞ց արդյոք այս ամենը Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի հետ: Ես կարծում եմ` հարաբերությունների ինչ-որ մի ծավալ մենք միեւնույնն է ունենալու ենք: Կրճատված, ոչ լիարժեք, բայց ունենալու ենք անպայման: Սակայն մենք դեռ երկար ենք զգալու այն վնասը, որ հասցվել է Հայաստանի հեղինակությանը մեկ օրում կատարված` եվրոպացիների եւ հայ հասարակության համար բոլորովին անսպասելի կտրուկ շրջադարձի արդյունքում»: Անշուշտ, Քոչարյանը լավ էլ գիտի, որ ԵՏՄ մտնելու որոշումը ոչ թե մեկ օրում է կայացվել, այլ բավականին երկարատեւ գործընթացով է անցել, բայց, այնուամենայնիվ, նա կիրառում է նույն բառապաշարը եւ նույն բանաձեւերը, որոնք բնորոշ են մոլեռանդ արեւմտամետ ընդդիմադիրներին:
Համ էլ հետաքրքիր է հետեւյալ հանգամանքը` այս աշնանը իր հարցազրույցները Ռոբերտ Սեդրակիչը տվել է ոչ թե հայկական լրատվամիջոցների, այլ առաջինը` ամերիկյան «Ազատություն» ռադիոկայանին, երկրորդը` գերմանական «Դոյչե Վելլեին»: Այնպես չէ, որ ուրիշ խոսելու տեղ չուներ, ցանկացած հայկական ԶԼՄ` լինի դա կայք, թերթ, ռադիոկայան կամ հեռուստատեսություն, Քոչարյանին չէր մերժի` ունենալու արտահայտվելու եւ իր ասելիքը տեղ հասցնելու հարցում: Հետեւաբար, միակ բանը, որ կարելի է եզրակացնել` Ռոբերտ Քոչարյանի ասելիքի հիմնական հասցեատերը  ոչ թե մեր հանրությունն է, այլ հենց Արեւմուտքը: Եվ նա ոչ պակաս արեւմտամետ է, քան ասենք Զարուհի Փոստանջյանը, որը հրապարակավ ցանկություն հայտնեց դեւ դառնալ եւ խժռել իշխանություններին:

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ «ՇԱՐՔԱՅԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԻ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿ

Բնականաբար, Քոչարյանը Քոչարյան չէր լինի, եթե կրկին չանդրադառնար սահմանադրական բարեփոխումներին դեմ լինելու իր դիրքորոշմանը. «Խոսքն այն մասին է, որ ստեղծվում է մի Սահմանադրություն, որով սահմանադրորեն երաշխավորվում է որեւէ մեկ կուսակցության խորհրդարանական մեծամասնությունը: Դա մի բան է, որ չունի կիրառման փորձ, գոնե` զարգացած ժողովրդավարությամբ երկրներում: Եվ ես կարծում եմ, որ այստեղ թաքնված շատ մեծ ռիսկեր կան: Այնպիսի զգացողություն ունեմ, որ մի նոր «ղեկավարող, առաջնորդող» ուժի ստեղծման փորձ է արվում: Ինչի՞ դա կհանգեցնի: Մեր սեփական փորձը դա բավականին լավ ցույց է տվել: Ըստ էության, սահմանադրորեն ամրագրվում է, որ ընտրությունների արդյունքում որեւէ կուսակցություն անպայման պիտի լինի պառլամենտական մեծամասնություն, ու այդպիսով ընդհանրապես իմաստազրկվում է պառլամենտարիզմի էությունը: Խորհրդարանական հանրապետության առավելությունը հենց այն է, որ խորհրդարանում կարող են ներկայացված լինել բազմաթիվ կուսակցություններ, պայմանավորվել, գտնել առավել հրատապ խնդիրների ինչ-որ փոխզիջումային լուծումներ: Հիմա սահմանադրական փոփոխությունների դրդապատճառն ու բացատրությունն այնպիսին է, որ իբր նախագահական իշխանությունը կենտրոնացված է, եւ պետք է այն ապակենտրոնացնել: Բայց սա ոչ թե ապակենտրոնացում է, այլ կենտրոնացում մեկ կուսակցության շրջանակում»: Տվյալ դեպքում, էքս-նախագահը, ի տարբերություն Զրադաշտի, ոչ թե խոսեց, այլ ստախոսեց: Նա, բնականաբար, շատ լավ գիտի, որ ԱԺ ընտրությունների երկրորդ փուլ նոր Սահմանադրությամբ նախատեսված է միայն այն դեպքում, եթե առաջին փուլից հետո սպառված են լինում կոալիցիա կազմելու բոլոր հնարավորությունները: Սակայն Քոչարյանը գերադասեց խոսել այն նույն քարոզչական կլիշեներով, որոնք կիրառվում են Լյովիկ Զուրաբյանի կամ Զարուհի Փոստանջյանի կողմից:
Ի՞նչ է ստացվում` Քոչարյանը ոտից գլուխ ընդդիմադիր է: Եթե ընդդիմության մի մասը կողմ է Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությանը, բայց դեմ է ներքինին, մյուս մասը ընդհակառակը` ներքինի հետ հիմնականում համաձայն է, բայց դեմ է արտաքինին, ապա Ռոբերտ Սեդրակիչը դեմ է ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին քաղաքականությանը: Սկզբունքորեն նրա մոտեցումները ոչնչով չեն տարբերվում Զարուհի Փոստանջյանի մոտեցումներից: Պարզապես, նա չունի Փոստանջյանի լաչառությունը եւ օժտված է անհամեմատ ավելի մեծ ռեսուրսներով, քան Փոստանջյանը: Ժամանակին ինքը` Քոչարյանը, հայտարարել էր, որ եթե ԼՏՊ-ն դուրս գա հրապարակ, ապա նախկին նախագահից կդառնա «շարքային ընդդիմադիր գործիչ», եւ հիմա ինքը` Քոչարյանը շարքային ընդդիմադիր դառնալու ճանապարհին է: Իսկ ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի երազած դեւին, որը պետք է խժռի իշխանությանը եւ արյունահեղության հասցնի, ապա իր ռեսուրսներով եւ ոչնչի առջեւ կանգ չառնելու բնավորությամբ, «դեւի» ավելի հարմար թեկնածու, քան Ռոբերտ Սեդրակիչը, երեւի թե դժվար կլինի գտնել:
Իսկ ինչու Քոչարյանը հայտնվեց ամբողջովին ընդդիմադիր դաշտում` փաստացի իր ձեռքը վերցնելով հայոց ընդդիմության բանալին: Այն պարզ պատճառով, որ նոր Սահմանադրությամբ հողը նրա ոտքերի տակից գնում է, նրա շանսերը` վերադառնալու իշխանության, զրոյանում են, քանզի ուղղակի նախագահական ընտրություններ այլեւս չեն լինելու: Եվ եթե 2013-ին Րաֆֆի Հովհաննիսյանի պես կամազուրկ թույլիկը, կամ, ինչպես կասեին ռուսները, «չմոն», կարողացավ քվեների գրեթե 40 տոկոս ստանալ, ապա Քոչարյանի հնարավորությունները եւ կամային հատկություններն անհամեմատ մեծ են: Եվ Նոստրադամուս լինել պետք չէ` կանխատեսելու համար` Քոչարյանի մասնակցությամբ նախագահական ընտրությունները անխուսափելիորեն կվերածվեին բախումների, քաղաքացիական պատերազմի աստիճանի բախումների:
Իսկ ինչ վերաբերում է այլ արմատական ընդդիմադիրներին, ապա «Նոր  Հայաստանի» «փրկչիստները» ուր գնում են, կարողանում են ընդամենը մեկուկես ցուցարար հավաքել, թեեւ այդ ակցիաներին շատ ակտիվ մասնակցում է «դեւասեր», իսկ ավելի ստույգ` դիվահար Զարուհի Փոստանջյանը: Դե, ԼՏՊ-ի ճամբարը թեեւ ավելի շատ մարդ կարողանում է հավաքել, քան «փրկչիստները», սակայն հրապարակային դաշտում հիմնականում հանդես է գալիս քրոնիկական Ձախորդ Փանոս Լյովիկ Զուրաբյանի դեմքով: Բնականաբար, գերագույն դաժանություն կլինի ընթերցողի հանդեպ նրան զրկել Լյովիկ Զուրաբյանի խոսքից զվարճալի մեջբերումով. «Եթե դուք առանց ցնցումների իշխանափոխություն եք ուզում, ձեր անելիքը շատ պարզ է: Դրա համար պետք է հրաժարվել սահմանադրական հանրաքվեի կեղծման ծրագրից, երեք ամսվա ընթացքում նախապատրաստել ընտրական համակարգը` ազատ եւ արդար ընտրությունների համար, իսկ այդ ժամանակաշրջանի ավարտից հետո անցկացնել նոր նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ` իշխանության եւ ընդդիմության միջեւ համաձայնեցված ժամանակացույցով: Այդպես կբացվի ճանապարհը դեպի տնտեսության ապամենաշնորհացում եւ զարգացում, արդարություն եւ օրենքի գերակայություն: Իսկ մնացյալը, այդ թվում` այս փաստաթղթի քննարկումը, որը այլ բան չէ, քան երկրի կապիտուլյացիայի եւ մահախոսականի բյուջե, որեւէ իմաստ չունի: Նման փաստաթղթերով երկիր չես բարձրացնի: Երկրին պետք են նոր մարդիկ, նոր գաղափարներ եւ ժողովրդավարություն»:
Ի՞նչ նոր մարդկանց մասին է նա խոսում: Ախր, նրա ՀՀՇ-ՀԱԿ-ը, որը ԼՏՊ-ի իսկ բնորոշմամբ վերածվել էր «գեղի կլուբի», նույն առաջնորդ Լեւոն Ակոպիչով հանդերձ, մեղմ ասած, այնքան հեռու է նոր լինելուց, որ կողքը գտնվելով` կարելի է նավթալին բույրից ուշաթափ լինել: Չէ՞ որ նույնիսկ  Քոչարյանը չի ուզում իր թիմի մոտակայքում ՀԱԿ տեսնել:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին