«ԱՆՁԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԵՍԱԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՆՊԱՍՏԵԼ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԻՆ»

Արխիվ 12-16

«ԱՆՁԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԵՍԱԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՆՊԱՍՏԵԼ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԻՆ»

 

Թեեւ հանրաքվերի հետ կապված նույնականացման քարտերի խնդիրը գործնականում լուծված է, սակայն դեռ քիչ չեն խոսակցությունները, որ դա կրկնակի քվեարկությունների համար դուռ է բացում, քանի որ հնարավոր չէ կնիք դնել նույնականացման քարտի վրա: Վերոհիշյալ խնդրի շուրջ զրուցեցինք ՀՀ Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության պետ ՄՆԱՑԱԿԱՆ ԲԻՉԱԽՉՅԱՆԻ հետ:

Անձը հավաստող փաստաթղթի տեսակը որեւէ ձեւով չի կարող նպաստել ընտրակեղծիքներին, բազմակի քվեարկություններին: Խնդրի վերաբերյալ հստակ պատկերացում կազմելու համար նախ պետք է առավել հստակ պարզաբանենք, թե ինչ է իրենից ենթադրում քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակը: ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն` այն ձեւավորվում է բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա: Բնակչության պետական ռեգիստրի գործունեությունը կանոնակարգող օրենսդրության համաձայն` անձը պետք է հաշվառված լինի միայն մեկ հասցեում: Նմանատիպ սկզբունք նախատեսված է նաեւ ՀՀ ընտրական օրենսգրքով, համաձայն որի` յուրաքանչյուր ընտրության դեպքում ընտրողը կարող է ընդգրկվել ընտրողների միայն մեկ ցուցակում եւ միայն մեկ անգամ:
Այսինքն` այս երկու հիմնարար, նույնաբովանդակ սկզբունքների համադրության արդյունքում ձեւավորվում են քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակները: Եվ եթե ցուցակներում անձի տվյալները մեկ տեղ է լինում, ինչպե՞ս կարող է վերջինս մասնակցի քվեարկությանը մեկից ավել անգամ` թեկուզեւ իր ձեռքին ունենա անձը հավաստող մի քանի փաստաթուղթ: Բացի այդ, նույնականացման քարտում առկա է անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը: Ի վերջո, նույնականացման հիմնական բաղադրիչներից է նաեւ լուսանկարը:
– Ինչո՞վ է պայմանավորված, որ համեմատած նախորդ ընտրությունների ցուցակներին` Տավուշի եւ Սյունիքի մարզերում ընտրողների թվի որոշակի աճ է նկատվում:
– Ընտրությունից ընտրություն ռեգիստրում հաշվառված անձանց թվաքանակի աճի պատճառները մի քանիսն են: Նախ` քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակներ են ընդգրկվում 18 տարին լրացող անձինք, որոնց տվյալները առկա չեն եղել նախորդ ընտրությանը: Ապա` ռեգիստրում հաշվառվում են հաշվառում չունեցող քաղաքացիները: Մասնավորապես` ներկայումս սոցիալական ծառայությունների մատուցման գրեթե բոլոր բնագավառերում որոշ իրավունքներից օգտվելու կամ որոշ արտնություններ տալու, նպաստներ, կենսաթոշակներ նշանակելու համար պարտադիր պայման է համարվում ռեգիստրում հաշվառում ունենալը: Բնակչության պետական ռեգիստրում հաշվառվում են օտարերկյա պետությունից ՀՀ բնակության վերադարձող անձինք, զինվորական ծառայությունից զորացրվածները, ազատազրկման վայրերից վերադարձողնրը, ՀՀ քաղաքացիություն ստացող անձինք եւ այլն:
– Բայց միեւնույնն է` ինչպես կրկնակի քվեարկությունների, այնպես էլ` ընտրացուցակների անճշտությունների խնդրը միշտ էլ եղել է: Այնուամենայնիվ, խնդրում ենք բացատրել, թե ինչպե՞ս են ցուցակներից հանվելու այն անձանց անունները, ովքեր մահացել են կամ երկիրը լքել են ցուցակները կազմելուց հետո: Այն առումով, որ ի սկզբանե մահացածների կամ բացակա անձանց փոխարեն քվեարկելն ընտրակեղծիքի ամենահեշտ ձեւերից է եղել:
– ՀՀ ոստիկանության կողմից բազմիցս տրվել են պաշտոնական պարզաբանումներ, որ օտարերկյա պետությունում գտնվելու փաստը ՀՀ ոստիկանության համար չի կարող հիմք հանդիսանալ` սեփական նախաձեռնությամբ անձանց բնակչության պետական ռեգիստրից եւ ընտրողների ցուցակներից հանելու համար, քանի դեռ նրանք չեն դիմել` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հասցեափոխություն կատարելու համար: Ինչ վերաբերում է մահացած անձանց ցուցակներից հանելու խնդրին, ներկայումս ՀՀ ոստիկանության կողմից տարվում են ինտենսիվ աշխատանքներ: Արդյունքներն ամփոփվելուց հետո ՀՀ ոստիկանությունը պարտադիր հանդես կգա հրապարակումով:
– Միեւնույնն է` քիչ չեն մարդիկ, ովքեր ընտրացուցակների անճշտության հետեւանքով հնարավոր ընտրակեղծիքների մասին մտավախություն ունեն. տառապանքը փորձ ունի:
– Իմ հիմնական հորդորը հետեւյալն է: Յուրաքանչյուր մեկնաբանություններ լսելիս կամ կարդալիս` այն դիտել իրավական տեսանկյունից: Ներկայումս շատերը, առանց երեւույթի մասին հստակ պատկերացում կազմելու, ուղղակիորեն փորձում են ազդել հանրային կարծիքի վրա: Բայց մեր հասարակությունն իմաստուն է եւ ներկայումս առավել իրազեկված, քան երբեւէ:
Նաեւ հորդորում եմ օգտվել օրենքով ընձեռված հնարավորություններից: Ցուցակներում առկա անճշտություններ հայտնաբերելիս ¥նույնիսկ այլ անձի վերաբերյալ¤` դիմել անձնագրային ծառայությանը կամ անձնագրային եւ վիզաների վարչություն: Նույնիսկ հարկավոր չէ ներկայանալ տեղամաս, ցուցականերին կարող եք ծանոթանալ ՀՀ ոստիկանության կայքում` որոնման հնարավորությամբ: Իսկ եթե ձեր բնակարանում շարունակում է հաշվառման մեջ մնալ նախկին սեփականատերը, կարող եք հաշվառումից հանելու դիմում ներկայացնել անձնագրային ծառայություն:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին