«ՕՏԱՐԱԾԻՆ ՀԱՅԱԽՈՍՆԵՐԸ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՉՔԻՆ ԹՈԶ ՓՉԵԼ»

Արխիվ 12-16

«ՕՏԱՐԱԾԻՆ ՀԱՅԱԽՈՍՆԵՐԸ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՉՔԻՆ ԹՈԶ ՓՉԵԼ»

 

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի «այո»-ի ու «ոչ»-ի քարոզարշավի ֆոնին կրկին ակտիվություն է դրսեւորում ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը: Այս, ինչպես նաեւ մերօրյա ընդդիմության ու վաղվա Հայաստանի մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը խորհրդարանական հնաբնակներից մեկի` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱԽԱՆՅԱՆԻ հետ:

 

«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՍՊԱՍՈՒՄՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐՎՈՒՄ ԵՆ ԶՐՈՅԻ»


–Պարոն Կարախանյան, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին արտասահմանյան լրատվամիջոցներից մեկին հարցազրույց է տվել ու հանդես եկել ամենաընդդիմադիր դիրքերից` մասնավորապես խիստ քննադատության ենթարկելով սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Ի՞նչ կասեք այս մասին:
– Ճիշտն ասած, իմ դաստիարակությունն ու անցած ճանապարհը թույլ չեն տալիս որեւէ բացասական բան ասել այն մարդու մասին, որը շուրջ 10 տարի եղել է ՀՀ նախագահ: Բայց այս պարագայում պետք է համեստորեն ասեմ, որ կարծում եմ` Ռոբերտ Քոչարյանը հույսեր էր փայփայում նախագահական ընտրություններում իր թեկնածությունը դնելու եւ հաղթելու, իսկ այս սահմանադրական փոփոխություններով նրա սպասումները հավասարվում են զրոյի:
– Ի վերջո, կարելի՞ է Ռ. Քոչարյանին համարել քաղաքականությունից դուրս անձ, երբ նա առիթը բաց չի թողնում իր քննադատական մտքերն ընդդեմ իշխանությունների հնչեցնել` անգամ արտաքին քաղաքական հարցերում:
– Ցանկացած նախագահ, երբ պաշտոնաթող է լինում, չի կարող քաղաքականությունից դուրս լինել, որովհետեւ երկար ու ձիգ տարիներ քաղաքականության մեջ է եղել: Այդ լավ է, որ իրենք երբեմն-երբեմն արձագանքում են, ուղղակի, այստեղ խնդիրը մոտեցումն է: Եթե նա իր նեղ, անձնական շահերի տեսանկյունից է ներկայացնում հարցը, կարծում եմ` սա արդեն ազնիվ չէ:


«ՄԱՐԴԻԿ ԿԱՅԻՆ, ՈՐՈՆՑ ՆՊԱՏԱԿԸ ԲՅՈՒՋԵՆ ՔՆՆԱՐԿԵԼԸ ՉԷՐ»


–Այս շաբաթ ավարտվեց «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը, ինչն ուղեկցվեց թեժ բանավեճերով: Որքանո՞վ էին արդարացված այն մեղադրանքները, որոնք հնչում էին ընդդիմության կողմից:
– Ես տնտեսագետ չեմ, բայց, իհարկե, բյուջեն, որը նախատեսում է 2,2 տոկոս տնտեսական աճ, բավարար չէ մեր ժողովրդի կարիքները հոգալու համար: Միեւնույն ժամանակ, ես էլ եմ գտնում, որ բյուջեն իրատեսական է, որովհետեւ այսօր աշխարհը նորից գլխապտույտի մեջ է, եւ բոլոր ծագերում կան անկումներ, մասնավորապես` Ռուսաստանում, որի հետ բոլոր թելերով կապված ենք: Շատ ելույթներ, որոնք ուղեկցվում էին մեղադրանքներով, չարակամությունից ելնելով էր արվում, պարզապես, մաղձ էին թափում: Մարդիկ կային, որոնց նպատակը բյուջեն քննարկելը չէր եւ ոչ էլ քվեարկելը, այլ այսօր ամբիոն կա, ուզում են օգտագործել այն: Ժողովուրդն այսօր մի խնդիր ունի` սոցիալական սուղ վիճակը, եւ սպասում է փոփոխությունների ու, բնականաբար, այդ օտարածին հայախոսները անպայման ուզում են ժողովրդի աչքին թոզ փչել, բայց մեր ժողովուրդն իմաստուն է: Անձամբ ես` ժողովրդի մեջ լինում եմ եւ գիտեմ, որ այդ «մռութները», որ նրանք երբեմն-երբեմն հեռուստատեսությամբ տեսնում են, այլեւս հավատ չեն ներշնչում: Մի՞թե չկա իրական ընդդիմություն, որ ժողովուրդն իր հոգով, բջիջներով զգա, որ սա ժողովրդի շահերի պաշտպանն է... Շատ բացասական եմ վերաբերվում այս ելույթներին:
– Իսկ հույս կա՞, որ գոնե վաղը կունենանք իրական ընդդիմություն:
– Կողմնակից չեմ այդ թեզին, որ ընդդիմություն չունենք այսօր: Օրինակ, միշտ ասել եմ ու ասում եմ` ինձ համար ընդդիմություն է ՀՅԴ-ն, որը ժամանակին զենքը ձեռքին կռվում էր Արցախի ազատագրման համար: Ու այսօր էլ նրանց քննադատական մոտեցումները կառուցողական են եւ գովելի: Սակայն ի՞նչ ասես Նիկոլ Փաշինյանի, Լեւոն Զուրաբյանի մասին... Մենք ժամանակին տեսել ենք նրանց` իրենց քաղաքական հայրերի հետ միասին, ու տեսել է նաեւ ժողովուրդը: Փառք Աստծո, որ չհասցրեցին Արցախը հանձնել Ադրբեջանին, այսինքն` ուզում էին, բայց ուժեր եղան, որոնք թույլ չտվեցին: Ես նրանց միայն մի բան կասեմ` երբեմն-երբեմն գնացեք Եռաբլուր, այնտեղ թաղված են մեր տղաները, եւ ինչքան կան, որոնք անթաղ մնացին... Այդ հոգիների պահանջը պիտի կատարվի:  Իհարկե, այսօր Հայաստանում կան շատ խնդիրներ, բայց սա չի նշանակում, որ կարելի է այդ ոճով խոսել: Լեւոնի (նկատի ունի ՀՀ առաջին նախագահին-խմբ.) իշխանության ժամանակ երբեւէ ինձ հայհոյախառն խոսքեր թույլ չեմ տվել, թեպետ էն գլխից համաձայն չեմ եղել իրենց հետ` մտածելով, որ սրանք հայերենով լավ խոսող մարդիկ են, որոնք կապ չունեն Հայաստանի եւ առավել եւս պետության, պետականության հետ, ինչը կյանքը ցույց տվեց: Էլի եմ ասում` սա մարդու դաստիարակությունից է գալիս, նրա հոգեկերտվածքից: Իսկ թալանի, անարխիայի, օրենքի բացակայության սաղմերը դրվել են 90-ականներից: Հիմա ամեն ինչը կամաց-կամաց հունի մեջ է ընկնում, եւ այսօր տեսնում ենք, որ պետական այրեր են կալանքի վերցվում: Իսկ Լեւոնի ժամանակ նման բան ինչպե՞ս կարող էր լինել, բոլորն ախպեր տղերք էին: Ինչեւէ, ուզում եմ, որ այսօր ընդդիմությունը սրտացավ լինի իր պետության, իր սահմանը պաշտպանող զինվորի համար, որը երբեմն զոհ է դառնում թշնամու գնդակից: Դուք ուշադրություն դարձրեք, մի բառ անգամ այդ մասին ընդդիմություն կոչվածը չի խոսում: Բայց չէ՞ որ թշնամու գնդակից զոհված զինվորը մեր զավակն է, որը զոհվեց հայրենիքը պաշտպանելու համար:


«ՀԵՐԻՔ ԵՂԱՎ, ԲՈԼ ԵՂԱՎ»


–Վերադառնալով սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի թեմային` եւս մեկ հարց. ԱԺ «Ժառանգություն» խմբակցության դե ֆակտո ղեկավար Զարուհի Փոստանջյանը անգամ առաջարկում էր, որ «ոչ»-ը դառնա «դեւ» եւ «ուտի» «այո»-ին: Ըստ Ձեզ` կհաջողվի՞ ժողովրդին վերածել «դեւերի»:
– Չեմ կարծում` մեր ժողովուրդն իմաստուն է եւ, այսպես ասած, հատուկենտ օտարածին հայախոսների խոսքերից չի խաբվի եւ կշարունակի իր մոտեցումները դասավորել այնպես, որ պետության եւ պետականության անվտանգությունն ապահովվի: Այս համակարգային փոփոխությունները, որոնք կան սահմանադրական բարեփոխումների հիմքում, ոչ միայն այսօրվա, այլեւ Հայաստանի վաղվա ողջ ճանապարհի համար է, եւ, կարծում եմ, «այո»-ն հաղթանակելու է:
– «Այո»-ի հաղթանակի դեպքում, ի՞նչ կփոխվի ՀՀ վաղվա քաղաքացու կյանքում:
– Իհարկե, ես այդ միամիտը չեմ կամ մեր ժողովուրդն էլ, կարծում եմ, այդքան միամիտ չէ, որ հավատա, թե այս սահմանադրական բարեփոխումները, որ լինի, հաջորդ օրը արդեն սկսում են բոլորը լավ ապրել: Սա գործընթաց է, ու այստեղ մի նուրբ հարց կա: Հայաստանը լինելով փոքրիկ պետություն` իր սուղ ազգաբնակչությամբ, մի մարդ ինչպես ուզում, ղեկավարում է: Այո, գաղտնիք չէ, որ ամեն ինչ կատարվում է նախագահի կամքի թելադրանքով: Ո՞վ պիտի չկատարի, ո՞ր չինովնիկը կհամարձակվի չկատարել, սակայն խորհրդարանական կառավարման դեպքում սա կբացառվի: Ներողություն` իմ անհամեստության համար, բայց երբեմն ես եմ միայն իմ հարցազրույցներում քննադատում մեր այս կամ այն չինովնիկին: Եվ ես էի, որ մեր խմբակցության նիստի ժամանակ ասացի` հերիք եղավ, բոլ եղավ, երբ էլեկտրաէներգիայի գնի բարձրացում էր սպասվում: Ինչպե՞ս կարելի է այս կենսամակարդակում գտնվող ժողովրդի ուսերին բերել ու եւս մեկ բեռ բարձել: Գիտեմ, որ կողքից լավ չեն նայում, բայց կարծում եմ` եթե բոլորս այսպիսին լինենք, Հանրապետականն էլ ինքնամաքրման ճանապարհը կբռնի: Եվ սահմանադրական բարեփոխումները պիտի դառնան հենց այն ճանապարհը, որով ժողովուրդը պիտի լավ ապրի:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին