ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԵՄ-Ի ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՌԵԱ՞Լ Է

Արխիվ 12-16

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԵՄ-Ի ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՌԵԱ՞Լ Է

 

Դեռեւս այս տարվա մայիսից ակտիվ սկսեց քննարկվել, որ Հայաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ կնքել համագործակցության նոր համաձայնագիր: Վերջին օրերին այդ խոսակցությունները կրկին ակտիվացան, եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին էլ իր հերթին հաստատեց, որ համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացն ակտիվ փուլում է: Այլ հարց է, թե կոնկրետ ի՞նչ պայմաններով, երբ վերջին օրերին անգամ Եվրոպայում են միանգամայն մռայլ տոներով խոսում` մինչեւ իսկ ԵՄ-ի հետագա ճակատագրի մասին: Այս հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

Տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ փաստեց.

- Հայաստանը, լինելով փոքր երկիր, քաղաքական դիվանագիտության ճկունության տեսանկյունից, ըստ էության, չպետք է զգա այն վայրիվերումները, որոնք տեղի են ունենում Եվրոպայում կամ մեկ այլ տարածաշրջանում: ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագիրը, որն իր մեջ կպարունակի քաղաքական հեռահար նկրտումներ միգուցե կստանա տնտեսական որոշ երանգ, մեր երկրի համար չի կարող վտանգավոր լինել: Դիվանագիտական առումով, այն ինչ տեղի է ունենում Եվրոպայում, իհարկե հասկանալի է, որ լավ գործընթացներ չեն: Այդուհանդերձ, Հայաստանը պետք է օգուտ քաղի ամեն ինչից: Մենք աշխարհաքաղաքական այնպիսի դիրքում ենք գտնվում, որ պետք է բոլորի հետ հաստատենք լավ հարաբերություններ, այդ թվում` Չինաստանի, Իրանի եւ եվրոպական զարգացած երկրների հետ: Եթե Հայաստան-ԵՄ ասոցացման պայմանագիրը մեզ օգուտ կբերի, ապա Հայաստանը իրավունք չունի մեջքով կանգնել առաջարկություններին: Սակայն ամեն ինչ այնքան խավար է, եւ չեմ կարծում, որ  այդ համաձայնագիրն առաջիկայում կստորագրվի:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ընդգծեց.

- Հայաստանն անկախ պետություն է եւ իր շահերից ելնելով` վարում է արտաքին քաղաքականություն: Կարծում եմ՝ ԵՏՄ անդամ լինելը չի խանգարի մեր երկրին հարաբերություններ հաստատել նաեւ եվրոպական կառույցների հետ: Նոր համաձայնագրի ստորագրումը ողջունելի է, որովհետեւ ԵՏՄ անդամ երկրներից ոչ մեկը մեկուսացված քաղաքականություն չի վարում: Եվրոպայում այսօր վատ իրավիճակ է, բայց այդ ամենը չի խանգարի Հայաստան-ԵՄ փոխհարաբերություններին: Լավ կլինի, որ Եվրոպայում կարողանան այս «տարօրինակ» պատերազմի կրակը հանգցնել, եթե այն բորբոքվեց, աշխարհի ճակատագիրն անհայտ կլինի: Ըստ իս, այս նոր պայմանագիրը ԵՄ-ի հետ կստորագրվի:

Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ նշեց.

- Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը հավանական է: Բայց այդ համաձայնագրի ստորագրումը դրական կլինի այն ժամանակ, երբ Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ չվատանան: Մանավանդ այժմ, երբ Սիրիայում տեղի ունեցող ռազմական գործողությունները ձեռք են բերում քաղաքական նոր որակներ: ԵՄ-ի հետ հարաբերություններ հաստատելը պետք է եւ անհրաժեշտ, իսկ այն, ինչ այսօր կատարվում է Եվրոպայում, այդքան էլ ողբերգական չէ, նույն գործողությունը ամեն օր տեղի է ունենում Սիրիայում:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին