ՄԵՐ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆ Է՞Լ ՉԻ ՄՏԱՀՈԳՈՒՄ

Արխիվ 12-16

ՄԵՐ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆ Է՞Լ ՉԻ ՄՏԱՀՈԳՈՒՄ

 

Սինայի թերակղզում ռուսական ինքնաթիռի կործանումից մեկ-երկու օր անց ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրեց, որ մեր երկրի քաղաքացիները Եգիպտոս մեկնելու հարցում արտառոց խնդիրներ չունեն, պարզապես պետք է աշխատեն հանգստյան գոտիներից եւ հյուրանոցներից հեռու չմնալ: Այդ պահին դեռ հարցական էր, թե ռուսական ինքնաթիռի կործանման պատճառը որն է, եւ այդ հայտարարությունն էլ ընկալելի էր հենց այդ տեսանկյունից:

Այն ժամանակ, հիմնվելով ԱԳՆ-ի այդ դիրքորոշման վրա, հայաստանյան զբոսաշրջային կառույցները եւս այն տոնայնությունը որդեգրեցին, որ եթե արտաքին քաղաքական գերատեսչությունը խնդիր չի տեսնում, ուրեմն` Եգիպտոս մեկնելուց վախեցողներն էլ հիմքեր չունեն ու չեն կարող հրաժարվել իրենց զբոսաշրջային փաթեթներից: Բայց ահա վերջին օրերին իրավիճակը կտրուկ փոխվեց: Նախ՝ ռուսները փաստեր ներկայացրին, որ ինքնաթիռի հետ կապվածն ահաբեկչություն էր: Բնականաբար՝ այդ հիմքով ՀՀ ԱԳՆ-ն էլ իր հերթին փոխեց տոնայնությունը, թե՝ խորհուրդ է տալիս Հայաստանի քաղաքացիներին՝ «առանց հատուկ անհրաժեշտության» չմեկնել Եգիպտոս: Դա արդեն նշանակում է, որ զբոսաշրջային գործակալությունները հիմա արդեն արդարացման տարբերակը չունեն, եթե նույնիսկ քաղաքացու անվտանգ մեկնել-վերադառնալու ողջ պատասխանատվությունն իրենց վրա վերցնեն: Բայց ահա երեկ շարունակվեցին բողոքները, թե՝ իրենց վճարումները ետ ստանալու հարցում Եգիպտոս մեկնել պատրաստված մեր քաղաքացիները նորից խնդիրներ ունեն:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ ՄԵԽԱԿ ԱՊՐԵՍՅԱՆԻ մեկնաբանությունն էլ հնարավորություն չտվեց խնդրից բան «հասկանալ»: ««Զբոսաշրջության գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված է պարտադիր պահանջ, ըստ որի, զբոսաշրջային փաթեթ վաճառելիս, զբոսաշրջային գործակալությունը պարտավոր է սպառողի հետ կնքել համապատասխան պայմանագիր: Բայց, մինչ պայմանագիր կնքելը, նույն օրենքով նախատեսված է պարտադիր պահանջ, որի համաձայն՝ զբոսաշրջային ընկերությունը սպառողին պետք է տրամադրի տեղեկատվություն տվյալ երկրի առանձնահատկությունների հետ կապված եւ տեղեկացնի այդ երկիր ելքի ու մուտքի առանձնահատկությունների մասին: Այս ամենից հետո, երբ սպառողը որոշում է մեկնել տվյալ երկիր, նրա հետ կնքվում է պայմանագիր»,- նշեց Մ. Ապրեսյանը: Եվ հետո՝ մեր զրուցակիցը քաղաքացիներին երկար-բարակ հորդորում էր` խնդիրներից խուսափելու համար, զբոսաշրջային փաթեթ ձեռք բերելիս, անպայման կնքեն պայմանագիր եւ զբոսաշրջային ընկերության հետ հստակ պայմանավորվեն` փաթեթից հրաժարվելու պայմանների մասին: Կամ՝ եթե զբոսաշրջային ընկերությունը սպառողների հետ չի կնքում պայմանագիր, ապա խնդիրների դեպքում հայտնվում է անբարենպաստ իրավիճակում. «Զբոսաշրջության մասին ՀՀ օրենքի մեկ այլ դրույթ ասում է, որ պայմանագիր չկնքելու եւ պարտադիր պայմանների բացակայության դեպքում, եթե առաջանում են վեճեր, ապա հաշվի են առնվում սպառողի գրավոր բացատրությունները: Այն դեպքում, երբ տեղեկատվությունը նախապես չի տրամադրվել սպառողին, ինչի պարագայում էլ նրա իրավունքը խախտվել է: Սա նշանակում է, որ սպառողը դատարանում կարող է հիմնավորել, որ տվյալ զբոսաշրջային ընկերությունը խախտել է օրենքով նախատեսված պայմանը եւ նախապես իրեն տեղեկատվություն չի տրամադրել: Այս առումով ոչ բոլոր սպառողները  գիտեն իրենց իրավունքները: Շատ դեպքեր են եղել, երբ ճանապարհորդական փաթեթ ձեռք բերելիս մարդիկ չեն ուսումնասիրել թե ինչ պայմանագիր են ստորագրում: Սակայն դեպքեր են եղել, երբ խախտվել են սպառողի իրավունքները, իսկ նա մինչեւ վերջ հետամուտ է եղել, որպեսզի իր իրավունքները վերականգնի»:
Միայն թե, այդպես էլ հանելուկ է, թե այդ ի՞նչ նախնական տեղեկություններ պետք է տային զբոսաշրջային գործակալությունները: Եթե նրանք նախապես իմանային, որ Եգիպտոսում ահաբեկչական հարձակում է լինելու ինքնաթիռի վրա, ապա հիմա հաստատ դրա հանցակիցը լինելու մեղադրանքով վանդակաճաղերի ետեւում կլիներին: Այսինքն՝ մարդկանց հետ պայմանագրեր կնքելուց հետո ¥անկախ այդ պայմանագրի որակից¤ արձանագրվել է ֆորսմաժորային իրավիճակ, ինչը, որպես կանոն, ենթադրում է նախնական բոլոր պայմանավորվածությունների ¥այդ թվում՝ գործակալությունների կողմից ավիաընկերությունների եւ եգիպտական հանգստավայրերի հետ¤ չեղյալ համարում: Եվ եթե դա հայաստանյան համապատասխան օրենք չի նախատեսում, ապա դա արդեն այլ խնդիր է:
Հակառակ դեպքում, եթե «Զբոսաշրջության գործունեության մասին» ՀՀ օրենքը կիրառեն զբոսաշրջային գործակալությունները, ապա տոմսերի վերադարձի հետ կապված` քաղաքացիները չեն հայտնվի քաշքշուկների մեջ: Այլ բան, որ կարող են օրենքը շրջանցել, եւ դա արդեն նաեւ պարոն Ապրեսյանի ղեկավարած կառույցի խնդիրն է:
«Իրավունքը» դիմեց նաեւ զբոսաշրջային մի քանի ընկերությունների՝ պարզելու, թե կա՞ն քաղաքացիներ, որոնք այս պահին վերադարձնում են գնած տոմսերը, եւ այդ գործընթացն ինչպես է կարգավորվում: Սակայն պարզվեց, որ գործընթացը պահվում է խիստ գաղտնի. գործակալություններից մի քանիսը միայն տեղեկացրեց, որ չեն կարող տրամադրել նման տեղեկատվություն:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին