ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՆ ԱԿՏԻՎ «ԱՅՈ»-Ի ԵՎ «ՈՉ»-Ի ՔԱՐՈԶԱՐՇԱՎՈՒՄ

Արխիվ 12-16

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՆ ԱԿՏԻՎ «ԱՅՈ»-Ի ԵՎ «ՈՉ»-Ի ՔԱՐՈԶԱՐՇԱՎՈՒՄ

 

Սահմանադրական բարեփոխումների հետ կապված` Երեւանում եւ մարզերում մեկնարկել է «Այո»-ի եւ «Ոչ»-ի քարոզարշավը, որին ակտիվորեն մասնակցում են ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր ուժերը: Մշակույթի որոշ գործիչներ սահմանադրական բարեփոխումների մասին արդեն իրենց տեսակետները հայտնել են: Նրանց մի մասը դեմ է բարեփոխումներին, մյուս մասը` կողմ: Այս քարոզարշավում մշակույթի գործիչները, կարծես թե, ավելի պասսիվ են, քան երկրի համար կարեւոր մյուս իրադարձությունների ժամանակ: Արդյո՞ք մտավորականները պետք է ակտիվ լինեն «Այո»-ի եւ «Ոչ»-ի քարոզարշավում, եւ որքանո՞վ է նրանց ակտիվությունը կարեւոր այդ գործընթացում` «Իրավունքի» հետ զրույցում հարցերին անդրադարձան մշակութային ոլորտի տարբեր ներկայացուցիչներ:



«ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՐԴԱՄ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ՓՈԽՎԱԾ ԼԻՆԻ»

Բանաստեղծ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ.
- Մշակույթի գործիչները պետք է զբաղվեն մշակույթով: Սահմանադրությունն իրավական փաստաթուղթ է, որով զբաղվում են իրավաբանները: Նրանք այդ փաստաթղթով զբաղվել են երկար ժամանակ եւ դեռ կշարունակեն զբաղվել: Խնդիրն այն է` ժողովրդին ուզում ենք բացատրել, որ ճիշտ է «Այո»-ն, քանի որ ազնվություն չէ զրոյականացնել իրավաբանների հսկայական խմբի աշխատանքը: Երկրի փոփոխության համայնապատկերն ո՞վ ավելի լավ գիտի, քան մեր երկրի նախագահը: Այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել նախագահի կառավարման տարիներին, ահռելի են: Հայաստանը միջազգային ասպարեզում ձեռք է բերել մեծ հեղինակություն: Չեմ կարծում, որ Սահմանադրությունը փոփոխելով` այս ձեռքբերումները ջուրն ենք լցնում: Սահմանադրությունը կկարդամ այն ժամանակ, երբ փոխված լինի: Այս ամենը պետք է փոխել ուրիշ դաշտ` խղճի եւ բարոյականության դաշտ: Արդյո՞ք խիղճն ու բարոյականությունը նույն Սահմանադրությամբ կաշխատեն, թե` ոչ, եթե աշխատեն, շատ լավ կլինի:

 

 

 

 

«ԵԹԵ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐՆ ԱԿՏԻՎ ԼԻՆԵՆ, ԱՎԵԼԻ ԼԱՎ ԿԼԻՆԻ»

Դերասան ԱՐԱ ԴԵՂՏՐԻԿՅԱՆ.
- Կարծում եմ, եթե որոշել են իրականացնել Սահմանադրական բարեփոխումներ, որը կբերի դրական տեղաշարժի, հայ ժողովրդի կյանքում որեւէ բան կփոխվի, ապա կողմ կլինեմ: Պարզապես պետք է ծանոթանալ Սահմանադրության դրույթներին, իրազեկ լինել, այնուհետեւ յուրաքանչյուրը կկայացնի սեփական որոշումը: Մարդն ինքը պետք է որոշի այս գործընթացում իր ակտիվության չափը, մշակույթի գործիչներ կան, որ իսկապես ակտիվ են, կան մարդիկ, ովքեր իրենց բնույթով պասսիվ են: Իհարկե, այստեղ, եթե մշակույթի գործիչներն ակտիվ լինեն, ավելի լավ կլինի:

 

 

«ՄԱՐԴԸ ՊԵՏՔ Է ԱԶԱՏ ԼԻՆԻ ԻՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

Դրամատուրգ ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ.
- Յուրաքանչյուրը թող որոշի` կցանկանա՞ ակտիվ լինել, թե` ոչ: Որեւէ մեկը, եթե կարծիք հայտնի, թե այս կամ այն ոլորտը ներկայացնող մարդիկ պետք է ակտիվ լինեն, սխալ է: Մարդը պետք է ազատ լինի իր ընտրության մեջ:

 

 

 

 

 

«ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻՆ ԱԿՏԻՎ ՉԵՄ»

Ժողովրդական երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ, ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ.
- Սահմանադրական բարեփոխումներին ուղղված քարոզարշավին ակտիվ չեմ, չգիտեմ` ինչ է կատարվում, ուստի դժվար է որեւէ տեսակետ հայտնել:

 

 

 

 

Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին