«ԻՆՉ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԱՐԱ` ԳԵԼԻ ԳԼԽԻՆ ԱՎԵՏԱՐԱՆ ԵՍ ԿԱՐԴՈՒՄ, ԱՍՈՒՄ Է` ՈՉԽԱՐԸ ՍԱՐՆ ԱՆՑԱՎ»

Արխիվ 12-16

«ԻՆՉ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԱՐԱ` ԳԵԼԻ ԳԼԽԻՆ ԱՎԵՏԱՐԱՆ ԵՍ ԿԱՐԴՈՒՄ, ԱՍՈՒՄ Է` ՈՉԽԱՐԸ ՍԱՐՆ ԱՆՑԱՎ»

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության մեծամասնական ընտրակարգով ընտրված թալինցի պատգամավոր ՄՆԱՑԱԿԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ, ում ձայնը հազվադեպ կարելի է լսել խորհրդարանական նիստերի դահլիճում` հարցեր կամ ելույթներ հնչեցնելիս, պարզվում է` սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ բավական լուրջ բացատրական աշխատանքներ է տանում իր տարածաշրջանի ՀՀ ընտրազանգվածի հետ: «Իրավունքի» հետ զրույցում պարոն Մնացականյանը նախ նշեց հետեւյալը.

 

- Թալինում, ինչքան որ շփվել եմ մարդկանց հետ, կարծում եմ, որ նախընտրական տրամադրությունները նորմալ է: Բնականաբար, կան նաեւ հանրաքվեին «ոչ» ասողներ, բայց ինչ-որ ձեւով, եթե մարդկանց հետ խոսում ես, բացատրում առավելությունները` թե ինչ կարող է լինի, ինչ` չլինի, հասկանում են: Օրինակ` կոնկրետ ես, մի քանի, այսպես ասած, կտրուկ «ոչ» ասողների հետ զրուցել եմ, եւ պարզվում է, որ այս մարդիկ, ուղղակի, կա՛մ ազդեցության տակ են եղել, կա՛մ մտածում են, որ մինչեւ հիմա ինչպես եղել է, այնպես էլ շարունակվելու է: Բայց մենք պետք է մի օր սկսենք այդ բարիքի սերմերը ցանել, պետք է քայլ անենք ու առաջ գնանք: Իսկ նրանք, ովքեր չեն ուզում հասկանալ, ինչ ուզում ես արա` գելի գլխին Ավետարան ես կարդում, ասում է` ոչխարը սարն անցավ: Լրիվ էդ վիճակն է:
– Իսկ որքանո՞վ եք արդյունավետ համարում ռեալիթի շոուներով ընթացող «այո»-ի եւ «ոչ»-ի մարզային քարոզարշավը:
– Իմ կարծիքով` փոքրիկ խմբերով հեշտ է իրար հասկանալը, որովհետեւ շփումը ավելի մոտիկից է լինում, քան թե մեծ խմբերով: Պատկերացրեք` եթե դահլիճում 500-600 հոգի կամ հազար հոգի մարդ է հավաքված, բնական է, նորից նույն ժամանակն է ծախսվելու, ու ընդամենը 5-6 հարցի ես պատասխանելու: Մինչդեռ նեղ հանդիպումներում հնարավորությունը մեծ է մարդկանց հետ երկար շփվելու, որովհետեւ մարդիկ, իրոք, հարցեր ունեն տալու: Այնպես որ, մեծ հավաքները, կարծում եմ, անարդյունավետ կլինեին:
– Ի դեպ, սահմանադրական «ոչ»-ի ճամբարը արդեն իսկ սկսել է լուրեր տարածել, թե մարզերում էլեկտրաէներգիայի զեղչի քարտեր են բաժանվում, որպեսզի քաղաքացիները գնան եւ «այո» քվեարկեն: Կբացառե՞ք այս երեւույթի իրական լինելը:
– Կոնկրետ ինձ նման դեպքեր հայտնի չեն: Շատ եմ անցել ընտրությունների միջով ու լավ գիտեմ այս գործընթացը: Ամենացավալին այն է, որ նախքան ընտրությունների սկսվելը, փորձում են մրոտել այն: Բայց ավելի լավ է դրա փոխարեն մի հատ հստակ օրինակ բերեն  ու ցուցադրեն` ասելով` խնդրեմ, մամուլի ներկայացուցիչներ, ժողովուրդ, Պողոս Պողոսյանին տվել են նման մի կտրոն: Այսինքն` ինչ որ խոսում են, պետք է հիմնավորեն, իսկ եթե ասվածը հիմնավորում չունի, ուրեմն` այդ խոսակցությունները ոչ մի արժեք չունեն:
– ժամանակին Ձեր ընտրատարածքում հաղթել եք «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, հիմա վստա՞հ եք, որ «այո»-ն էլ կհաղթի «ոչ»-ին, որի թիմակիցներից մեկն էլ հենց Ր. Հովհաննիսյանն է:
– Րաֆֆի Հովհաննիսյանին ես չեմ հաղթել, ուղղակի, ժողովուրդն է որոշում ամեն ինչ: Ես ու Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ-որ ռինգի մենամարտում չէինք, որ հաղթեցինք կամ պարտվեցինք: Բայց, կարծում եմ` ժողովուրդը լսում է նրա քարոզը կամ մեկնաբանությունը, ում վստահում է, ում նկատմամբ հավատ ունի: Հակառակ դեպքում, համոզված եմ, որ ժողովրդին հնարավոր չէ ապակողմնորոշել կամ խաբել, որովհետեւ, կոպիտ ասած, շատ լավ ճանաչում է` ով է իր ասածին տեր կանգնել, եւ ում կարելի է վստահել: Հետեւաբար, եկեք ժամանակից առաջ չանցնենք ու գուշակություններ շատ չանենք: Դեռ ժամանակ կա, պետք է այս ընթացքն էլ օգտագործենք իրոք ազնիվ բանավեճի համար: Իսկ հետո ամեն մեկս մեր ցանածի արդյունքները կքաղենք:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին